Արթուր Այվազեան
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Արթուր Այվազեան (14 Յունուար 1973, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), Ուքրանիոյ մէջ բնակող հայ հրաձիգ, որ հանդէս կու գայ փոքր տրամաչափի եւ օդամղիչ հրացաններու հրաձգութեամբ։
Արթուր Այվազեան | |
---|---|
| |
Ծնած է | 14 Յունուար 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ուքրանիա Խորհրդային Միութիւն Ռուսիա |
Ուսումնավայր | Լվովի ֆիզիկական կուլտուրային պետական ինստիտուտ? |
Մասնագիտութիւն | սպորտային հրաձիգ |
Մարզանքի վաստակաւոր վարպետ։ Հասակը՝ 176 սմ., կշիռքը՝ 82 Քկ. է։ 2008-ին, Բեքինի ամառնային ողիմպիական խաղերու ախոյեան։
Կենսագրութիւն Խմբագրել
Ծնած է 1973-ին, Երեւան։ 1985-էն, թեթեւ աթլեթէն ետք, Հայաստանի վաստակաւոր մարզիչ Ռոպերտ Յակոբեանի ղեկավարութեամբ, Երեւանի մարզահրաձգային ակումբին մէջ կը սկսի զբաղիլ հրաձգութեամբ։ Եղած է Հայաստանի ԽՍՀ հաւաքականի անդամ։
1990-ին, ընդունուած է Լվովի Մարմնամարզութեան մշակոյթի պետական հիմնարկ, շուտով դառնալով է Ուքրանական ԽՍՀ եւ ԽՍՀՄ հաւաքականներնու անդամ։ 1995-ին, դասընթացքը աւարտելէ ետք, զօրակոչուած է Ուքրանիոյ զինուած ուժեր (ծառայութեան շրջանը անցուցած է մարզական գումարտակին մէջ), ուր կը շարունակէ ծառայել տակաւին (2008-ին, ստացած է Ուքրանիոյ սահմանային զօրքերու աւագ սպայակոյտի պետի կոչում)։ 1997-ին տեղափոխուած է Սիմֆերեպոլ, ուր սկսած է մարզուիլ Վադիմ Քլիմենքոյի ղեկավարութեամբ, դարձած է Ղրիմի հանրապետական «Տինամօ» մարզական ընկերութեան անդամ։ Ներկայիս մարզիչն է Նինա Քլիմենքոն։
Մարզական նուաճումներ Խմբագրել
- 1993 - Եւրոպայի առաջնութիւն (Պռնոյ) - 3-րդ տեղ
- 1994 - աշխարհի առաջնութիւն (Միլան) - 1-ին եւ 2-րդ տեղեր թիմային հաշուարկում
- 1998 - աշխարհի առաջնութիւն (Պարսելոն) - 1-ին տեղ թիմային հաշուարկում
- 1998 - աշխարհի գավաթի փուլ (Պուենոս Այրես) - 1-ին տեղ
- 1999 - Եւրոպայի առաջնութիւն (Արնհեմ) - 1-ին տեղ թիմային հաշուարկում
- 1999 - Եւրոպայի առաջնութիւն (Պորտոյ]]) - 1-ին տեղ թիմային հաշուարկում, 3-րդ տեղ անհատական հաշուարկում
- 2000 - աշխարհի ախոյեանութիւն (Միլան) - 1-ին տեղ անհատական հաշուարկում
- 2000 - աշխարհի ախոյեանութիւն (Մյունխեն) - 2-րդ տեղ անհատական հաշուարկում
- 2000 - XXVII ամառնային ողիմպիական խաղեր (Սիտնի) - 5-րդ տեղ անհատական հաշուարկում
- 2004 - XXVIII ամառնային ողիմպիական խաղեր (Աթէնք) - 7-րդ տեղ անհատական հաշուարկում
- 2007 - Եւրոպայի առաջնութիւն - 3-րդ տեղ անհատական հաշուարկում
- 2008 - XXIX ամառնային ողիմպիական խաղեր (Պէյճին) - 1-ին տեղ անհատական հաշուարկում 50 մ պառկած վարժութեան մէջ։ Արդէն որակաւորման փուլին մէջ Այվազեան իբրեւեւ առաջին արդիւնք ձեռք բերած է՝ 599 կէտ՝ 600- էն, իսկ եզրափակիչ կրակահերթին՝ 103,7 կէտ. (ընդհանուր գումար՝ 702,7 կէտ)։
Արտաքին յղումներ Խմբագրել
- Արթուր Այվազեան. «Սպասուածին երեք տարի՞ կը սպասեն»
- Արթուր Այվազեան. «Չեմ կրնար ապրիլ առանց բորշչի»[permanent dead link]
- Արթուր Այվազեան երկրորդ ոսկին կը պարգեւէ Ուքրանիոյ[permanent dead link]
- Ղրիմի ականաւոր մարզիկները[permanent dead link]
- Ղրիմցի տինամոյական Արթուր Այվազեան դարձաւ ողիմպիական ախոյեան[permanent dead link]
- Արթուր Այվազեան[permanent dead link]
- Արթուր Այվազեան
- Արթուր Այվազեանի հարցազրոյցը