Արշալոյս Արշարունի

Արշալոյս Միքայէլ Արշարունի (17 (29) Նոյեմբեր 1896[1][2], Կաղզուան, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 20 Հոկտեմբեր 1985(1985-10-20)[2], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2]), հայ խորհրդային գրականագէտ, բանասէր, ուսուցչապետ, ԽՍՀՄ արուեստի վաստակաւոր գործիչ։

Արշալոյս Արշարունի
Ծնած է 17 (29) Նոյեմբեր 1896[1][2]
Ծննդեան վայր Կաղզուան, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 20 Հոկտեմբեր 1985(1985-10-20)[2] (88 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2]
Բնակութեան վայր Տոն Ռոսթոֆ
Մոսկուա
Կեղծանուն Аршаруни
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Գործունէութեան ոլորտ գրականագիտութիւն[3], Գրական Քննադատութիւն[3], Արեւելագիտութիւն[3] եւ կրոնագիտություն?[3]
Գործատու Urals Վարչագիտութեան համալսարան
Մոսկուայի Փիլիսոփայութեան, Գրականութեան եւ Պատմութեան Հիմնարկ
Մոսկուայի պետական համալսարան
Կոմունիստական ակադեմիա?
Վոստոկկինո?
Կրթութիւն Նոր Նախիջևանի թեմական դպրոց?
Վարշավայի համալսարանի պատմության ֆակուլտետ?
Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ?
Կոչում փրոֆէսոր[1][2]
Ազգութիւն Հայ[1]
Տիրապետած լեզուներ հայերէն[3], ռուսերէն[3], թյուրքական լեզվախումբ?, Արաբերէն եւ հին պարսկերէն
Անդամակցութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Պարգեւներ եւ
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն

Կեանգ եւ գործունէութիւն Խմբագրել

Ծնած է Արեւմտեան Հայաստանի Կարսի մարզի Կաղզուան քաղաքը։ 1904-ին ընտանիքով տեղափոխոիած է Տոնի Ռոստով քաղաքը։ Յաճախած է Նոր Նախիջեւանի թեմական դպրոցը։ Այստեղ իր ուսուցիչները եղածն են Երուանդ Շահազիզ, Գէորգ Չորեքչեան, Աբրահամ Զամինեան, Հրաչեայ Աճառեան։ Թեմական դպրոցը աւարտած է 1916-ին։ Նոյն թուականին զինք զինուորագրած են։ Սակայն մի քանի ամիս ետք ան զօրացրուած է եւ ուսուցչութեամբ զբաղած է Եալթայի, Ղարասու բազարի եւ Չալթըրի մէջ։ Այդ տարիներուն ռազմական գործողութււններու պատճառով Վարշաւայի համալսարանը տեղափոխուած է Տոնի Ռոստով։ Արշարունին ընդունուած է այս համալսարանի պատմաբանասիրական բաժանմունքը, սակայն չէ աւարտած։

Գրական վաստակ

Խմբագրած է «Օրակարգ» (1920-1921) եւ «Պրոլետար» (1921) պոլշեւիկեան պարբերականները Ալեքսանդրապոլի մէջ։

Մասնակցած է ռուս առաջին «Գրական հանրագիտարան»-ի հիմնադրմանն ու խմբագրմանը՝ Ա․ Լունաչարսկիի, Վ․ Ֆրիչէի, Ն․ Մառի հետ։ Մոսկուայի պետական համալսարանին ու այլ համալսարաններում մէջ դասաւանդած եւ այդ բաժիններու վարիչ եղած է (1928 թուականէն), դասախօսած է Երեւանի թատերական հիմնարկին մէջ։

Գրած է «Մոսկուայի համալսարանը ու հայ առաջաւոր ինտելիգենցիան» (1955), «Հայ թատերագիտական մտքի պատմութենէն» (1956), «Հայ ժողովրդական թատերախաղեր» (1961) ուսումնասիրութիւնները։ Ռուսերէնի թարգմանած է Գաբրիէլ Սունդուկեանի, Ալ․ Շիրվանզադէի, Նար-Դոսի, Հրաչեայ Քոչարի շարք մը երկերը։

Զբաղած է նաեւ խորհրդային Արեւելքի ժողովուրդներու գրականութեան եւ ժողովուրդներու բանահիւսութեան հարցերով։ Ուսումնասիրութիւններ գրած է Արեւելքի կրօնական շարժումներու մասին («Բեխաիզմ», 1930, ռուս․, «Բաբիզմ», 1931, ռուս, եւ այլն)։

Ծանօթագրութիւն Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։