Արշակունիներ

Պարթեւական արքայատոհմ

Արշակունիներ, պարթեւական արքայատոհմ։ Մ.թ.ա. 247 թուականին իշխանութեան հասած է Պարսկաստանի մէջ, եւ երկիրը կառավարած շուրջ կէս հազարամեակ՝ մինչեւ մ.թ. 226 թուականը։ Այդ ընթացքին Մերձաւոր Արեւելքի մէջ տիրապետող էր հելլենիզմը:

Արշակունիներ
Տեսակ նախարար? եւ արքայատոհմ?[1]
Մասն է Պարթև Արշակունիներ?[1] եւ Հայ ազնվականություն?
Երկիր Կաղապար:Դրօշաւորում/Մեծ Հայք
Տիտղոսներ Մեծ Հայքի Արքափ
Հիմնադիր Տրդատ Ա
Հիմնում 66
Աւարտ 428[1]
Ազգային
պատկանելիութիւն
Հայ
Դաւանանք հեթանոսություն? եւ քրիստոնէութիւն
Մեծ Հայքի թագաւորութիւնը (298-387)

Պարթեւ Արշակունիները կարողացած են իրենց գերիշխանութիւնը եւ տոհմական ճիւղերը հաստատել Մեծ Հայքի, Վիրքի եւ Աղուանքի մէջ։ Հայաստանի մէջ Արշակունիները հաստատուած են 52 թուականէն եւ իշխած են մինչեւ 428 թուականը։ Վրաց Արշակունիներու իշխանութիւնը տեւած է մէկ դար՝ 189-284: Աղուանքի մէջ մազքթաց Արշակունիները իշխած են առաջին դարէն մինչեւ 510 թուականը։

Հայ Արշակունիներու գահացանկը Խմբագրել

Անունը Իշխած է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթեւի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթեւի որդին
հռոմէական բռնազաւթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներէն
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտաւազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ. 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
Պապ Թագաւոր 368 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշէս Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Գրականութիւն Խմբագրել

  • Ասատրեան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմա, Վնտ. 1912
  • Մանանդեան Հ., Քննական տեսութիւն հայ ժողովուրդի պատմութեան, հ.1, Երեւան, 1944, h.2, մաս 1, Երեւան, 1957
  • Հայ ժողովուրդի պատմութիւն, h.1., Երեւան, 1971
  • Toumanoff C., The Third century Armenian Arsacids. A chronological and genealogical commentary. “Revue des études arméniennes”, nouvelle serie, 1970, t.6
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։   
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.