Արշաւիր Շաւարշեան

Արշաւիր Մեսրոպի Շաւարշեան (14 Մայիս1884 - 1960, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, փրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1954)։

Արշաւիր Շաւարշեան
Ծնած է 26 Ապրիլ 1884(1884-04-26)
Ծննդավայր Գաւառ, Նոր Բայազետի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 11 Սեպտեմբեր 1960(1960-09-11) (76 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց
Լայփցիկի Համալսարան
Ենայի Համալսարան
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան
Մասնագիտութիւն մանկավարժ
Ամուսին Եղիսաբեթ Իսաբեկյան?

Կրթութիւն Խմբագրել

 
Արշաւիր Շաւարշեանի կիսանդրին Երեւանի թիւ 40 դպրոցի դիմաց, քանդակագործ՝ Գաբրիէլ Եփրոյեան

Նախնական կրթութիւնը ստացածէ Իգտիրի մէջ (Սուրմալուի գաւառ), ապա սորված է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ (1896-1998 ), Էջմիածինի Գէորգեան ճեմարանին մէջ (1898-1906 թուականներ)։ Իբրեւ մանկավարժ աշխատած է Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցին մէջ (1906-1910 )։ 1910-1914-ականներուն սորված է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններուն մէջ, Արշաւիր Շաւարշեանը աւարտած է փիլիսոփայութեան ֆակուլտետի մանկավարժութեան բաժինը։ 1914-1918-ականներուն մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն է դասաւանդել Գեւորգեան ճեմարանում։ 1918-ին փոխադրուած է Երեւան՝ դպրոցներու տեսուչի պաշտօնով։ Խորհրդային կարգեր հաստատուելէն ետք աշխատած է լուսժողկոմատին մէջ (1921): 1921-ին Երեւանի մէջ եղած է Ն. Կրուպսկայայի անուան դպրոցի հիմնադիրը եւ առաջին տնօրէնը: Երեւանի պետական համալսարանի մանկավարժութեան ֆակուլտետի հիմքի վրայ, նկատի առած ուսուցչական կազմի մեծ պահանջին, հիմնուած է մանկավարժական ինստիտուտը եւ նշանակուած առաջին տնօրէն: Աշխատած է Երեւանի պետական համալսարանին մէջ (1921-1934 ), այնուհետեւ, մինչեւ կեանքի վերջը՝ Խաչատուր Աբովեանի անուան հայկական մանկավարժական ինստիտուտին մէջ՝ իբրեւ դասախօս (1934-1940 ), ամպիոնի վարիչ (1940-1960 ), միաժամանակ տնօրէնի տեղակալ (1943-1948 )[1][2]։

Յիշատակ Խմբագրել

1963-1964-ականներուն Երեւանի թիւ 40 դպրոցը վերանուանուած է Արշաւիր Շաւարշեանի անունով։ Դպրոցի առջեւ 1965-ին տեղադրուած է Արշաւիր Շաւարշեանի կիսանդրին (քանդակագործ՝ Գաբրիէլ Եփրոյեան)[3]:

Ուսումնասիրութիւններ Խմբագրել

Շաւարշեանը հայ մանկավարժութեան պատմութեան գիտական ուսումնասիրութեան հիմնադիրներէն է։ Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-1961) մենագրութեան եւ բազմաթիւ գիտական յօդուածներու[4][5]։

  • Հայ գիրք, 2012: 1921-1930 թթ. էջ 5,57,102, 627
  • Հեքիաթներ, 1937: տիտղթ. (խմբ.՝ Արշ. Շաւարշեան)
  • Հայ մանկավարժներ : XIX-XX դդ.(1920 թ.) Գիրք Բ, 1961: տիտղթ. (կազմ. եւ խմբ.՝ Արշաւիր Մեսրոպի Շաւարշեան)
  • Թուաբանական խնդիրների եւ վարժութիւնների ժողովածու: Մաս 1, Տարրական դպրոցի երրորդ դասարանի համար, 1937: տիտղթ. (թարգմ. Ա. Շաւարշեան)
  • Բուգոսլավսկայա, Ն. Մաթեմատիկական գրագիտութիւն, 1921: տիտղթ. (Թարգմ.`Ա.Շ.)
  • Աշակերտների առաջադիմութեան գնահատման նորմաները մաթեմատիկայից : V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շաւարշեան)
  • Աշակերտների առաջադիմութեան գնահատման նորմաները մաթեմատիկայից : V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շաւարշեան)

Պարգեւներ Խմբագրել

Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանով։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «AV Production - Արշաւիր Շաւարշեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-10-ին։ արտագրուած է՝ 2018-12-04T17:40:33Z 
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003
  3. «Monuments - Յուշարձաններ»։ www.armmonuments.am։ արտագրուած է՝ 2018-12-04T17:17:05Z [permanent dead link]
  4. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակաւորի որոնում › Շաւարշեան, Արշաւիր Մեսրոպի 1884-1960 (Personal Name)»։ armunicat.nla.am։ արտագրուած է՝ 2018-12-04T17:53:41Z 
  5. «ԵՊՀ գրադարան քարտարան, Շաւարշեան, Արշաւիր Մեսրոպի»։ 89.249.207.20 (hy-Armn)։ արտագրուած է՝ 2018-12-04 [permanent dead link]


Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։