Գէորգ Բաշինջաղեան

Գէորգ Բաշինջաղեան (16 (28) Սեպտեմբեր 1857[1], Սիղնաղ[1] - 4 Հոկտեմբեր 1925(1925-10-04)[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), հայկական գեղանկարչութեան բնանկարի առաջին վարպետը։

Գէորգ Բաշինջաղեան
Ծնած է 16 (28) Սեպտեմբեր 1857[1]
Ծննդավայր Սիղնաղ[1]
Մահացած է 4 Հոկտեմբեր 1925(1925-10-04)[1] (68 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]
Ազգութիւն Հայ[1][2]
Քաղաքացիութիւն Ռուսական Կայսրութիւն
Կրթութիւն Կայսերական Արուեստի Ակադեմիա[1]
Մասնագիտութնիւն գեղանկարիչ, գրագէտ, հասարակական գործիչ
Ոճ ռեալիզմ?
Ժանր Բնանկար
Ուսուցիչ Միխայիլ Կլոդտ?[1]
Զաւակներ Լևոն Բաշինջաղյան? եւ Զաքար Բաշինջաղյան?
Գէորգ Բաշինջաղեան Ուիքիդարանում
Gevorg Bashinjaghian Ուիքիպահեստում

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է Վրաստանի գաւառներէն մէկուն մէջ եւ ուսանած է Փեթերսպուրկի ակադեմիային մէջ։ Ապրած ու գործած է Թիֆլիս։ Շատ ճամբորդած է, շրջած է Կովկասը եւ Հայաստանը։ Ճանչցուած է իբրեւ «հայրենիքի դարաւոր խորհրդանիշներ Արարատի ու Սեւանի նուիրեալ երգիչ»։ Իր արուեստը կը համադրէ վիպապաշտ եւ իրապաշտ տարրեր։ Տնտեսագէտ Զաքար եւ լեզուաբան Լեւոն Բաշինջաղեաններու հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգէյ Բաշինջաղեանի եղբայրը։

Մրցանակներ Խմբագրել

«Կեչիների Պուրակ» ( 1883) նկարի համար արժանացած է Սենթ Փեթերսպուրկի ակադեմիոյ արծաթէ մետալի։

Ցուցահանդէսներ Խմբագրել

Անհատական ցուցահանդէսներ կատարած է Թիֆլիսի (1883), նաեւ Ռուսաստանի հայաբնակ քաղաքներու մէջ, Փարիզի մէջ (1899, 1900) եւ այլուր։

Պատկերասրահ Խմբագրել

Աղբիւր Խմբագրել

  • Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 44:

Արտաքին յղումներ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.