Գէորգ Ղարիբջանեան

Գէորգ Ղարիբջանեան (5 Մայիս 1920(1920-05-05)[1][2], Գիւմրի, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն[1][2] - 28 Դեկտեմբեր 1999(1999-12-28)[2], Երեւան, Հայաստան[2]), պատմագէտ։

Գէորգ Ղարիբջանեան
Ծնած է 5 Մայիս 1920(1920-05-05)[1][2]
Ծննդավայր Գիւմրի, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն[1][2]
Մահացած է 28 Դեկտեմբեր 1999(1999-12-28)[2] (79 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան[2]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց?
Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1]
Կոչում ակադեմիկոս[1][2]
Մասնագիտութիւն պատմաբան, գրականագէտ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախօս
Աշխատավայր Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն[1]
Երեւանի Պետական Համալսարան[1]
Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1]
Երեւանի Պետական Բժշկական Համալսարան[1]
Վարած պաշտօններ ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր[1]
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն, Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1][2], ԽՍՀՄ ժուռնալիստների միություն? եւ Rossiĭskoe filosofskoe obshchestvo?
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Ծնողներ հայր՝ Բագրատ Ղարիբջանյան?[1][2]

Կենսագրութիւն Խմբագրել

Ակադեմիկոս Գէորգ Բագրատ Ղարիբջանեան ծնած է 5 Մայիս 1920-ին Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Կումայրի): Հայրը պոլշեւիքեան Մայիսեան Ապստամբութեան աշխուժ մասնակիցներէն էր եւ ձերբակալուելով գնդակահարուած է իր որդւոյն ծնունդէն մի քանի ամիս ետք:

Ղարիբջանեան (1937-41) ուսանած է Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան կաճառը (faculty) զոր տակաւին չաւարտած մասնակցած է Խորհրդային Միութեան Հայրենական Մեծ Պատերազմին: Այդ ընթացքին (1942), անդամակցած է Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութեան (ԽՄԿԿ): Համալսարանական ուսումը աւարտած է զօրացուելէն ետք:

Ղարիբջանեան գիտական ուսումնասիրութեան կիզակէտերը եղած են Հայոց Պատմութեան ԺԹ. դարու վերջի եւ Ի դարու սկիզբի, մասնաւորապէս կոմունիստական Կուսակցութեան, յետագային նաեւ Արեւմտահայ ազգային-ազատագրական Շարժման պատմութեան, Զօրավար Անդրանիկ Օզանեանի գործունէութեան վերաբերող հարցերը:

Աղբիւրներ Խմբագրել

Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր JԹ, Պէյրութ, 1999, Էջ 453:

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — է. 476.