Գրիգորի Միասոյէտով

Գրիգորի Գրիգորեւիչ Միասոյէտով (ռուս.՝ Григорий Григорьевич Мясоедов, ռուս գեղանկարիչ, 19-րդ դարու երկրորդ կէսի ռուսական ռեալիզմի ամէնէն վառ ներկայացուցիչներէն մէկը, Գեղարուեստական շրջիկ ցուցահանդէսներու ընկերութեան հիմնադիր։ Աշխատանքներու գլխաւոր թեման եղեր է գիւղացիներու կենցաղը։

Գրիգորի Միասոյէտով
Ծնած է 7 (19) Ապրիլ 1834
Ծննդավայր Pan'kovo, Novosil Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 18 (31) Դեկտեմբեր 1911 (77 տարեկանին) կամ 1911[1]
Մահուան վայր Փոլթաւա, Ռուսական Կայսրութիւն[2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Կայսերական Արուեստի Ակադեմիա
Տեսակ ռեալիզմ?
Մասնագիտութիւն քանդակագործ, գեղանկարիչ
Կայքէջ bibliotekar.ru/k98-Myaso…

Ստեղծագործութիւն Խմբագրել

Գրիգորի Միասոյէտովի նկարներէն յայտնի են «Օթրեփեւի փախուստը», «1861 թուականի Փետրուարի 19-ի կանոնակարգի ընթերցումը» (ռուս.՝ «Чтение положения 19 февраля 1861 г.», 1874 թուական, կրկնուեր է 1881 թուականին), «Զեմսթվոն կը ճաշէ» (ռուս.՝ «Земство обедает», 1872), «Մաղթանք դաշտի մէջ երաշտի ժամանակ» (ռուս.՝ «Молебствие в поле во время засухи», 1878), «Եռուն աշխատանքի ժամանակ» (ռուս.՝ «Страдная пора», 1887 թուական, գներ է Ալեքսանտր III կայսրը)։ Վերջին նկարը կը ներկայացնէ աշխատող գիւղացիի կերպարի եւ տաք գոյներով պատկերուած բնապատկերի համադրութիւն։

Միասոյէտովը ստեղծեր է բազմաթիւ բնանկարներ, գլխաւորապէս՝ Ղրիմի։ Իր ընտրած թեմաները (ինչպես կենցաղային, այնպէս ալ բնանկարային) բազմազան են։ Իր գեղանկարչութիւնը ներդաշնակ է ու հաստատուն։ Հազուադէպ ստեղծեր է դիմանկարներ (Նիկոլայ Պեքեթովի, Եկոր Կորտէյէնքոյի, Իվան Շիշքինի), բայց ատոնք փոքր տեղ կը զբաղեցնեն իր ստեծագործութեան մէջ։ Գրիգորի Միասոյէտովը զբաղուեր է նաեւ փորագրութեամբ «թունդ օղով» (օֆորթ

Գրիգորի Միասոյէտովը նկարեր է նաեւ կրօնական թեմայով (Փրկիչի տաճարը Սեննայայի մէջ)։ Մահէն առաջ ան ցանկացեր է նկարել «Սուրբ Ռուսիա» (ռուս.՝ «Святая Русь») թրիփթիխը։ Իր ուշ շրջանի աշխատանքներու շարքի մէջ կ'առանձնանայ «Ինքն իր հետ, կամ Ճատրակի խաղ» (ռուս.՝ «Сам с собою, или Игра в шахматы», 1907) նկարը։

Կենսագրութiւն Խմբագրել

 
Գրիգորի Միասոյէտովը մահուան մահիճի մէջ, բնօրինակէն նկարեր է նկարիչի որդին՝ Իվան Միասոյէտովը

Գրիգորի Միասոյէտովը ծնած է 7 (19) Ապրիլ 1834 թուականին Փանքովոյի մէջ (Նովոսիլսքի գաւառ, Թուլայի նահանգ, Ռուսական կայսրութիւն)[3]։ Միասոյէտովներու ազնուական տոհմի սերունդէն։ Կրթութիւնը ստացած է Օրիոլի մարմնակրթական վարժարանը (գիմնազիոն), բայց չաւարտելով դասընթացքը՝ ընդունուեր է Գեղարուեստի ակադեմիա, ուր իր փրոֆեսորները եղեր են Թիմոֆեյ Նէֆն ու Ալեքսէյ Մարքովը[4]։ 1861 թուականին ստացեր է փոքր ոսկէ մետալ «Երիտասարդներուն շնորհաւորելը» (ռուս.՝ «Поздравление молодых», Ալեքսանտրովեան պալատ, Եարսքոյէ Սէլօ), իսկ յաջորդ տարի՝ մեծ ոսկէ մետալի «Գրիգորի Օթրեփեւի փախուստը պանդոկէն» (ռուս.՝ «Бегство Григория Отрепьева из корчмы», տեսարան Պուշկինի «Պորիս Կոտունովէն», Գեղարուեստի ակադեմիայի թանգարան) ծրագրի համար[5]։

Պետութեան հաշւոյն ուղարկուելով արտասահման՝ Գրիգորի Միասոյէտովը աշխատեր է Փարիզ, Ֆլորենցիա, Հռոմ եւ Սպանիա[4]։ Այդ ընթացքին ստեղծուած աշխատանքներէն յայտնի են «Գնչուներու թաղման տօնակատարութիւն Սպանիոյ մէջ» (ռուս.՝ «Похоронный праздник у цыган в Испании»), «Ֆրանչեսքա տա Ռիմինի եւ Փաոլո տա Փոլենթա» (ռուս.՝ «Франческа да-Римини и Паоло да-Полента») (Տանթէ) նկարները։ Վերադառնալով Ռուսաստան՝ 1870 թուականին արժանացեր է ակադեմիկոսի կոչման «Հմայանքներ» (ռուս.՝ «Заклинания») նկարի համար։ Եղեր է Գեղարուեստական շրջիկ ցուցահանդեսներու ընկերութեան (Փերետվիժնիքներ)[4] հիմնադիրներէն եւ իր աշխոյժ մասնակիցներէն մէկը։ Գործուն մասնակցութիւն ունեցեր է ընկերութեան բոլոր ցուցահանդէսներուն եւ մշտապէս հոգ տարած է իր անկախութեան ու կենսականութեան համար։

1861 թուականէն մինչեւ 1881 թուականը Գրիգորի Միասոյէտովը ամուսնացած է դաշնակահարուհի Եկատերինա Քրիվցովայի հետ, բայց բաժնուեր է կնոջ յղիանալէն յետոյ, որովհետեւ կը կասկածէր, որ այդ իր երեխան չէ[6]։ Շուտով Գրիգորի Միասոյէտովը ամուսնացեր է նկարչուհի Քսենեայ Իվանովայի հետ, բայց իր կասկածները չեն փարատուել, եւ ան Քսենեային արգիլած է Իվանին վերաբերուիլ որպէս իր որդի։ Քանի մը տարի Իվանը յանձուեր է Միասոյէտովի ընկեր եւ գործընկեր Ալեքսանտր Քիսելիովի խնամքին[6]։

1880-ական թուականներու վերջը Գրիգորի Միասոյէտովը բնակած է Փոլթավայի մէջ՝ մեծ աւատակալուածին մէջ, որ ունեցեր է այգի ու լճակ։ Աշնանը մեկներ է Ղրիմ։ Ստեղծեր է թատրոնի վարագոյրի էսքիզ եւ նկարած զարդանկարներ Փոլթավայի թատրոնի համար։ Կազմակերպեր է նկարչական դպրոց 1894 թուականին, գրեր գրքոյկ այգեգործութեան վերաբերեալ, որմով տարուած էր դեռ Խարքովի մօտակայքը ապրելու տարիներէն սկսած։ 1902 թուականին հեռացեր է ակադեմիայէն՝ ի նշան բողոքի՝ ուղղուած ուսուցման մեթոտներու դէմ[6]։

Գրիգորի Միասոյէտովը մահացեր է 1911 թուականի 18 Դեկտեմբերին Փոլթավայի մօտ գտնուող իր Փավլենքի աւատակալուածի մէջ (ներկայիս կը գտնուի քաղաքի սահմաններու ներսը՝ Միասոյէտովի փողոցին մէջ)։ 1926 թուականէն հոն տեղադրուած է Փոլթավայի ծանրաչափական դիտարանը։

Հետաքրքրական փաստեր Խմբագրել

Պատկերասրահ Խմբագրել

Գրականութիւն Խմբագրել

  • Կաղապար:ВТ-ЭСБЕ
  • Масалина Н. В. Мясоедов. — М.: Искусство, 1964. — 96 с. — 10 000 экз.
  • Рогинская Ф. С. Григорий Григорьевич Мясоедов. 1835—1911. — М.; Л., 1948.
  • Рогинская Ф. С. Товарищество передвижных художественных выставок. — М., 2013
  • Хворостов А. С. Григорий Мясоедов. — М., 2012.
  • Шувалова И. Н. Мясоедов. — Л., 1971.
  • Кондаков С. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 135—136. — 454 с.

Արտաքին յղումներ Խմբագրել

  1. (unspecified title) — 1920.
  2. Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:ВТ-ЭСБЕ
  5. Գրիգորի Մյասոեդովի կենսագրությունն ու նկարները Bibliotekar կայքում
  6. 6,0 6,1 6,2 RusArtNet: Brief biography
  7. Valkenier Elizabeth Kridl (January 1993)։ «The Writer as Artist's Model: Repin's Portrait of Garshin»։ Metropolitan Museum Journal 28: 207–216։ JSTOR 1512927։ doi:10.2307/1512927 
  8. Գրիգորի Միասոյէտով, «Դաշտի մէջ»