Ժորժ Սիմենոն
Ժորժ Սիմենոն (13 Փետրուար 1903[1][2][3][…], Լիեժ, Պելճիքա[4] - 4 Սեպտեմբեր 1989[1][2][3][…], Լոզան, Զուիցերիա[5])`Պելճիքացի գրող, խուզարկու-հոգեբանական ոճի աշխարհահռչակ ներկայացուցիչներէն, ֆրանսերէնի եւ գրականութեան թագաւորական ակադեմիոյ անդամ։ Միաժամանակ Ի. դարու ամենաշատ ընթերցուող հեղինակներէն մէկը։
Ժորժ Սիմենոն | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mul" does not exist։ |
Ծնած է | 13 Փետրուար 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիեժ, Պելճիքա[4] |
Մահացած է | 4 Սեպտեմբեր 1989[1][2][3][…] (86 տարեկանին) |
Մահուան վայր | Լոզան, Զուիցերիա[5] |
Քաղաքացիութիւն | Պելճիքա |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Երկեր/Գլխաւոր գործ | Մեկրէ Գործակալը |
Տեսակ | Ոստիկանական |
Մասնագիտութիւն | գրագէտ, վիպասան, լրագրող, լուսանկարիչ |
Վարած պաշտօններ | Քաննի շարժապատկերի փառատօնի յանձնաժողովի նախագահ |
Անդամութիւն | Ֆրանսերէնի եւ գրականութեան Պելճիքայի թագաւորական ակադեմիա[6] եւ Պատուոյ Լեգէոն Շքանշան[7] |
Ամուսին | Régine Renchon? եւ Denyse Ouimet? |
Երեխաներ | Մարկ Սիմենոն? եւ Պիեռ Սիմենոն? |
Կենսագրութիւն Խմբագրել
Ծնած է 13 Փետրուար 1903-ին, Պելճիքայի Լիեժ քաղաքին մէջ, ապահովագրական ընկերութեան հաշուապահի մը ընտանիքին մէջ։ Դպրոցը աւարտելէ ետք աշխատած է իբրեւ գրախանութի մը վաճառող, ապա իբրեւ թղթակից՝ տեղական թերթի մը մէջ։ Գրականութեան նուիրուելու ձգտումը զինք հանգիստ չէ ձգած, եւ 1992-ին գացած է «նուաճելու» Փարիզը։ Հոն իր երիտասարդական ողջ եռանդով, իրարու ետեւէ կատարած է հրատարակիչներու պատուէրները։ Շուրջ տասը տարի գրած է երկու հարիւրի հասնող կարճ վէպեր ու պատմուածքներ՝ բոլորն ալ արկածային եւ խուզարկուի նիւթերով։ Այնուամենայնիւ, իր գրիչը աւելի բեղուն դարձած է «Մեկրէ Գործակալին յայտնութիւնը» գործով, որմով նոր բնոյթ մը կը հաղորդէ հետախուզական վէպի ոճին։ Այդ տիպարին միջոցով Ժորժ Սիմենոն վեր կը հանէ պուրժուական աշխարհի հակասութիւնները։
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Сименон Жорж // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118614401 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.arllfb.be/composition/successions.html
- ↑ https://academieroyale.be/Academie/documents/FichierPDFNouvelleBiographieNational2106.pdf