Լէոնիտ Հարուիքս

Լէոնիտ Հարուիքս (21 Օգոստոս 1917(1917-08-21)[1][2][3], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[4] - 24 Յունիս 2008(2008-06-24)[5][6][1][…], Մինեապոլիս, Մինեսոտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հրեական ծագումով ամերիկացի ականաւոր տնտեսագետ, Նոպէլեան մրցանակակիր՝ կառուցուածքի տեսութեան հիմնարկին համար (2007Մինէսոդայի համալսարանի պատուաւոր փրոֆեսոր։ Աշխատած է Քոուլզի հանձնախումբին մէջ։

Լէոնիտ Հարուիքս
Ծնած է 21 Օգոստոս 1917(1917-08-21)[1][2][3]
Ծննդավայր Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 24 Յունիս 2008(2008-06-24)[5][6][1][…] (90 տարեկանին)
Մահուան վայր Մինեապոլիս, Մինեսոտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
 Լեհաստան
Ուսումնավայր Լոնտոնի Տնտեսութեան համալսարան[7]
Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ?[8]
Հարուըրտ Համալսարան[8]
Շիքակոյի համալսարան[8]
Վարշաւայի համալսարան[9]
Մասնագիտութիւն թուաբանագէտ, տնտեսագէտ, համալսարանի դասախօս
Աշխատավայր Շիքակոյի համալսարան
Մինեսոթայի Համալսարան[10]
Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ?
Անդամութիւն ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային ակադեմիա[11], Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ Տնտեսաչափական ընկերություն?[12]

Կենսագրութիւն Խմբագրել

Մանկութիւն Խմբագրել

Լէոնիտ Հարուիքսը ծնած է 1917 թուականին Մոսկուա քաղաքին մէջ՝ Հոկտեմբերեան յեղափոխութենէն 2 ամիս առաջ, Լեհաստանէն գաղթած հրեայ ընտանիքի մէջ, որ հեռացաւ Մոսկուայէն 1919 թուկաանին եւ վերադարձաւ Վարշաուա։[13] 1938 թ. Վարշաուայի համալսարանին մէջ մագիստրոսի աստիճան ստանալէն յետոյ,[14] ուսումը շարունակեց Լոնտոնի տնտեսագիտական դպրոցին մէջ, ուրտեղ յաճախած է Նիգոլաս Գալտորի եւ Ֆրիտրիխ Հայէգի դասախօսութիւններուն։

1939 թուականին մեկնած է Ժընեւ, սակայն 1939 Սեպտեմբեր 1-ին սկսած է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ծնողները եւ եղբայրը Վարշաուայէն փախան պատերազմի պատճառով եւ ընկան խորհրդային ճամբարներ։ Լէոնիտի բախտն աւելի բերաւ․ որոշ ժամանակ ան ապրեցաւ Շուետի մէջ եւ կրթութիւնը շարունակեց Ժընեւի Միջազգային հետազոտութիւններու հիմնարկին մէջ (անգլերէն՝ Graduate Institute of International Studies) եւ Փորթուկալի մէջ։ Կը յաճախէր նաեւ Լիւդվիկ ֆոն Միզէսի սեմինարները։[15]

Գաղթը ԱՄՆ Խմբագրել

1940 թուականին Հարուիքսը կը մեկնի ԱՄՆ, ուրտեղ կը հասցնէ Մասաչուսեթսի արուեստագետական հիմնարկին մէջ աշխատած որպէս օգնական՝ Բոլ Սամուէլսոնի եւ Օսգար Լանկի մօտ՝ Չիգակոյի համալսարանի մէջ։ Պատերազմի տարիներուն Լէոնիտը կը դասաուանդէր Չիգակոյի համալսարանի օդերեւութաբանական հիմնարկին մէջ․[15] միաժամանակ վիճակագրութիւն կը դասավանդէր նաեւ տնտեսագիտական բաժամունքին մէջ։ Կը մասնակցէր նաեւ Քոուլզի հանձնախումբի աշխատանքներուն՝ տնտեսագիտութեան բնագավառին մէջ կատարուող ուսումնասիրութիւններուն (1942 Յունուարէն մինչեւ 1946 թուականի Յուլիս,[16] ինչպէս նաեւ 1950 թուականի Հոկտեմբերէն մինչեւ 1951 թուականի Յունուարը եւ մինչեւ 1961 թուականը[17] կը շարունակէր մնալ որպէս խորհրդատու)։

1944 թուականին ամուսնացաւ Էվելին Ճենսընի հետ։ Ունի 4 երեխայ՝ Սառան (1946), Մայքըլը (1949), Ռութը (1951) եւ Մաքսիման (1953)։

Աշխատանքային գործունէութիւն Խմբագրել

1945-1946 թուականները Հարուիքսն կը ստանայ Ճոն Սայմոն Կուկենհայմի կրթաթոշակ, իսկ 1946 թուականին Այովայի պետական քոլէճին մէջ կը դառնայ դոցենտ։

1951 թուականին Լէոնիտ Հարուիցը Մինեսոտայի համալսարանին կից գործող արեւտուրի եւ կառավարման դպրոցին մէջ կը դառնայ տնտեսագիտութեան եւ թուաբանութեան փրոֆեսոր, ուրտեղ կ'աշխատի մինչեւ մահ։ 1961 թուականին կը նշանակէ վիճակագրութեան բաժանմունքի նախերէց, իսկ 1969 թուականին՝ տնտեսագիտութեան անուանի փրոֆեսոր։ 1988 թուականին Հարուիքսը թոշակի կ'անցնի, սակայն 1989 թուականէն կը համարէր Գուրդիս Գարլսոնի՝ տնտեսագիտութեան պատուաւոր բրոֆեսոր եւ կը շարունակէր դասախօսութիւններ կարդալ տնտեսագիտութեան ասպիրանտներուն։[18]

Յունիս 2008 թուականի կէսերուն հիւանդանոց երիկամներու անբաւարարութիւն ախտորոշմամբ եւ Յունիս 24-ին մահացաւ։

Պատուաւոր դասախօսութիւններ եւ գործնական Խմբագրել

Հասարակական աշխատանք գիտական միութեան մէջ Խմբագրել

1969 թուականէն տնտեսական միութեան տտենապետն է։ 1965 թուականէն ԱՄՆ գիտութիւններու եւ արուեստի ակադեմիայի, իսկ 1974 թուականէն՝ ԱՄՆ գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահը։

Գիտական ձեռքբերումներ Խմբագրել

Հարուիքսին եւ իր ընկերներուն յաջողեցաւ ստեղծել տեսութիւն մը, որուն կ'օգնէր ի յայտ բերել տնտեսագիտութիւնը կարգաւորող շուկայական ազդեցիկ մեքեկաններ եւ սխեմաներ, ինչպէս նաեւ որոշել՝ այս կամ այն իրավիճակին մէջ պետութեան միջամտելու անհրաժեշտութեան աստիճանը։ Գիտնականները դրին մեքեկաններու հիմքերը եւ բացատրեցին միջոցներու տեղաբաշխման գործընթացը։

Գիտնականի անունով կը կոչուի իր կողմէն՝ որոշումներու կայացման տեսութեան համար առաջարկուած Հուրուիցի գործակիցը (ց տառով)։

Մրցանակներ եւ պարգեւներ Խմբագրել

Ապրիլ 14 2007 թ.-ին Մինեսոտայի համալսարանին մէջ կայացաւ «Perspectives on Leo Hurwicz» անուամբ խորհրդաժողով՝ նուիրուած Լէոնիտ Հարուիքսին։ խորհրդաժողովին կը մասնակցէին նոբելեան մրցանակակիրներ Քեննեթ Էրրոուն եւ Դենիէլ Մակ-Ֆատտենը։

Աշխատութիւններ Խմբագրել

  • Stochastic Models of Economic Fluctuations (1944)
  • Optimality and Informational Efficiency in Resource Allocation (1960) in Arrow, Karlin and Suppes (eds.), Mathematical Methods in the Social Sciences, Stanford University Press
  • On Informationally Decentralized Systems 1972 in Radner and McGuire, Decision and Organization, North-Holland
  • On Allocations Attainable through Nash Equilibria (1979)
  • Designing Economic Mechanisms (2006) (Ս․ Ռէյտերի հետ համատեղ)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133491641 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Grimes W. Leonid Hurwicz, Nobel Economist, Dies at 90 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  7. https://www.lse.ac.uk/about-lse/lse-people/Leonid-Hurwicz
  8. 8,0 8,1 8,2 https://www.jewishvirtuallibrary.org/leonid-hurwicz
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. https://www.nytimes.com/2008/06/26/business/26hurwicz.html
  11. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/54296.html
  12. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  13. Биография на сайте Нобелевского комитета (на англ.яз.)
  14. Информация о Леониде Гурвиче на сайте Университета Миннесоты. - 27.06.2008.
  15. 15,0 15,1 Grimes W. Leonid Hurwicz, Nobel Economist, Dies at 90 // The New York Times. - 2008. - June 26
  16. Биографии и библиография сотрудников Комиссии (на англ.яз.).
  17. Список сотрудников Комиссии с 1955 года (на англ.яз.).
  18. U economics prof awarded Nobel Prize. - 27.06.2008.
  19. Пресс-релиз Шведской Академии наук о вручении премии по экономике (на англ.).

Արտաքին յղումներ Խմբագրել