Խաչատուր Աւագեան

Աւագեան Խաչատուր (1825[1][2], Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 1865[1][2], Թիֆլիս, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն), հայ բանաստեղծ, բժիշկ։

Խաչատուր Աւագեան
Ծնած է 1825[1][2]
Ծննդավայր Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 1865[1][2]
Մահուան վայր Թիֆլիս, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Տարտուի համալսարան?[1]
Մասնագիտութիւն բանաստեղծ, բժիշկ

Ծնած է Եգաթերինոտար (այժմ՝ Քրասնոտար)։ Աւարտելով Լազարեան ճեմարանը՝ 1841 թուականին, Յունուարին կը մտնէ Դորպատի համալսարան՝ բժշկութիւն ուսանելու, ուրկէ կ՛անցնի՝ Կազանի համալսարան։ Սակայն 1852 թուականին՝ վերադառնալով, կրկին կ'ուսանի Դորպատի մէջ։ Ապա կ՛անցնի Փեթերսպուրկ, ուր 1854 թուականին, բժշկական ակադեմիայի աւարտական քննութիւնը կը յանձնէ։ Իր կեանքի վերջին տարիները Տփխիսի մէջ (Թիֆլիս) կ՛անցնէ եւ կը մեռնի 1862 թուականին, չքաւորութեան մէջ։

Ուսանողութեան օրերէն յայտնի եղած է, իբրեւ՝ օրինակելի հայ, Աւագեանի արտայայտութիւններէն են. «Ապրիլ հայու համար, գործել հայու համար, եւ մեռնիլ հայ մնալով» եւ «Ով որ չգիտէ հայերէն նա հայ չէ եւ չի կարող լինել»։

Աւագեան գրած է երգեր, որոնցմէ՝ «Ուրախասցուք Ուրեմն»ը ուսանողական յայտնի երգերէն մէկու՝ «Gaudeamus igitur»–ի հայացուած տարբերակն է (1849)։ Վերջինիս, «Երգ ուխտի»ի, «Հայոց գինին» երգին եւ այլ երգերու շնորհիւ, ուսանողական տարիներուն, Աւագեան մեծ համբաւ վայելած է։ Աւագեանի երգերը կը բնորոշուին իրենց հայրենասիրութեամբ ու կենսասիրութեամբ։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.