Կիպրոս[5] (Յունարէն՝ Κύπρος, պաշտոնապէս՝ Կիպրոսի Հանրապետութիւն (Յունարէն՝ Κυπριακή Δημοκρατία), Միջերկրական ծովի արեւելեան մասը գտնուող պետութիւն մըն է՝ Թուրքիոյ հարաւը։ Ան կը գտնուի նոյնանուն կղզիի վրայ։ Կիպրոսի Հանրապետութիւնը զարգացած երկիր է եւ անդամ է Եւրոպական Միութեան 1 Մայիս 2004-էն։

Կիպրոս
Կիպրոսի Հանրապետութեան դրօշը Զինանշանը


Կը ներառնէ Ֆամակուսթա, Քիրենիա, Լառնաքա, Լիմասոլ, Նիկոսիա եւ Փաֆոս
Պետական լեզու յունարէն[1], թրքերէն[2] եւ Յունարէն
Մայրաքաղաք Նիկոսիա
Օրէնսդիր մարմին Կիպրոսի Հանրապետութեան Խորհրդարան
Երկրի ղեկավար Nikos Christodoulidis?
Կառավարութեան ղեկավար Nikos Christodoulidis?
Ազգաբնակչութիւն 1 141 166 մարդ (2013)[3]
Օրհներգ Երգն Ազատութեան
Կարգախօս Cyprus in your heart
Հիմնադրուած է 16 Օգոստոս 1960 թ.
Արժոյթ Եւրօ
Ազգային տօն Անկախութեան Օր եւ 1 Ապրիլ
Ժամային համակարգ UTC+2
Հեռաձայնային համակարգ +357
Համացանցի յղում .cy
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,896[4]
cyprus.gov.cy(անգլերէն)

Անուանում Խմբագրել

Կ'ենթադրուի որ կղզին իր անուանումը ստացած է այնտեղ եղած նոճիի պուրակների պատճառով (Նոճին ժամանակ մը այստեղ բերուած է Լիբանանէն[6]):

Պետական կարգ Խմբագրել

Կիպրոսը հանրապետութիւն է։ Ըստ 1960-ի սահմանադրութեան, պետութեան գլուխը նախագահն է։ Նախագահը պէտք է ըլլայ ազգութեամբ Յոյն իսկ փոխ նախագահը՝ Թուրք: Օրէնսդրական իշխանութեան բարձրագոյն մարմինը միապալատ խորհրդարանն է՝ ներկայացուցիչներու պալատը (35 երեսփոխան կ'նտրուի յոյն, 15-ը՝ թուրք համայնքէն): 1963-էն ի վէր Կիպրոսի խորհրդարանի, կառավարութեան եւ պետական այլ հաստատություններու աշխատանքներու ժամանակ թուրքական համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցիր։ 1967-էն ի վէր ստեղծուած է թուրքական գործադիր վարչակազմը, իսկ 1975-էն սկսեալ միակողմանիորէն հռչակված է Թուրքական Դաշնային պետութիւնը։ Կիպրոսի Հանրապետութեան դատական բարձրագոյն ատեանը գերագոյն դատարանն է։

Աշխարհագրութիւն Խմբագրել

Կղզիի ափերը ցած դիրք ունին, թոյլ կտրտուած, մակերեւոյթը լեռնային է։ Հիւսիսային ափի երկայնքով կը գտնուի Քիրենիա լեռնաշղթան(առավելագոյն բարձրութիւնը՝ 1023 մ), կեդրոնական եւ հարաւային մասին մէջ կը գտնուի Դրոտոս լեռնազանգուածը (առավելագոյն բարձրութիւնը՝ 1951 մ)։ Անոնց մէջտեղը Մեսաորիա հարթավայրն է (բարձրությունը մոտ 200 մ)։ Օգտակար հանածոյներէն կան մերձարեւադարձային, երկաթ, պղինձ, կտաւաքար։ Կլիման մերձարեւադարձային միջերկրածովեան է։ Ամառը տաք է(25-35C), ձմեռը՝ մեղմ (10-15C) ։ Տարեկան տեղումները հարթավայրերուն մէջ 300-500 մմ են, լեռները՝ 100-1300 մմ։ Գետահունները ջուրով կը լէցուին միայն ձմեռային անձրեւներէն ետք։ Մինչեւ 500 մ բարձրությունները կը գերակշռէն մշտադալար թուփերուն մացառուտները, ավելի բարձր կաղնիի, նոճիի, հալեպեան սոճիի անտառները (կը գրաւէն Կիպրոսի տարածքին մոտ 20 %-ը)։

Արդիւնաբերութիւն Խմբագրել

Զարգացած են արդիւնաբերութեան հանքարդիւնահանող(պղինձ, քրոմ, երկաթ) եւ գիւղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, միրգ պահածոներ եւայլն) ճիւղերը։ Կայ նաեւ տնայնագործական եւ արհեստագործական արտադրութիւն (գորգեր, ձեռագործ, խեցեղեն)։ Կը մշակէն ցորեն, գարի, ընդեղէն, բոստանային բոյսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշէնի։ Կան ձիթենիի եւ ընկուզէնիի պուրակներ։ Զարգացած է շերամապահութիւնը, ափամերձ շրջաններուն մէջ՝ ձկնորսութիւնը։

Բնակչութիւն Խմբագրել

Կիպրոսի բնակչութեան մեծամասնութիւնը (մոտ 80 %) յոյներ են, որոնց նախնիները այստեղ բնակութիւն հաստատած են ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք գործած են XVI դարին։ Յունաստանի հետ յոյն-կիպրացիներու միաւորումը շարունակաբար խոչընդոտ եղած է կղզիի փոքրաթիվ թրքական համայնքը[7]։

Մամուլ, ռատիօ, հեռուստատեսութիւն Խմբագրել

Կիպրոսի մէջ լոյս է տեսած է շուրջ 30 թերթ, ամսագիր (յունարէն, անգլերէն, թուրքերէն)։ Խոշորագոյններն են (յուն., 1951-էն ի վէր) «Ալիթիա» շաբաթաթերթը, (1960-էն ի վէր) «Մախի», (1964-էն ի վէր) «Ագոն», (1969-էն ի վէր) «Նեա», (1955-էն ի վէր) «Ֆիլելեւթերոս», (1956-էն ի վէր) «Խարավգի», (1942-էն ի վէր թուրքերէն) «Հալքըն սեսի» օրաթերթը։ Հայերէն լոյս կը տեսնեն «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները։ Ռատիօհաղորդումները ` 1953-էն ի վէր(յուն., անգ., թուրք., հայ.,), հեռուստատեսային հաղորդումները ` 1957-էն ի վէր։

Հայերը Կիպրոսի Մէջ Խմբագրել

Հայերը Կիպրոսի մէջ կը բնակէին հնագոյն ժամանակներէն ի վէր։ Ըստ Հայ սփիւռք հանրագիտարանի՝ դեռեւս միջնադարին (4-5-րդ դդ.) Կիպրոսի մէջ եղած են առանձին հայ պաշտոնեաներ, զինուորականներ, առեւտրականներ։ Հայկական համայնքը այստեղ ձեւաւորուած է 12-րդ դարին։ Կիլիկիայի Հայոց թագաւորութեան անկումէն (1375 թ.) եւ Հայոց ցեղասպանութիւննէրէն (1915-23 թթ.) հետոյ Կիպրոսի մէջ հայերու թուաքանակը ստուարացած է։ Ներկայ ժամանակին մէջ կիպրահայերուն թիւը կը կազմէ 4.000 մարդ որոնք կ'ապրին Նիքոսիա, Լարնաքա, Լիմասոլ, Ֆամակուսդա, Փաֆոս քաղաքներուն մէջ։ Կիպրոսի հայ համայնքի թուաքանակին մասին նմանատիպ ցուցանիշ հրապարակուած է նաեւ Կիպրոսաբնակ հայութեան համացանցային հանգոյցին մէջ։ Հայկական սփիւռքի ավանդական կառոյցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ աշխուժ կը գործադրէն՝ ըլլալով հայ համայնքի ինքնակազմակերպման եւ հայապահպանութեան արդիւնաւէտ ազդակներ։ Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետութեան քաղաքացիներ, լիովին մասնակցած են այդ երկրի հասարակութեան եւ աշխուժ մասնակցութիւն կը ցուցաբերէն հատկապէս հասարակական-քաղաքական կեանքին։ Անոր լաւագոյն վկայութիւնը, թերեւս, այն է, որ սոյն թուականի 6 Մարտին հայազգի Մարիոս Գարոյանը ընտրուեցաւ Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչներու պալատ) նախագահ։ Ան 22 Հոկտեմբեր 2006-ին Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններուն մէկուն՝ Ժողովրդավարական կուսակցութեան նախագահն է։ Կիպրոսաբնակ հայութիւնը ունի կրօնական համայնքի կարգավիճակ։ Հայ համայնքը Ներկայացուցիչներու պալատին մէջ ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանի մէջ հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար եւ հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյան ը։ Կիպրական հասարակութեանը հայերու մխրճումին մասին է կը վկայէ այն, որ ս.թ. 5 Նոյեմբերին Կիպրոսի նախագահ Տիմիթրիս Քրիստոֆիասը գլխաւորած է ի մէջ հայկական դպրոցի բացման արարողութիւնը։

Վարչական բաժանում Խմբագրել

Կիպրոսի քարտեսը Շրջան Յունարէն Թուրքերէն
 ՆիկոսիաԼառնագաԼիմասոլՊաֆոսԱքրոդիրիԿիրենիաՖամակուսթաՏեքելիա
Ֆամակուսթա    Αμμόχωστος (Famagusta)    Կիրենիա Κερύvεια (Kyrenia) Լառնագայ Λάρνακα (Larnaca) Լիմասոլ Λεμεσός (Limassol) Նիկոսիա Λευκωσία (Nicosia) Պաֆոս Πάφος (Paphos)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 3 // http://mjp.univ-perp.fr/constit/cy1960.htm
  2. http://mjp.univ-perp.fr/constit/cy1960.htm
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.
  4. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  5. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  6. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  7. Հայկական մանկական հանրագիտարան