Կրիկոլ Չիքովանի

Կրիկոլ (Կրիկորի) Սամսոնի Չիքովանի (վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი, 2 (15) Մարտ 1910, Խոբի, Քութայիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 26 Նոյեմբեր 1981(1981-11-26), Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), վրացի խորհրդային գրող, սենարիստ, դրամատուրգ։

Կրիկոլ Չիքովանի
Ծնած է 2 (15) Մարտ 1910
Ծննդավայր Խոբի, Քութայիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 26 Նոյեմբեր 1981(1981-11-26) (71 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Թիֆլիսի Պետական Համալսարան
Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ
Մասնագիտութիւն գրագէտ, հեղինակ, Թատերագիր

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է ծառայողի ընտանիքի մէջ։ 1936 թուականին աւարտած է Թիֆլիսի համալսարանի իրաւաբանական բաժինը, իսկ 1939 թուականին՝ Մոսկուայի կինեմատոգրաֆիայի հիմնարկի մէջ (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անուան համառուսաստանեան պետական համալսարան) սցենարիայի բաժինը։

Ստեղծագործութիւն Խմբագրել

Կրիկոլ Չիքովանիի ստեղծագործութիւնները տպագրուած են 1932 թուականէն։ Անոր առաջին գիրքը՝ «Պատմուածքներ եւ նովէլներ», լոյս տեսած է 1940 թուականին։ Չիքովանին հեղինակած է պատմուածքներ խորհրդային քաղաքացիներու աշխատանքային սխրանքներու մասին։

«Կեանքի սահմանը» (1952), «Մայա» (1958) պատմուածքներու ժողովածուներուն մէջ, «Սեր» (1958), «Երկրորդ ընտանիք» (1960) վիպակներուն մէջ, «Մայր բոլորի համար» (1956), «Կանաչ սարերու տիրուհին» (1962) ակնարկներուն մէջ պատկերած է կոլխոզային գիւղերու աշխատողներու կեանքն ու աշխատանքը։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոլխոզի նախագահ Մ. Օրագուելիձէի հետ համատեղ գրած է «Շրոմա» (1963) գիրքը՝ նուիրուած վրացի ու ուքրաինացի գիւղացիներու բարելամութեանը։

Յետպատերազմեան տարիներու առաւել նշանակալի ստեղծագործութիւնները հրատարակուած են «Օդիշեան պատմուածքներ» շարքին մէջ։ Հեղինակած է «Եկաւ փետրուարը» (1971), «Հող» (1977), «Հաւատ» (1980) պատմայեղափոխական եռագրութիւնը, պիեսներ, կինոսցենարներ։

Ֆիլմագրութիւն Խմբագրել

  • 1941 — Կոլխիդայի կրակները
  • 1960 — Գիգիա պապիկը

Պետկինոարդ ստուդիայի մէջ նկարահանուած է «Հասան» (1932) ֆիլմին մէջ։

Մրցանակներ Խմբագրել

  • «Պատուոյ նշան» շքանշան,
  • ԽՍՀՄ մետալներ։

Գրականութիւն Խմբագրել

  • Теракопян А., Выбор пути — обретение Родины, «Литературное обозрение», 1973, № 1;
  • Муравник М., Новое солнце Одиши, «Смена», 1973, № 6.
  • Кузнецов Ф., «Ум, честь и совесть нашей эпохи», «Литературная газета», 1974, 15 мая.

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Чиковани Григол Самсонович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին յղումներ Խմբագրել