Համեմունքներ (ռուսприпра́вы, անգլCondiment), համեմունքները սուր հոտ եւ համ ունեցող թարմ ու չորցած բոյսերու ծաղիկներն են, տերեւները, սերմերը, պտուղները եւ անոնցմէ պատրաստուած հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բոյսերու սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանաւորուած են այդ բոյսերու տարբեր օրգաններուն մէջ պարունակուող եթերաիւղերով։

Համեմունքներ
Ենթատեսակ համեմունք?
Բաղադրամասեր
Հիմնական անուշաբույր բույս?
Համեմունքներ

Համեմունքները կ՜օգտագործուին խոհարարութեան, սնունդի արդիւնաբերութեան (պահածոներ, հրուշակեղէն, հացաբուլկեղէն, լեկիոր, օղի եւ այլն), օծանելիքի արտադրութեան եւ բժշկութեան մէջ։ Կերակուրներու եւ պահածոներու համար կ՜օգտագործուին սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սեւ, սպիտակ, կարմիր ու բուրաւէտ պղպեղներ, դափնիի տերեւ եւ այլն։ Ըմպելիքներու, անուշներու, հրուշակեղէնի, հացաբուլկեղէնի պատրաստման համար կ՜օգտագործուին դարչին, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկոյզ, սեւ սոնիճ եւ այլն։ Պանիրի որոշ տեսակներու կը խառնեն ուրց, թարխուն, սոխ, սոխուկ եւ այլ բանջարներ։ Համեմունքներու շարքին կը դասուին նաեւ աղանիւթերը, գլիկոզիդները եւ այլն։ Համեմունքները ախորժաբեր են եւ կը նպաստեն մարսողութեան։

Համեմունքային բոյսերը տարածուած են գրեթէ ամբողջ աշխարհին մէջ, սակայն առաւել արժէքաւոր են արեւադարձային երկիրներու մէջ աճողները (մեծ մասամբ՝ ծառեր)։ Անոնցմէ են դարչինը, մեխակը, մշկընկոյզը, վանիլը, հիլը, բուրաւէտ ու սեւ պղպեղները եւ այլն։ Հնագոյն ժամանակներուն անոնք մշակուած են նաեւ Հայաստանի մէջ. տարածուած համեմունքային բոյսերէն են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, ազատքեղը, մանանեխը, սոխը, սխտորը, ուրցը եւ այլն։

Յաճախ օգտագործուող համեմունքներ Խմբագրել

Խոտեր ու համեմունքներ.

  • Դարչին (ռուս.՝ Корица, լատ.՝ Cinnamomum aromaticum)
  • Քրքում (ռուսКуркума, լատCurcuma longa)
  • Կոճապղպեղ (ռուս.՝ Имбирь,լատ.՝  Zingiber officinale)
  • Վայրի սուսամբար (ռուս.՝ Орегано,լատ.՝ Oregano)
  • Սխտոր (ռուս.՝ чеснок, լատ.՝ Allium sativum)
  • Պապրիկա (ռուս.՝ Паприка, լատ.՝ Paprika)

Այս անծանօթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է։

Համեմունքներու շուկան ներկայիս Խմբագրել

Համեմունքներու կլոպալ արտադրողներէն առաջատար երկիր կը համարուի Հնդկաստանը (անգլspices):

Համեմունքների արտադրութիւնը 2009 թուականին[1], հազար տօննայ
Դասակարգում Երկիր 2010 2011
1 Հնդկաստան 1,474,900 1,525,000
2 Պանկլատէշ 128,517 139,775
3 Թուրքիա 107,000 113,783
4 Չինաստան 90,000 95,890
5 Փաքիստան 53,647 53,620
6 Իրան 18,028 21,307
7 Նեփալ 20,360 20,905
8 Քոլումպիա 16,998 19,378
9 Եթովպիա 27,122 17,905
10 Շրի Լանկա || 8,293 || 8,438
Համաշխարհային 1,995,523 2,063,472
Source: UN Food & Agriculture Organization[2]

Պատկերասրահ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. FAOSTAT, выбрать: countries by commodity; selected item: spices; 2009.
  2. «Production of Spice by countries»։ UN Food & Agriculture Organization։ 2011։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 20–ին 

Գրականութիւն Խմբագրել

  • Пряности // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Ароматические средства // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Corn, Charles. Scents of Eden: A History of the Spice Trade. New York։ Kodansha, 1999.
  • Czarra, Fred (2009)։ Spices: A Global History։ Reaktion Books։ էջ 128։ ISBN 978-1-86189-426-7 
  • Dalby, Andrew. Dangerous Tastes: The Story of Spices. Berkeley։ University of California Press, 2002.
  • Freedman, Paul. Out of the East: Spices and the Medieval Imagination. New Haven։ Yale UP, 2008.
  • Keay, John. The Spice Route: A History. Berkeley։ U of California P, 2006.
  • Krondl, Michael. The Taste of Conquest: The Rise and Fall of the Three Great Cities of Spice. New York։ Ballantine Books, 2007.
  • Miller, J. Innes. The Spice Trade of the Roman Empire. Oxford։ Oxford UP, 1969.
  • Morton, Timothy. Poetics of Spice: Romantic Consumerism and the Exotic. Cambridge UP, 2000.
  • Turner, Jack (2004)։ Spice: The History of a Temptation։ Knopf։ ISBN 0-375-40721-9 


Յօդուածներ

Արտաքին յղումներ Խմբագրել

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։