Հերաթ, քաղաք Աֆղանիստանի հիւսիս-արեւմուտքը, Հերաթ նահանգի վարչական կենդրոնը։ Բնակչութիւնը՝ 556 205 մարդ (1 Յունուար 2020)։ Ինքնաշարժային ճանապարհներու հանգոյց է, ունի օդակայան։

Բնակավայր
Հերաթ
Երկիր  Աֆղանիստան
Տարածութիւն 143 քմ²
ԲԾՄ 920±1 մեթր
Բնակչութիւն 556 205 մարդ (1 Յունուար 2020)
Հեռախօսային ցուցանիշ 40

Արեւմտեան Աֆղանիստանի տնտեսական կենդրոնն է։ Կան բամպակազտիչ, հիւսուածոյ, սնունդի արդիւնաբերութեան ոչ մեծ ձեռնարկութիւններ։ Զարգացած է տնայնագործական արտադրութիւնը (բուրդէ եւ մետաքսէ կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի եւ գիւղատնտեսական այլ արտադրանքի առեւտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանած ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնվել է 1498-1500 թուականներին՝ երկրաշարժին յետոյ, վերակառուցվել է 1936-1944 թուականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը եւ մինարեթները (Հերաթից հիւսիս-արեւմուտք), Ապտուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ XV դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչութեան եւ դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենդրոն էր։

Բնակչութիւն Խմբագրել

Տարի Բնակչութիւն
1979 140 323 մարդ [1]
2020 556 205 մարդ

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. (unspecified title)
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։