Հեքթոր Պէլլերին

Հեկտոր Պէլլերին Մօրունօն (ծնած է Մարտի 19-ին 1995թ․)իսպանացի ֆուտպոլիստ է, ով կը խաղայ Լոնտոնի Արսենալի կազմին մէջ, որպէս՝ աջ պաշտպան։ Վարձավճարով նաև հանդես եկած է Ուատֆորդտի մէջ հանդես եկած է Իսպանիայի մինչև 16 և 21 տարեկաններու հաւաքականներուն մէջ։

Հեքթոր Պէլլերին
սպ.՝ Héctor Bellerín
Ծննդեան անուն սպ.՝ Héctor Bellerín Moruno
Ծնած է 19 Մարտ 1995(1995-03-19)[1][2][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր Պարսելոնա, Սպանիա
Քաղաքացիութիւն  Սպանիա
Մայրենի լեզու Սպաներէն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Ակումբային ասպարէզ Խմբագրել

Ծնած է Պարսելոնայի մէջ։ Ան իր ասպարէզին մէջ սկսած է Պարսելոնայի երիտասարդական խումբերուն մէջ։2011 թուականի ամրանը կը տեղափոխուի Արսենալ և 2013 թուականին կը կապէ իր առաջին պաստօնական պայմանագիրը։ Արսենալի կազմին մէջ իր առաջին խաղը Պելլերինը նշած է 2013 թուականի Սեպտեմբերի 25-ին Ուեսթ Պրոմուիչի հետ գաւաթային խաղին մէջ՝ խաղի 95-րդ վայրկեանին փոխարինելով հայրենակցին՝ Միքել Արդեդային։ Երկու ամիս ետք վարձավճարով կը տեղափոխուի Չեմբիոնշիբ՝ Ուատֆորտ։ Ութ օր անց Յովիլ Թաուն ֆուտպոլային ակումբի հետ խաղին մէջ կը նշէ իր առաջին խաղը։ Մինչ մրցաշրջանի աւարտը հանդես կու գայ Ուատֆորտին մէջ և 2014 թուականի փետրուարին անոր նորէն կը հրաւիրէն Արսենալի առաջին խումբ։

 
Պէլլերինը կը տիրէ գնդակին Լեսթեր Սիթիի հետ խաղին մէջ 2015-ի փետրուարին

Մաթիօ տեբիւշիի,գալում Չեմպերսի և Նաչօ Մոնրիալի վնասուածքներու շնորհիւ, Պէլլերինը 2014-ի Սեպտեմբերի 16-ին իր առաջին խաղը կը խաղայ Չեմբիոններու լիգային մէջ,Տորտմունտի Պորուսիայից կրած 2-0 հաշիւով պարտութեան ժամանակ։ Արսենալի կազմին մէջ առաջին կոլը խփած է 2015-ի փետրուարի 1-ին Ասթոն Վիլայի հետ կայացած(5-0) մրցավեճին մէջ, իսկ երկրորդը Ապրիլի 4-ին Լիւերբուլի դէմ կայացած մրցավեճին մէջ(4-1):Այդ խաղին Պէլթերինը նաև սեփական տուգանայինին մէջ խախտեց կանոնները Ռահիմ Սդեռլինկի նկատմամբ և իր խումբի գլխուն բերաւ 11-մեդրանոց։ Պէլլերինը Արսենալի հիմնական կազմին մէջ էր նոյն տարուայ Մայիսի 30-ին Ուեմպլիի մէջ կայացած Անգլիայի գաւաթի եզրափակիչի ժամանակ(4-0)՝օգնելով իր խումբին մէջ անցնել չոր հանդիպում։ Պէլլերինը մրցաշրջանի աւարտէն ետք Արսենալի հետ կնքած է երկարաժամկետ պայմանագիր։2015/16 մրցաշրջանի առաջին խաղում, սկզբունքային մրցակից՝ Չելսիի հետ կայացած Անգլիայի Սուբերգաւաթի ժամանակ(1-0)Պէլլերինը նուաճած է իր երկրորդ գաւաթը (Բիթեր Չեխի առաջին խաղը Չելսիի դէմ):

Միջազգային ասպարէզ Խմբագրել

2013 թուականի Եւրոպայի մինչև 19 տարեկաններու առաջնութեան մէջ Պէլլերինն իր խումբին հետ կը հասնի մինչև կիսաեզրափակիչ։ Իր աժաջին խաղը խաղցած է մինչև 21 տարեկաններու հաւաքականին մէջ Ալպերտ Սելատեսի օրով 2015 թուականի Մարտի 30-ին՝Պելառուսի հաւաքականի դէմ կայացած ընկերական խաղին մէջ(4-0),խաղալով 90 վայրկեան։

Խաղին ոճը Խմբագրել

Պէլլերինը յայտնի է իր կայծակնային արագութեամբ։ Ան 2014/15 մրցաշրջանին գերազանցեց Թեո Ուելքոթի 40 մեդր տարածութեան ռեգորտը։

ՎիճակագրութԻւն Խմբագրել

Ակումբային Խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա FA Cup League Cup Europe Total
ԱռաջնութԻւն Մասնակցած

խաղեր

կոլեր Մասնակցած խաղեր կոլեր Մասնակցած խաղեր կոլեր Մասնակցած խաղեր կոլեր Մասնակցած խաղեր կոլեր
Արսենալ 2013/14 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
Ուատֆորտ

(վարձավճար)

2013/14 Չեմփիոնշիփ 8 0 0 0 0 0 0 0 8 0
Արսենալ 2014/15 Բրեմիեր Լիգա 20 2 3 0 1 0 4 0 28 2
2015–16 14 0 0 0 0 0 4 0 18 0
Ընդհանուր 42 2 3 0 2 0 8 0 55 2

Մեջբերումներ Խմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  3. AsMadrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671

Ծանօթագրութիւններ Խմբագրել