Մասքաթ

Օմանի մայրաքաղաք

Մասքաթ (արաբերէն՝ مسقط‎), Օմանի մայրաքաղաքն է եւ խոշորագոյն քաղաքը։ Մասքաթ նահանգապետութեան գլխաւոր քաղաքը։ Նաւահանգիստ է Օմանի ծոցի ափին։

Քաղաք
Մասքաթ
مسقط
Դրօշակ

Երկիր Օման
Տարածութիւն 3500 քմ²
ԲԾՄ 69 մեթր
Բնակչութիւն 1 421 409 մարդ (2019)[1]
Խտութիւն 184,57 մարդ/քմ²
Կը գտնուի ափին Օմանի ծոց
Ժամային գօտի UTC+4։00
Պաշտօնական կայքէջ omanet.om

2005 թուականի դրութեամբ բնակչութիւնը կազմեր է 650 հազար մարդ, իսկ 2015 թուականի Մայիսին տեղի ունեցած մարդահամարի տուեալներու համաձայն՝ 1.56 միլիոն մարդ[2]:


Պատմութիւն Խմբագրել

Հին ժամանակներուն Մասքաթը եղեր է Խունկի ճանապարհի աննշան կէտը, որով խունկը կը տեղափոխուէր Հռոմէական կայսրութիւն: Ռազմավարական նշանակութիւնը ձեռք բերեր է XVI դարուն, Փորթուկալցիներու կողմէ բնակավայրը գրաւելէն յետոյ։ Համեմունքներու եւրոպական առեւտրային գործարանները եւ պահեստները Մասքաթի մէջ գոյատեւեցին մինչեւ 1649 թուականը, երբ քաղաքին տիրացեր է Օմանի արաբ շէյխը եւ այն դարձուցեր է իր մայրաքաղաքը։ Օմանի իշխանութիւններու կալուածները, տիրութիւնները կը տարածուէին դէպի հեռու հարաւ, ընդհուպ մինչեւ Մոզամպիք: Հարստութեան աղբիւրը ստրկավաճառութիւնն էր։

1803 թուականին տեղական սուլթանը յետ կը մղէ վահապիներ ու յարձակումը։ 19-րդ դարու կէսերուն ստրկութիւնը պաշտօնապէս վերցուեր է, քաղաքը անկում ապրեր է, իսկ սուլթանը իր մայրաքաղաքը տեղափոխեր է Զանզիպար:

 
Մասքաթ (հին քաղաքի տեսարանը)

Տնտեսութիւն Խմբագրել

Օմանի արդիկանացումը սկիզբ առնելէն յետոյ 1970 թուականին Մասքաթի մէջ տեղի կ'ունենայ ենթակառուցուածքի եւ քաղաքայնացնումի արագ զարգացում, եւ, ինչպէս այդ տեղի կ'ունենայ աշխարհի այլ քաղաքներուն մէջ, հարեւան քաղաքները միաւորուեր են՝ ստեղծելով (Megapolis) մեկափոլիս:

Հիմնական կեդրոնները կրնան բաժնուիլ երեք խումբերու՝ Արեւմտեան Մասքաթ, Կեդրոնական Մասքաթ եւ Արեւելեան Մասքաթ։

Փոխադրամիջոց Խմբագրել

Քաղաքին մէջ կը գործէ Մասքաթ միջազգային օդանաւակայանը:

Տեսարժան վայրեր Խմբագրել

Քաղաքի միակ գործող մզկիթը Սուլթան Քապուսի մզկիթն է։

Աշխարհագրութիւն Խմբագրել

Մասքաթի տարածքը իր արուարձաններու հետ միասին կը կոչուի Մայրաքաղաքային շրջան։ Կը զբաղեցնէ մօտ 1500 քմ² տարածք[3]:

Կլիմա Խմբագրել

Մասքաթի կլիմայական տուեալները
Ամիս յունու փետ մարտ ապր մայ յուն յուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
ցուցանշային բարձր °C (°F) 34.2
(93.6)
37.0
(98.6)
41.4
(106.5)
44.0
(111.2)
47.0
(116.6)
48.3
(118.9)
49.2
(120.6)
46.8
(116.2)
43.6
(110.5)
42.0
(107.6)
37.8
(100)
33.0
(91.4)
49.2
(120.6)
Միջին բարձր °C (°F) 23.5
(74.3)
26.1
(79)
29.8
(85.6)
34.7
(94.5)
37.5
(99.5)
38.4
(101.1)
36.6
(97.9)
35.2
(95.4)
35.3
(95.5)
34.0
(93.2)
29.5
(85.1)
27.1
(80.8)
32.31
(90.16)
Միջին օրական °C (°F) 19.4
(66.9)
21.9
(71.4)
24.8
(76.6)
28.7
(83.7)
32.3
(90.1)
35.5
(95.9)
34.0
(93.2)
32.3
(90.1)
30.4
(86.7)
29.5
(85.1)
24.7
(76.5)
22.0
(71.6)
27.96
(82.32)
Միջին ցած °C (°F) 15.3
(59.5)
17.6
(63.7)
19.7
(67.5)
22.7
(72.9)
27.1
(80.8)
30.6
(87.1)
29.4
(84.9)
28.4
(83.1)
25.5
(77.9)
24.9
(76.8)
19.9
(67.8)
16.9
(62.4)
23.17
(73.7)
ցուցանշային ցած °C (°F) 11.5
(52.7)
12.5
(54.5)
14.4
(57.9)
17.5
(63.5)
19.6
(67.3)
24.5
(76.1)
25.0
(77)
23.3
(73.9)
23.0
(73.4)
17.5
(63.5)
14.3
(57.7)
14.4
(57.9)
11.5
(52.7)
Տեղումներ մմ (մատնաչափ) 25.8
(1.016)
24.5
(0.965)
15.9
(0.626)
17.1
(0.673)
7.0
(0.276)
0.9
(0.035)
0.2
(0.008)
0.8
(0.031)
0.0
(0)
1.0
(0.039)
6.8
(0.268)
13.3
(0.524)
113.3
(4.461)
% խոնաւութիւն 63 64 58 45 42 49 60 67 63 55 60 65 57.6
Միջին ամսական արեւային ժամ 268.6 244.8 278.3 292.5 347.4 325.7 277.7 278.6 303.9 316.9 291.9 267.0 3493,3
Աղբիւր: [4]

Քոյր-քաղաքներ Խմբագրել

Քաղաք Երկիր
  Թուրքիա Աքհիսար Թուրքիա

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. https://data.gov.om/OMPOP2016/population
  2. http://www.ncsi.gov.om/News/Pages/NewsCT_20150628133452428.aspx
  3. الدراسات الاجتماعية։ Ministry of Education, Sultanate of Oman 
  4. «Climate-data.org»։ արտագրուած է՝ նոյեմբերի 11, 2015