Մարսէյլ (ֆրանսերէն՝ Marseille), քաղաք՝ Ֆրանսայի հարաւը, երկիրին ու Միջերկրածովեան տարածաշրջանին ամէնէն մեծ նաւահանգիստը։ Տեղակայուած է Լիոնի ծոցի ափին՝ Ռոնայի գետեզերքին մօտակայքը, որուն քաղաքը միացած է նեղուցով մը։ 2013-ին Եւրոպայի մշակութային կեդրոնն էր։ Տարածութիւնը՝ 240,62 Քմ2 է, ունի 869,815 բնակիչ (2015):

Բնակավայր
Մարսէյլ
ֆրանսերէն՝ Marseille
Դրօշակ Զինանշան

Երկիր  Ֆրանսա[1]
Ներքին բաժանում 1st arrondissement of Marseille?, 2nd arrondissement of Marseille?, 3rd arrondissement of Marseille?, 4th arrondissement of Marseille?, 5th arrondissement of Marseille?, 6th arrondissement of Marseille?, 7th arrondissement of Marseille?, 8th arrondissement of Marseille?, 9th arrondissement of Marseille?, 10th arrondissement of Marseille?, 11th arrondissement of Marseille?, 12th arrondissement of Marseille?, 13th arrondissement of Marseille?, 14th arrondissement of Marseille?, 15th arrondissement of Marseille?, 16th arrondissement of Marseille?, first sector of Marseille?, second sector of Marseille?, third sector of Marseille?, fourth sector of Marseille?, fifth sector of Marseille?, sixth sector of Marseille?, seventh sector of Marseille? եւ eighth sector of Marseille?
mayor of Marseille? Benoît Payan?
Հիմնադրուած է՝ ՔԱ600
Տարածութիւն 240,62 քմ²
ԲԾՄ 12 մեթր
Բնակչութիւն 873 076 մարդ (1 Յունուար 2021)[2]
Կը գտնուի ափին Bay of Marseille? եւ Լիոնի ծոց?
Ժամային գօտի UTC+1 եւ UTC+2
Հեռախօսային ցուցանիշ 491 եւ 496
Փոստային ցուցանիշ 13000, 13001, 13002, 13004, 13003, 13005, 13006, 13007, 13008, 13009, 13010, 13011, 13012, 13013, 13014, 13015 եւ 13016
Պարգեւներ Եւրոպայի մշակութային քաղաք
Պաշտօնական կայքէջ marseille.fr(ֆր.)[3]

Պատմութիւն Խմբագրել

Քաղաքը հիմնուած է Ք.Ա. շուրջ 600-ին Փոքր Ասիայէն եկած յոյներուն՝ ֆոքէյացինեուն (Phocaea) կողմէ։ Այդ օրերուն անիկա «Մասալիա» կը կոչուէր (յուն.՝ Μασσαλία, լատ.՝ Massilia կամ Massalia)[4] (հին յուն․՝ Μασσαλία, Massalía),[5][6]։

Ըստ աւանդութեան՝ քաղաքին պատմութիւնը սկիզբ առած է Կիփթիսի՝ լիկիւրիցիներու (Ligurian) ցեղի արքայ Նանի դստեր եւ յոյն Փրոթիսի (Gyptis et Protis) սիրոյ պատմութենէն։ Յոյներէն Փրովանսի ափ կ'իջնեն այն ատեն, երբ Նան արքան կը մտածէր դուստրը ամուսնացնելու մասին։ Արքան զիրենք խնճոյքի կը հրաւիրէ, որ դուստրը փեսացու մը ընտրէ։ Կիփթիս Փրոթիսի կը մեկնէ գինիով լի գաւաթը։ Զոյգը կը ստանայ ափամերձ տարածքներուն մէկ մասը՝ իբրեւ հարսանեկան նուէր։ Հոն անոնք քաղաք մը կը հիմնեն, որ Մասալիա կը կոչեն։ Կիփթիսի ի պատիւ կոչուած է (444) Կիփթիս աստղակերպը, որ յայտնաբերուած է 1899-ին Մարսէյլի աստղադիտարանին մէջ։

Տնտեսութիւն Խմբագրել

Ունի միջազգային օդակայան եւ մեծ նաւահանգստային համալիր։ Մարսէյլի ինքնավար նաւահանգիստը, բացի Արեւելեան Մարսէյլի նաւահանգիստէն, կը ներառէ շարք մը նաւահանգիստներ:

Տեսարժան վայրեր Խմբագրել

Քաղաքին գլխավոր մայրուղին ՝ Boulevard La Canbière, կ'անցնի Հին նաւահանգիստէն դէպի արեւելք։ Երկաթուղային կայարանը տեղակայուած է Աթէն պուլվարի հիւսիսային ծայրամասին մէջ։

Cours Julien-էն ընդամէնը քանի մը թաղամաս դէպի հարաւ, Գարիպալթի պուրակին զուգահեռ, հետիոտնային մեծ տարածութիւն մը կայ շատրուաններով, արմաւենիներով, սրճարաններով, ճաշարաններով եւ թատրոններով։

Առեւտուրը կը կեդրոնանայ Փարատիս փողոցին մէջ։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. archINFORM — 1994.
  2. Populations légales 2021Institut National de la Statistique et des Études Économiques, 2023.
  3. (unspecified title)
  4. Also occasionally spelled Masalia.
  5. Duchêne, Contrucci, page needed A
  6. Ebel Charles (1976)։ «Transalpine Gaul: the emergence of a Roman province»։ Brill Archive։ էջեր 5–16։ ISBN 90-04-04384-5 , Chapter 2, Massilia and Rome before 390 B.C.