Մելանի Մարթինէզ

Մելանի Ատէլ Մարթինէզ (անգլերէն՝ Melanie Adele Martinez; ծնած է 28 Ապրիլ 1995-ին Պոլտուինի մէջ)[3][4], ամերիկացի երգչուհի, երգահան եւ լուսանկարիչ, ունի փուերթօռիքայական եւ տոմինիքեան ծագում։ Ամերիկեան տաղանդներու համար նախատեսուած «The Voice» հաղորդումի երրորդ եթերաշրջանին եղած է Ատամ Լեւինի խումբէն[5]: 22 Ապրիլ 2014-ին կը հրապարակէ «Dollhouse» երգը, որ կը պարփակուի իր Dollhouse փոքր ալպոմին մէջ։ 14 Օգոստոս 2015-ին երգչուհին կը հրապարակէ Cry Baby ալպոմը, որմէ առանձնաբար կը հրապարակուի «Pity Party» երգը։

Մելանի Ատէլ Մարթինէզ
անգլերէն՝ Melanie Adele Martinez
Ծննդեան անուն անգլերէն՝ Melanie Adele Martinez[1][2]
Ծնած է 28 Ապրիլ 1995
Ծննդավայր Նիւ Եորք
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Ուսումնավայր Baldwin Senior High School?
Երկեր/Գլխաւոր գործ Cry Baby?, K-12 (ալբոմ)?, Portals? եւ After School EP?
Տեսակ emo pop?, EDM trap music?, ինդի փոփ?, Էլեկտրոնային?, այլընտրանքային երաժշտություն? եւ Ռիթմ եւ «Պլուզ»
Մասնագիտութիւն երգչուհի, երգահան
Կայքէջ melaniemartinezmusic.com
Ստորագրութիւն

Ասպարէզ Խմբագրել

2012 թուական՝ Ասպարէզի Սկիզբ Եւ Մասնակցութիւնը The Voice-ին Խմբագրել

2012-ին Մարթինէզ կը մասնակցի The Voice նախագծի երրորդ եթերաշրջանին, ուր ան կը կատարէ Պրիթնի Սփիրզի «Toxic» երգը։ Դատական կազմի չորս անդամներէն երեքը՝ Ատամ Լեւինը, Սի Լո Կրինը, Պլէյք Շելթընը, կը սեղմեն «ես կ'ընտրեմ քեզ» կոճակը իր ելոյթի ժամանակ, որմէ ետք Մարթինէզը ընտրեց Ատամ Լեւինին, որպէս իրեն մարզիչ[6]:

Իր առաջին մրցակիցը Քէյթլին Միշելն էր: Անոնք կատարեցին Էլլի Կոլտինկի «Lights» երգը։ Իր յաջորդ մրցակիցը Սեմ Ճէյմզն էր: Անոնք կատարեցին La Roux-ի «Bulletproof» զուգերգը։ Լեւինը հեռացուց Ճեյմզը եւ Մարթինէզ կրցաւ շարունակել իր մասնակցութիւնը, դառնալով Ադամի խումբին հինգ մնացած մասնակիցներէն մէկը։ Live Rounds-ի առաջին շաբթուան մէջ Մարթինէզը կը կատարէ «Hit the Road Jack» երգը։ Շաբթուան վերջը ըստ դիտողներուն քուէարկութեան, խումբին մէջ կը մնան Ամանտա Պրաունը, Պրայան Կէյթը եւ Մելանին, խումբէն դուրս կու գան Լորէն Էլլըրդը եւ Ճոսելին Ռիվըրը։ Երրորդ շաբթուան մէջ Մելանիի «Seven Nation Army» կատարումը քուէարկութեան վերջին պահուն դարձաւ iTunes Top 200 Single Chart-ի առաջին 12 կատարումներէն մէկը[7]: Չորրորդ շաբթուան իր «Too Close» կատարումը գրաւեց 6րդ հորիզոնականը[8]: Հինգերորդ եզրափակիչ բեմին վրայ Մելանին եւ Ամանդա Պրաունը դուրս եկան, որ նոյնպէս Ատամի խումբէն էր եւ խումբին մէջ մասնակից չմնաց։ Մարթինէզը իր հեռացումը մեկնաբանեց, որ ան սկիզբը չէր փափաքեր հաղորդումին մէջ այդքան երկար մնալ, սակայն ատիկա հիանալի առիթ ստացեր մը եղած է, որպէսզի ան ինքզինք ներկայացնէ որպէս երաժիշտ, որ իր նպատակն էր[9]:

Կաղապար:Colorbox — Երգերու աշխատանոցական տարբերակները, որոնք կ'իյնան iTunes-ի լաւագոյն տասնեակին մէջ:
Բեմ Երգ Բնօրինակ կատարողը Ամսաթիւ Գնահատական Արդիւնք
Կոյր լսումներ «Toxic» Պրիթնի Սփիրզ 7 Սեպտեմբեր 2012 4.1 կ'ընտրուի երեք դատական կազմի անդամներու կողմէ
մտել է Ատամին խումբ
Մարտաբեմ «Lights» (Քեյթլին Միշելի դէմ) Էլլի Կոլդինկ 15 Հոկտեմբեր 2012 11.5 «փրկուած է» մարզիչին կողմէ
Մարտաբեմ «Bulletproof» (Սեմ Ճեյմսի դէմ) La Roux 29 հոկտեմբեր 2012 16.5 «փրկուած է» մարզիչին կողմէ
Live Rounds «Hit the Road Jack» Ռեյ Չարլզ 5 նոյեմբեր 2012 18.3 «փրկուած է» մարզիչին կողմէ
Լաւագոյն 12 «Cough Syrup» Young the Giant 12 Նոյեմբեր 2012 21.9 «փրկուած է» մարզիչին կողմէ
Լաւագոյն 10 «Seven Nation Army» The White Stripes 19 Նոյեմբեր 2012 23.3 «փրկուած է» մարզիչին կողմէ
Լաւագոյն 8 «Too Close» Ալեքս Քլեռ 26 Նոյեմբեր 2012 25.4 «փրկուած է» մարզիչին կողմէ
Լաւագոյն վեցեակ «The Show» (մաէզիչի ընտրութիւն) Lenka 3 Դեկտեմբեր 2012 27.10 հեռացած է
«Crazy» (մարզիչի ընտրութիւն) Gnarls Barkley 27.6

2013 - ներկայ, Dollhouse EP եւ Cry Baby Խմբագրել

Հաղորդումէն յետոյ, Մելանին կը սկսի աշխատիլ իր բնօրինակ կատարումներուն վրայ։ 24 Ապրիլ 2014-ին ան կը հրապարակէ իր «Dollhouse» երգը, որուն համար յետոյ տեսահոլովակ կը նկարահանէ[10]: Երգի համահեղինակներուն եւ արտադրողներուն հետ միասին կը կատարեն Նիւ Եորքեան Kinetics & One Loveru զուգերգը[11]: 7 Ապրիլ 2014-ին ան կը կնքէ պայմանագիր Atlantic Records-ին հետ եւ կը սկսի իր շրջագայութիւնը։ 19 Մայիս 2014-ին կը հրապարակուի երգչուհիին «Dollhouse» մինի ալպոմը[12][13]: Մարթինէզի «Carousel» երգը կը դրուի «ամերիկեան սարսափ պատմութիւններ. Սարսափազդու հաղորդում» հաղորդաշարին մէջ[14]: 2 Յունիս 2015-ին կը հրապարակէ «Pity Party» երգը, որ կը մտնէ իր « Cry Baby» ալպոմին մէջ[15]: 10 Յունիս 2015-ին Մելանին կը ձայնագրէ «Soap» երգը[16], որ կը հրապարակէ 31 Յուլիս-ին «Sippy Cup» անունով՝ ալպոմի հրապարակումէն 14 օր առաջ[17][18]: 23 Դեկտեմբերին կը հրապարակէ յատուկ ամանորի «Gingerbread Man» երգը[19]:

Սկաւառակագրութիւն Խմբագրել

Ամբողջ սկավառակագրութիւնը տես անգլերէն բաժնին մէջ

Ալպոմներ Խմբագրել

Աշխատանոցային ալպոմ Խմբագրել

Անուանում հրապարակման պատմութիւն Դիրքը երգացանկերուն մէջ Վաճառք
US
[20]
AUS
[21]
CAN
[22]
IRE
[23]
NZ
[24]
UK
[25]
Cry Baby
  • Հրապարակում. 14 Օգոստոս 2015
  • Պիտակ. Atlantic
6 27 10 41 21 32
K–12
Portals

EP Խմբագրել

Անուանում հրապարակման պատմութիւն Դիրքը երգացանկերուն մէջ
US
Heat
Dollhouse
  • Հրապարակում. 19 Մայիս 2014
  • Պիտակ. Atlantic
4

Երգեր Խմբագրել

Անուանում Տարի Դիրքը երգացանկերուն մէջ Ալպոմ
US
Digital
US
Alt.Dig.
US
Pop
Dig.
«Dollhouse» 2014 Cry Baby
«Carousel» 119 9 38
«Pity Party» 2015 22
«Soap» 12 43
«Sippy Cup»

Շրջագայութիւններ Խմբագրել

  • Dollhouse Tour (2013—14)
  • Cry Baby Tour (2015)
  • The Original High Tourruen (2016) — Աւստրալիա եւ Նիւ Զելանտա

Արտաքին յղումներ Խմբագրել

Ծանոթագրութիւններ Խմբագրել

  1. https://br.jetss.com/moda_/2021/04/26-anos-de-melanie-martinez-inspire-se-no-estilo-da-cantora/
  2. https://www.musictimes.com/articles/84715/20220428/melanie-martinez-now-2022-age-net-worth-music-career-ongoing.htm
  3. «Melanie Martinez's (18th Birthday Celebration) Stageit Show: Performed Online Live 4/27/13»։ YouTube։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  4. «Melanie Adele Martinez (eliminated, Round 2)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  5. http://www.allmusic.com/artist/melanie-martinez-mn0003038955/biography
  6. «Baldwin's Melanie Martinez lands spot on the voice»։ Newsday։ արտագրուած է՝ Նոյեմբերի 27, 2013 
  7. «iTunesCharts.net: US Songs Tuesday, 20th November 2012»։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  8. «iTunesCharts.net: US Songs Tuesday, 27th November 2012»։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  9. Elkin Jaimie (Դեկտեմբերի 4, 2012)։ «'The Voice' Top 4 Revealed: Melanie Martinez And Amanda Brown Eliminated»։ Huffington Post։ արտագրուած է՝ Նոյեմբերի 27, 2013 
  10. «Connecting to the iTunes Store.»։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  11. Dollhouse | Warner/Chappell Music
  12. «Melanie Martinez Opens Her "Dollhouse"; Celebrated Singer/Songwriter Sets Debut EP, Showcased by Haunting New Single, "Dollhouse"»։ Yahoo Finance։ Ապրիլի 7, 2014։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  13. «‘Dollhouse’ in hand, Melanie Martinez plans shows in the area - Idol Chatter & Voice Views»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-26-ին։ արտագրուած է՝ Նոյեմբերի 23, 2014 
  14. «Melanie Martinez Opens Her "Dollhouse"; Celebrated Singer/Songwriter Sets Debut EP, Showcased by Haunting New Single, "Dollhouse"»։ Yahoo Finance։ Ապրիլի 7, 2014։ արտագրուած է՝ Օգոստոսի 15, 2015 
  15. «Melanie Martinez Teases Debut LP ‘Cry Baby’ With A Delightfully Depressing “Pity Party”: Watch»։ Music News, Reviews, and Gossip on Idolator.com։ արտագրուած է՝ օգոստոսի 15, 2015 
  16. «Listen: Melanie Martinez – “Soap”»։ Trendio։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-25-ին։ արտագրուած է՝ Օգոստոսի 15, 2015 
  17. «Video: Melanie Martinez – “Sippy Cup”»։ Trendio։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-08-11-ին։ արտագրուած է՝ Օգոստոսի 15, 2015 
  18. «Melanie Martinez Details the Inspiration Behind her Debut Album ‘Cry Baby’ - KTLA»։ KTLA։ արտագրուած է՝ Օգոստոսի 15, 2015 
  19. «Melanie Martinez - Gingerbread Man (Official Audio) - YouTube»։ արտագրուած է՝ Դեկտեմբերի 23, 2015 
  20. Melanie Martinez — Chart history | Billboard
  21. Ryan Gavin (օգոստոսի 22, 2015)։ «ARIA Albums: Soundwave Acts Debut At 1 and 2»։ Noise11։ արտագրուած է՝ Օգոստոսի 22, 2015 
  22. Melanie Martinez — Chart history | Billboard
  23. «GFK Chart-Track»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին։ արտագրուած է՝ 2017-07-03 
  24. «NZ Top 40 Albums Chart»։ Օգոստոսի 24, 2015։ արտագրուած է՝ Օգոստոսի 21, 2015 
  25. MELANIE MARTINEZ | full Official Chart History | Official Charts Company
  26. Melanie Martinez Billboard Interview | Billboard