Յասմիկ Գրիգորեան

Յասմիկ Գեղամ Գրիգորեան (12 Մայիս 1981(1981-05-12), Վիլնիւս, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ-Լիթուանացի օփերայի երգչուհի: Մարինեան թատրոնի սոփրանօ[3]:

Յասմիկ Գրիգորեան
Ծնած է 12 Մայիս 1981(1981-05-12) (42 տարեկան)
Ծննդավայր Վիլնիւս, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Լիթուանիա
Ուսումնավայր Լիթուանիոյ երաժշտութեան եւ թատրոնի կաճառ
National M. K. Čiurlionis School of Art?
Մասնագիտութիւն օպերային երգչուհի
Աշխատավայր Լիթուանիոյ օփերայի եւ պալէի ազգային թատրոն
«Կրաթս»ի Օփերա
«Քոլոնյ»ի Օփերային թատրոն
Ծնողներ հայր՝ Գե­ղամ Գրի­գո­րեան, մայր՝ Իրանա Միլքեվիչիութա
Կայքէջ asmik-grigorian.com

Կենսագրութիւն եւ ասպարէզ Խմբագրել

Յասմիկ Գրիգորեան ծնած է 12 Մայիս 1981-ին, Վիլնիւս քաղաքին մէջ, Լիթուանիա: Զաւակն է օփերայի երգիչներ Գեղամ Գրիգորեանի եւ Իրենա Միլքեվիչիութայի: Հինգ տարեկանին սկսած է դաշնակ նուագել, իսկ 17 տարեկանին սկսած է երգել:

1999-ին աւարտած է Լիթուանիոյ թատերական եւ երաժշտական կաճառի ձայնամշակման բաժանմունքը: Նաեւ ուսում ստացած է Նիսի մէջ, Ֆրանսա:

2005-ին հռչակաւոր դարձած է Վիոլեթայի դերերգով՝ «Լա Թրավիաթա» օփերայէն, Վիլնիւսի Օփերային մէջ: Նոյն դերերգով հանդէս եկած է նաեւ Երեւանի եւ Ռիկայի մէջ:

Դերեր ստանձնած է Փեթերսպուրկի Մարինեան թատրոնին մէջ, ինչպէս՝ «Օթելլօ», «Քնացած իշխանուհին», «Լա թրավիաթա», «Գարմէն», «Մատամ Պաթըրֆլայ», «Թուրանտոթ», Տեստեմոնայի, Պրիլեպայի, Վիոլեթայի, Միքայէլլայի, Չիօ Չիօ Սանի եւ Լիուի դերերով:

2006-2015 ստանձնած օփերային դերերը Խմբագրել

Հանդէս եկած է Լիթուանիոյ պետական համերգային նուագախումբին, լարային քառեակին ու սենեկային նուագախումբին հետ, թէ՛ Լիթուանիոյ եւ թէ արտասահմանի մէջ:

2006-ին մեներգային ելոյթ ունեցած է Լոնտոնի Ուիկմոր Հոլին մէջ, նաեւ Մոսկուայի մեծ թատրոնին մէջ:

2009-2011 ելոյթներ ունեցած է Լիթուանիոյ ազգային օփերային մէջ, 2011-2012ին՝ Կրացի (Աւստրիա) օփերային մէջ:

2012-2013ին Վիլնիւս վերադառնալէ ետք, 2013-2014-ին ելոյթներ ունեցած է Քէօլնի (Գերմանիա) օփերային մէջ:

2014-ին Յուդիթի դերով ելոյթներ ունեցած է Անտվերպենի եւ Կենթի մէջ, ինչպէս եւ տարբեր ներկայացումներ՝ Սենթ Փեթերսպուրկի, Կրացի, Համպուրկի եւ Միւնիխի մէջ: 2015-ին հանդէս եկած է Պերլինի կատակերգական թատրոնին եւ Վիեննայի ու Շուէտի օփերաներու մէջ, հանդէս եկած է Փիոթըր Չայքովսքի «Չարոդեյկայի» եւ Ճիաքոմօ Փուչինիի «Մատամ Պաթըրֆլայի» դերերով[3]:

Յասմիկ Գրիգորեանի երգացանկերը ներառած են ռուսական, իտալական, ֆրանսական, գերմանական եւ չեխական երգեր[3]:

2016-2022 ստանձնած օփերային դերերը Խմբագրել
Դեր Վայր
Ճենովա (Jenufa) -Արքայական Օփերա (Սեպտեմբեր, 2021)

-Պերլինի Ազգային Օփերա [4] (Մայիս, 2022)

Սալոմէ (Salome) -Սալզպուրկի տօնահանդէս (2018)

-Պոլշոյի Թատերասրահ, Մոսկուա [5] (Փետրուար, 2022)

Թաթիանա (Eugene Onegin) -Պերլինի Օփերա (2016, 2019)

-Վիեննայի Ազգային թատերասրահ [6] (Հոկտեմբեր, 2021)

Էլիզապեթա (Don Carlos) -Վիեննայի Ազգային թատերասրահ (Դեկտեմբեր, 2021)
Մանոն Լեսքօ (Manon Lescaut) -Վիեննայի Ազգային թատերասրահ (Փետրուար, 2022)
Լիզա (Pique Dame) -Լա Սքալա, Միլանօ, Իտալիա (Փետրուար, 2022)
Չիօ չիօ Սան (Madama Butterfly) -Շուէտի արքայական թատերասրահ (Նոյեմբեր, 2021)

-Պերլինի Օփերա (Մայիս, 2021)

Ֆետորա (Fedora) -Ֆրանքֆորթի Օփերա [7] (Մայիս, 2022)
Ռուսալքա (Rusalka) -Արքայական Օփերայի տուն (Ապրիլ, 2022)

-Մատրիտի թատերասրահ [8] (2020)

Նասթազիա (The Enchantress) -Վիեննայի թատերասրահ (September, 2014)
Քրիստոսեմիս (Elektra) -Սալզպուրկի տօնահանդէս (Յուլիս, 2021)
Սենթա (Der Fliegende Holländer) -Գերմանիա (Յուլիս, 2021)
Փոլինա (The Gambler) -Լիթուանեան Օփերա [9] (March, 2021)

Պարգեւներ, Մրցանակներ Խմբագրել

  • Միջազգային օփերայի մրցանակ (առաջադրուած է, անգլ.՝ International Opera Awards [10][11][12])
  • Լիթուանական «Ոսկեայ խաչ», 2005, 2010
  • «Տարուան ստեղծագործող», 2010
  • «Լաւագոյն երիտասարդ երգչուհի», 2016
  • Մովսէս Խորենացիի շքանշան, 2020[13]

Տե՛ս Նաեւ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.askonasholt.co.uk/artists/singers/soprano/asmik-grigorian
  2. «Asmik Grigorian»։ Askonas Holt (en-US)։ արտագրուած է՝ 2021-03-18 
  3. 3,0 3,1 3,2 Daily A. Z. G.։ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ ՅԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՍԷՐՆ Է»»։ AZG Daily։ արտագրուած է՝ 2021-03-18 
  4. «Jenůfa | Staatsoper Berlin»։ www.staatsoper-berlin.de։ արտագրուած է՝ 2022-04-27 
  5. «10 February 2022 (Thu), 19:00 - Richard Strauss "Salome" Opera in one act (Opera) - World famous Bolshoi Ballet and Opera theatre (established 1776) - Marvellous Main (Historic) Stage - BolshoiMoscow.com»։ bolshoimoscow.com։ արտագրուած է՝ 2022-04-27 
  6. Staatsoper Wiener։ «Eugen Onegin»։ upstream.wiener-staatsoper.at (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-04-27 
  7. «Spielplan - Oper Frankfurt»։ oper-frankfurt.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-05-04-ին։ արտագրուած է՝ 2022-04-27 
  8. «Dvořák's Rusalka»։ www.medici.tv։ արտագրուած է՝ 2022-04-28 
  9. «The Gambler – Lithuanian National Opera & Ballet»։ OperaVision (անգլերեն)։ 2020-08-12։ արտագրուած է՝ 2022-04-28 
  10. «Մարինեան թատրոնի սոփրանօ Յասմիկ Գրիգորեանը՝ Միջազգային օփերային մրցանակի դափնեկիր»։ www.panorama.am (Հայերէն)։ արտագրուած է՝ 2021-03-25 
  11. «Lithuanian-Armenian soprano Asmik Grigorian nominated for International Opera Awards | Toronto Hye» (en-US)։ 2019-01-31։ արտագրուած է՝ 2021-03-25 
  12. «Մարինեան թատրոնի սոփրանօ Յասմիկ Գրիգորեանը՝ Միջազգային օփերային մրցանակի դափնեկիր - RadioVan.fm»։ radiovan.fm (Ռուսերէն)։ արտագրուած է՝ 2021-03-25 
  13. «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am (Հայերէն)։ արտագրուած է՝ 2021-03-25 

Արտաքին Յղումներ Խմբագրել