Յուստինիանոսի Ժանտախտ

Յուստինիանոսի ժանտախտ, պատմութեան մէջ արձանագրուած ժանտախտի առաջին մեծ համաճարակը, որ սկսած է 541-ին, Բիւզանդական կայսրութեան մէջ, Յուստինիանոս Ա. կայսեր օրով։ Արձանագրուած է իբրեւ Յուստինիանոսի ժանտախտ:

Յուստինիանոսի Ժանտախտ

Պատմութիւն Խմբագրել

Ժանտախտը 542-ի գարնան հասած է Կոստանդնուպոլիս[1]։ Կոստանդնուպոլսոյ մէջ 544-ին օրական դրութեամբ հինգէն տասը հազար մարդ մահացած է:

Ժանտախտը տարածուած է Միջերկրական ծովուն շուրջ, այնուհետեւ արեւելք` դէպի Փոքր Ասիա եւ արեւմուտք` Յունաստան ու Իտալիա: Իսկ հետագային տարածուած է դէպի Հիւսիսային Ափրիկէ, Արաբիա եւ Կեդրոնական Ասիա[1]:

Մինչեւ 750-ական տարիները տեւած համաճարակին զոհ գացած է 25-էն մինչեւ 50 միլիոն անձ[2]:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Stathakopoulos, Dionysios StathakopoulosDionysios (2018-03-22) (Անգլերէն), Plague, Justinianic, Oxford University Press, doi:10.1093/acref/9780198662778.001.0001/acref-9780198662778-e-3757, ISBN 978-0-19-866277-8, https://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780198662778.001.0001/acref-9780198662778-e-3757, վերցված է 2020-08-01 
  2. «Պատմութեան Մեծ Համաճարակները»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-06-11։ արտագրուած է՝ 2020-08-01 

Տե՛ս նաեւ Խմբագրել