Ներսէս Ունանեան
Ներսէս Ունանեան (1920, Յունաստան - 1957, Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ), սփիւռքահայ քանդակագործ։
Ներսէս Ունանեան | |
---|---|
Ծնած է | 1920 |
Ծննդավայր | Սամոս, Յունաստան |
Մահացած է | 1957 |
Մահուան վայր | Մոնդեվիտէօ, Ուրուկուէյ |
Քաղաքացիութիւն | Ուրուկուէյ |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Հանրապետական համալսարան?[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան |
Տեսակ | խեցեգործութիւն |
Մասնագիտութիւն | քանդակագործ, գեղանկարիչ, գծագրիչ, նկարիչ-փորագրող |
Աշխատավայր | Քանդակագործ |
Կենսագրութիւն Խմբագրել
1928 թուականին ընտանիքով տեղափոխուած է Ուրուկուէյ։ Աւարտած է Մոնթէվիտէոյի համալսարանի Պլաստիկ արուեստներու դպրոցը։ Երկու տարի սովորելէ ետք մասնակցած է Ազգային սալոնի մրցոյթին եւ «Մերկ կինը» քանդակի համար արժանացած է յատուկ մրցանակի, իսկ 1942 թուականին՝ օտարերկրացիներու համար սահմանուած ոսկէ մետալի։ Նոյն մետալին Ունանեան արժանացած է 1944 թուականին՝ «Մտորում», 1948 թուականին՝ Խաչից իջեցնելը», 1949 թուականին՝ «Մայրութիւն», 1950 թուականին՝ «Կեանքի դեզինտեգրացիա» հարթաքանդակներու համար։
1949 թուականին կատարած է 16 նկարազարդում՝ բանաստեղծ Է․ Փինթոյի գիրքի համար։
Ստեղծագործութիւններ Խմբագրել
- Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Մոնթեվիտէօ)
- «Օջախ» հարթաքանդակ
- «Տրիստան եւ Իգոլդ» հարթաքանդակ
- «Տրիստանի գլուխը»
- «Բանվորը»
- Ռ. Թեքեյանի կիսանդրին
- Մոնթեվիտէոյի «Արմենիա» հրապարակի «Արծիվ» քանդակ
1950 թուականին կազմակերպած է առաջին անհատական ցուցահանդեսը՝ ներկայացնելով տարբեր ժանրերի մօտ 70 աշխատանք (քանդակներ քարէն, գիպսէն, թրծակավէն, փորագրանկարներ, գծանկարներ)։ Ունանեանը հետեւել է տարբեր ուղղություններու։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված «Հանուն մշակույթի խաղաղության» միջազգային տարուայ շրջանակներուն ի յիշատակ 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան զոհերու՝ Ուրուկուէյի Հայկական գործակալութեան կողմէն կազմակերպուեց Ունանեանի 30 աշխատանքներու ցուցադրութիւնը Մոնթեվիտէոյի քաղաքապետարանի սրահին։