Նինա Խաչատուրեան

Նինա Խաչատուրեան (անգլերէն՝ Nina Katchadourian, 1968, Ստենֆորդ, Քալիֆորնիա), ամերիկահայ արուեստագէտ։ Կը յղանայ իր անցնական աշխատանքները, որոնք կ՛օգնեն զարգացման, թարգմանութեան, հանրային տարածքներուն հետ առնչուող թեմաներ[2]։ Անոր աշխատաանքները բազմիցս ցուցադրուած են, որոնցմէ է 2008-ին Սան Տիեկոյի ժամանակակից արուեստի թանգարանին մէջ անոր անհատական վիտէոի կարգումը։

Նինա Խաչատուրեան
Ծնած է 1968
Ծննդավայր Ստենֆորդ, Քալիֆորնիա
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]
Ազգութիւն Ամերիկահայ
Ուսումնավայր Պրաուն Համալսարան
Սթենֆորտի Համալսարան
Gunn High School?
Մասնագիտութիւն Լուսանկարիչ
Կայքէջ ninakatchadourian.com

Կենսագրութիւն Խմբագրել

1989-ին աւարտած է Պրաուն համալսարանի Վիզուալ արուեստի եւ գրականութեան ու հասարակագիտութեան հիմնարկը, 1993-ին՝ Քալիֆորնիայի համալսարանի Սան Տիէկո Վիզուլ արուեստի բաժինը, 1996-ին Whitney թանգարանին մէջ անցած է անհատական ուսուցման ծրագիր[3]։

 
«Չընտրուածներու յուշարձան», արուեստագէտ՝ Նինա Խարատուրեան, Վաշինգտոն Փոստ 15 հասցէի հանրախանութի ճակատային կարգում, Վաշինգտոն ԿՇ

Նինա Խաչատուրեան աշխատած է քանդակի, լուսանկարչութեան, վիտէոի եւ ձայնային տիրոյթներու հետ կապուած գործերով։ Նինա, օդի թռիչքի երկար ժամերը Ֆոտոստեղծագործութիւններ ստանալու համար կ՛օգտագործէր։ Ան կը ոգեղնչուէր օդանաւէն երեւցող տեսարաններով[4][5]։ 2010-ին Աթլանթա թռիչքի ժամանակ Նինա Խաչատուրեան iPhone-ով սկսած է Seat Assignment ֆոթոշարքը։

Նինա սենդուիչներու մնացորդներով բնութեան պատկերներ կ՛ըստեղծէր։ Զուգարանի թուղթերն ու անձեռոցիկները կը վերածէ 17-րդ դարու հոլանտական կտաւներու հերոսուհիներու, որ կ՛անմահացնէ սելֆիներով։ Նինա Խաչատուրյանի ստեղծագործությունները ներկայացված են Սան Ֆրանցիսկոյի Catharine Clark պատկերասրահում։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին Յղումներ Խմբագրել