Նիքոլա Լանկէ (ռուս.՝ Николай Николаевич Ланге, 24 (հին տոմարով՝ 12 ) Մարտ, 1858, Ս. Փեթերսպուրկ - 15 Փետրուար, 1921, Օտեսա), ռուս հոգեբան

Նիքոլայ Լանկէ
Ծնած է 12 Մարտ 1858
Ծննդավայր Ս. Փեթերսպուրկ
Մահացած է 15 Փետրուար 1921 (62 տարեկան)
Մահուան վայր Օտեսա,Ուգրանական ԽՍՀ
Քաղաքացիութիւն Ռուսաստան
Ուսումնավայր Սան ­Փե­թերս­պուր­կի Համալսարան
Մասնագիտութիւն հոգեբան
Աշխատավայր Օտեսայի Ազգային համալսարան
Վարած պաշտօններ փրոֆեսէօր

Կենսագրութիւն Խմբագրել

Աւարտած է Ս. Փեթերսպուրկի համալսարանը (1882)։ Աշխատած է Լայպցիկի Վիլհէմ Վունտթի (գերմաներէն՝ Wilhelm Maximilian Wundt) հոգեբանութեան տարրալուծարանը (1883)։ Օտեսայի համալսարանի փիլիսոփայութեան Փրոֆ. (1888-1921), ուրտեղ նաեւ կազմակերպած է Ռուսիոյ առաջին փորձարարական հոգեբանութեան տարրալուծարաններէն մէկը։

Գործեր Խմբագրել

Ձեւակերպած է ընկալման օրէնքը, մշակած է ուշադրութեան մոտորային դաշտը, որ ըստ Լանկէի, ընկալման պայմանները բարելաւող ''օրկանիզմ''ի շարժողական ռեակցիան է։

Արտաքին շարժողական գործողութիւնները առաջնային համարելով՝ Լանկէի հոգեբանական գաղափարները կապուած են Ի. Մ. Մեչենիովի ռեֆլեկտոր տեսութեան հետ։ Ան առաջինն է որ ռուսերէնի թարգմանած է Արիստոտելի «Առաջին անալիտիկա» (1894) աշխատութիւնը։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։