Ուեզլի Շուլթզ (30 Դեկտեմբեր 1982(1982-12-30)[1])[2], ան գլխաւոր երգիչն ու կիթառահարն է Ամերիկեան The Lumineers խումբին, որ կը բաղկանայ 3 անդամներէ՝ Ուեզլի Շուլթզ, Ճերեմայա Ֆրէյթս եւ Նէյլա Փեքարեք:

Ուեզլի Շուլթզ

Կեանք եւ գործընթացք Խմբագրել

 
Ուեզլի Շուլթզ:

Ուեզլին ծնած եւ մեծցած է Նիւ Ճըրսիի, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ[3]: Շուլթզին ամէնէն մտերիմ բարեկամը եղած է Ճոշ Ֆրէյթսը[4][5], որ մահացած է թմրամոլութեան պատճառաւ 2002 թուականին, 19 տարեկանին[5]: Ճոշին մահէն ետք, Ուեզլին կապուեցաւ անոր փոքր եղբօր հետ՝ Ճերեմայա Ֆրէյթսին որ թմբակահար մըն է: Անոնք սկսան միասին նուագել ու իրենց ցաւերը արտայայտել երաժշտութեան միջոցաւ, երգեր գրելով եւ կարճ համերգներ կատարելով Նիւ Եորքի շուրջ[6]: Երկու ընկերները շրջապտոյտեր կատարեցին «Ուեզլի Ճերամայա» խմբակի անունով, եւ հրատարակեցին իրենց առաջին ալպոմը որ կը պարունակէ The Lumineers խումբին նշանաւոր երգերը, օրինակ՝ «Flowers In Your Hand» եւ «Darlene»:

Ժամանակ մը ետք, իրենց խումբին կը միանայ դասական ջութակահարը՝ Նէյլա Փեքարեքը ու կ'ըլլայ 3-րդ անդամը The Lumineers խումբին[5][6][7]:

2012 թուականին, 3 անդամներէ բաղկացած խումբը կը հրատարակէ իր առաջին ալպոմը, զայն կոչելով The Lumineers: Այս ալպոմին երգերէն են՝ «Ho Hey», «Stubborn Love» եւ «Submarines»:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. Kent Richard (2012-12-24)։ «Celeb birthdays for the week of Dec. 30-Jan. 5 | wfaa.com Dallas - Fort Worth»։ Wfaa.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-04-23-ին։ արտագրուած է՝ 2014-04-21 
  3. Staff. "The Lumineers: Chasing Big Dreams Out West", NPR, May 26, 2012. Accessed November 14, 2012
  4. Valerie Cruice, "On Tour With a Thoroughly Modern Beethoven", The New York Time, March 15, 1992.
  5. 5,0 5,1 5,2 McDermott, Maeve. "Meet roots rockers The Lumineers", USA Today, June 24, 2012.
  6. 6,0 6,1 «The Lumineers Biography from their website.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-11-25-ին։ արտագրուած է՝ 2017-03-02 
  7. «Why The Lumineers Don’t Eat At T.G.I. Friday’s | Your Hub for Southern Culture»։ Thedailysouth.southernliving.com։ 2012-10-24։ արտագրուած է՝ 2014-04-21