Ջերգիզ Ժամհարեան

Ջերգիզ Խաչիկ Ժամհարեան (7 Սեպտեմբեր 1903, Պիթլիս, Թուրքիա - 22 Սեպտեմբեր 1984, Երեւան, ՀԽՍՀ), խորհրդային հայ բեմադրիչ, սենարիստ, ՀԽՍՀ վաստակաւոր արուեստագէտ (1940

Ջերգիզ Ժամհարեան
Ծնած է 7 Սեպտեմբեր 1903(1903-09-07)
Ծննդավայր Բաղէշ, Պիթլիսի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 22 Սեպտեմբեր 1984(1984-09-22) (81 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ
Աշխատավայր Հայֆիլմ
Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն
Վանաձորի դրամատիկական թատրոն?
Երեւանի վաւերագրական ֆիլմերու աշխատանոց
Երեխաներ Ռուտոլֆ Ժամհարեան

Կենսագրութիւն Խմբագրել

Ջերգիզ Ժամհարեան ծնած է 1903-ին Պիթլիսի մէջ։ 1915-ին Եղեռնէն փրկուելով՝ կը փախչի Երեւան։ 1922-1925 թուականներուն կ'ուսանի ԵՊՀ իրաւաբանական բաժանմունքէն ներս։ 1928-ին կը սկսի աշխատիլ «Հայֆիլմ»ի մէջ, իբրեւ բեմադրիչ-ղեկավար։ 1930-ին կ'աւարտէ ՎԳԻԿ-ի ղեկավարութեան (թատրոնի) մասնաճիւղը։ 1936-1950 թուականներուն կ'աշխատի Լենինականի (այժմ՝ Գիւմրի),Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) դրամատիկական թատրոններուն մէջ իբրեւ բեմադրիչ։ 1950-ին՝ Հայաստանի վաւերագրական ֆիլմերու աշխատանոցին բեմադրիչը։[1]

Ֆիլմագրութիւն Խմբագրել

բեմադրիչ Խմբագրել

Տարի Ֆիլմ
1970 Էջմիածին
1969 Հանդիպում հայրենիքի հետ
1964 Իմ Հայաստանը
1956 Չարբախ գիւղի կոլխոզին մէջ
1954 Կուսակցութեան կոչով
1934 Երբ կը ծաղկին այգիները
1933 Աւտոդոր
1932 Դեղաբոյսեր
1930 Այղր լիճ
1930 Ո՞վ է մեղաւոր

Սենարիստ Խմբագրել

Տարի Ֆիլմ
1930 Ո՞վ է մեղաւոր

Ծանօթագրութիւններ Խմբագրել