Ռաֆայէլ Իշխանեան

Ռաֆայէլ Աւետիսի Իշխանեան (9 Մարտ, 1922 Երեւան[3] - 6 Փետրուար, 1995, Երեւան), լեզուաբան, գրականագէտ, մատենագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր (1973), փրոֆէսօր (1978), Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր։


Պատկեր:Ռաֆայել Իշխանյան.jpg
Ծնած է 9 Մարտ 1922
Ծննդավայր Երեւան
Մահացած է 6 Փետրուար 1995
Մահուան վայր Երեւան, Հայաստան[1]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց?
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[2]
Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ?
Կոչում փրոֆէսոր[2]
Մասնագիտութիւն Պատմաբան, գրականագէտ, լեզուաբան եւ բանասէր
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան[2]
Հայաստանի Ազզային Գրադարանը
Վարած պաշտօններ տնօրէն[1] եւ երեսփոխան[1]

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է յեղափոխականներ Աւետիս Մելքոնի Կիրակոսեանի (գնդակահարուած է 1937-ին) եւ Հայկանուշ Արսէնի Իշխանեանի (1900-1933) ընտանիքին մէջ։ 1939-ին աւարտած է Կրուպսկայայի անուան (այժմ՝ Նիկոլ Աղբալեան) դպրոցը եւ ընդունուած Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1940-ին կը զօրակոչուի բանակ ու կը մասնակցի Բ. Աշխարհամարտին։ Կը վիրաւորուի եւ գերի կ՚իյնայ, իսկ գերութենէն ազատելէ ետք կրկին կը մասնակցի ռազմական գործողութիւններու։ Համալսարանը կ՚աւարտէ 1949-ին, իսկ Մոսկուայի գրադարանային հիմնարկը՝ 1954-ին։ 1962-ին թեկնածուական ատենախօսութիւն կը պաշտպանէ՝ «Ակսել Բակունց» նիւթով, իսկ 1973-ին դոկտորական ատենախօսութիւն՝ «Հայ նոր գրականութեան լեզուի պատմութիւն»։ 1955-1963-ին աշխատած է Հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանին մէջ իբրեւ աւագ գրադարանավար[3], ենթաբաժնի վարիչ, ապա՝ բաժնի վարիչ, Մաշտոցի անուան մատենադարանին մէջ գիտական գրադարանի տնօրէն։ Դասաւանդած է Հայաստանի հեռակայ մանկավարժական հիմնարկին մէջ։ 1963-1992-ին աշխատած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժնի հայոց լեզուի եւ հայոց լեզուի պատմութեան ամպիոններուն, դասաւանդելով ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտութիւն, հայ գրականութեան լեզուի պատմութիւն։ Լայնօրէն ծանօթ եղած է իբրեւ հայոց լեզուի ու դասական ուղղագրութեան պաշտպան։ 1991-էն մինչեւ մահը (1995) Հայաստանի ազգային գրադարանի տնօրէն եւ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր եղած է։

Հրատարակուած գիրքերը Խմբագրել

հայերէն Խմբագրել

  • Ակսել Բակունց. կենսագրութիւն եւ մատենագիտութիւն, Երեւան, ՀՍՍՌ Ալ. Միասնիկեանի անուան պետական ռեսպուբլիկական գրադարան, 1960
  • Բակուցի լեզուական արուեստը, Երեւան, «Միտք», 1965
  • Հայ հնատիպ գիրքը, Երեւան, «Գիտելիք», 1968
  • Արդի հայերէնի հոլովումը եւ խոնարհումը, Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1971
  • 500 բառ, որոնք ուղղագրութեան տեսակերից դժուարութիւններ ունեն, Երեւան, «Լոյս», 1971
  • Տերեանի լեզուական արուեստը, դասախօսություն, Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1972
  • Բակուցի կեանքն ու արուեստը, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1974
  • Հայ գրքի պատմութիւն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երեւան, «Հայաստան», 1977
  • Արեւելահայ բանաստեղծական լեզուի պատմութիւն (17-րդ դարից մինչեւ 1920 թ.), Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1978
  • Նոր գրական հայերէնը 17-18-րդ դդ., Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1979
  • Ակնարկ հայերէնի տերմինաշինութեան, Երեւան, «Լոյս» հրատարակչութիւն, 1981
  • Հայ գիրքը. 1512-1920, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1981
  • Յակոբ Մեղապարտ, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1982
  • Մեր ուղղագրութեան հիմնահարցը, Նոր Ջուղա, 1983
  • Հայերի ծագումն ու հնագոյն պատմութիւնը, Պէյրութ, «Ալթափրես», 1984
  • Արդի հայերէնի շարահիւսութիւն. պարզ նախադասութիւն, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1986
  • Մայրենին, Երեւան, «Լոյս» հրատարակչութիւն, 1986
  • Հայ ժողովրդի ծագման ու հնագոյն պատմութեան հարցեր, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1988
  • Պատկերազարդ պատմութիւն հայոց. գիրք առաջին, Երեւան, «Արեւիկ», 1990 ISBN 5-8077-0478-9
  • Բնիկ հայերէն բառեր եւ հնագոյն փոխառութիւններ, Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1989
  • Տերեանը ինչպէս որ կայ, Երեւան, «Գիտելիք», 1990
  • Երրորդ ուժի բացառման օրէնքը (յօդուածներ), Երեւան, «Ազատ խոսք», 1991 ISBN 5807902505
  • Դասական ուղղագրութեան կանոններ, Երեւան, «Արեւիկ», 1991
  • Մեր ինքնութեան գլխաւոր նշանը (գրականագիտական հետազօտութիւններ), Երեւան, «Նայիրի», 1991 ISBN 5-550-00429-1
  • Պատկերազարդ պատմութիւն հայոց. գիրք երկրորդ, Երեւան, «Արեւիկ», 1997, ISBN 5-8077-0246-8
  • Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ, Երեւան, «Հայաստան», 2004 ISBN 5-540-01728-5
  • Իրական պատմութիւններ (պատմուածքներ), Երեւան, «Վան Արեան», 2004 ISBN 99941-38-09X.

Ռուսերէն Խմբագրել

  • Создание библиографии армянской печати. Советская библография, Москва, 1959
  • Аксел Бакунц։ Жизнь и вопросы творчества (Автореферат дисс. соиск. уч. ст. канд. филол. наук). Ереван, 1962, 19ст
  • Книгопечатание в Армении - В кн. 400 лет русского книгопечатания. Москва, исд. АН СССР, 1964, с. 125-129, 240-246, 328-331, 454-457, 585-587
  • Очерки по истории языка новой армянской литературы (Автореф. дисс. на соиск. уч. ст. докт. филол. наук). Ереван, 1972, 58с.
  • Армянская книга. Ереван, Советакан грох, 1978, 44с (соавтор Сен Аревшатян)
  • Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, издательство «Грааль», Москва, 2002 ISBN 5946880152

Անգլերէն Խմբագրել

On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N. Ouzounian, Montreal, 1989

Լեհերէն Խմբագրել

Ksiazka Ormianska W Latach 1512 - 1920, Ossolineum, ISBN 8304041782

Ծանօթագրութիւններ Խմբագրել