Ռոպերթօ Ֆիրմինիօ

Կաղապար:Ֆուտբոլիստ

Ռոպերթօ Ֆիրմինիօ Բարբոսայ դէ Օլիւեյրա (փորթ.՝ Roberto Firmino Barbosa de Oliveira, ծնած է 1991 թուականի հոկտեմբեր 2-ին, Մասեյոյ, Պրազիլ), բրազիլացի ֆուտբոլիստ, լիւերպուլի յարձակողական կիսապաշտպան:

Ասպարէզ Խմբագրել

Ֆիրմինիոն սկսած է ֆուտբոլ խաղալ Տոմբենսէի մէջ, ուրտեղէն 2010 թուականին տեղափոխուած է Ֆիգերենսէ: 2010 թուականին խաղացած է 36 խաղ եւ խփած է 8 կոլ: Իր լաւ խաղալուն շնորհիւ ան կարողացաւ գրաւել Հոֆֆենհայմի ուշադրութիւնը:

Հոֆֆենհայմ Խմբագրել

2011 թուականի յունուարին Ֆիրմինիոն պայմանագիր կնքեց Հոֆֆենհայմի հետ մինչեւ 2015 թուական, տրանսֆերը կազմեց 4 մլն եւրոյ[1]: Գերմանական խումբին մէջ Ֆիրմինիոյի դեբիւտը տեղի ունեցաւ 2011 թուականի փետրուար 26-ին` Մայնցի դէմ 24-րդ դուրի հանդիպման ժամանակ: Այդ խաղն աւարտուեց 2-1 օգուտ Մայնցի, իսկ Ֆիրմինոն խաղադաշտ եկաւ փոխարինման 75-րդ րոպէին, Սեբաստիան Ռուդի փոխարէն[2]: Իսկ իր առաջին գնդակը ան խփած է 30 դուրին` այնտրախտի դարպասին: Այդ կոլը միակն էր, ինչպէս նաեւ յաղթական էր Հոֆֆենհայմի համար: 2010/2011 մրցաշշրջանում Ֆիրմինիոն խաղաց 11 խաղ, որոնցմէ աչքի եկաւ 3 անգամ: 2011/2012 մրցաշրջանը Ֆիրմինիոյի համար յաջող էր: Սեպտեմբեր 17-ին Բունտէսլիկայի 6-րդ տուրի խաղին Ֆիրմինիոն ձեւակերպեց դուբլ Վոլֆսբուրգի դէմ: Հետաքրքիրն այն է որ վերջին 4 խաղին ան խբած է 3 կոլ:

լիւերպուլ Խմբագրել

2015 թուականի յունիս Լիւերպուլը յայտարարեց Ֆիրմինոյի տեղափոխութեան մասին: Բրիտանական լրատուամիջոց BBC-ին իր թերթերուն մէջ գրեց, որ տրանսֆերը կազմած է 28 մլն ֆունտ:

Վիճակագրութիւն Խմբագրել

ակումբ մրցաշրջան լիկա գաւաթ մայրցամաք. այլ արդիւք
խաղեր կոլեր խաղեր կոլեր խաղեր կոլեր խաղեր կոլեր խաղեր կոլեր
Ֆիգեյրենսէ 2009 2 0 0 0 0 0 0 0 2 0
2010 36 8 0 0 0 0 0 0 36 8
Արդիւնք 38 8 0 0 0 0 0 0 38 8
Հոֆֆենհայմ 2010/11 11 3 0 0 0 0 0 0 11 3
2011/12 30 7 3 0 0 0 0 0 33 7
2012/13 33 5 1 0 0 0 0 0 34 5
2013/14 33 16 4 6 0 0 0 0 37 22
2014/15 33 7 3 3 0 0 0 0 36 10
Արդիւնք 140 38 11 9 0 0 0 0 151 47

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «Firmino soll Carlos Eduardo vergessen machen» (գերմաներեն)։ Киккер։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-05-18-ին։ արտագրուած է՝ 2011-08-11 
  2. «Spielstatistik 1899 Hoffenheim - 1. FSV Mainz 05» (գերմաներեն)։ fussballdaten.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-09-ին։ արտագրուած է՝ 2011-08-11 

Կ'ատեգորիայ:Բրազիլացի ֆուտբոլիստներ Կ'ատեգորիայ:Հոֆֆենհայմի խաղացողներ Կ'ատեգորիայ:Ֆիգեյրենսեյի խաղացողներ Կ'ատեգորիայ:Լիւերպուլի ֆուտբոլիստներ Կ'ատեգորիայ:Բրազիլիայի հաւաքականի ֆուտբոլիստներ