Ռուբէն Վարոսի Զարեան (Ռուբէն Վարոսի Ղազանջեան, 1 (14) Սեպտեմբեր 1909[1][2], Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 2 Փետրուար 1994(1994-02-02)[2], Երեւան, Հայաստան[2]), հայ խորհրդային գրականագէտ, թատերագէտ, մանկավարժ: ՀԽՍՀ-ի արուեստի վաստակաւոր գործիչ (1961)։ Արուեստագիտութեան տոքթոր (1962), մասնագէտ (1963) ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ԽՄԿԿ անդամ 1942էն:

Ռուբէն Զարեան
Ծնած է 1 (14) Սեպտեմբեր 1909[1][2]
Ծննդեան վայր Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 2 Փետրուար 1994(1994-02-02)[2] (84 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան[2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Գործունէութեան ոլորտ Արուեստի պատմութիւն
Գործատու «Հայաստան» Հրատարակչութիւն[1][2]
Խորհրդային գրականութիւն[1][2]
Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1][2]
Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան[1][2]
Կրթութիւն Երեւանի Պետական Համալսարան[1]
Կոչում ակադեմիկոս[2]
Ազգութիւն Հայ[1]
Տիրապետած լեզուներ հայերէն
Պաշտօն տնօրէն[1]
Անդամակցութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1]
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Պատուոյ նշան» շքանշան Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան ՀԽՍՀ պետական մրցանակ? Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Կենսագրութիւն Խմբագրել

1936-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկը։ 1938-1947-ններուն եղած է Հայպետհրատի գեղարուեստական գրականութեան խմբագրութեան վարիչ, 1941-1943-ններուն՝ «Սովետական գրականութիւն» ամսագիրի խմբագիր, 1948-1958-ններին՝ Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկ թատրոնի պատմութեան ամպիոնի վարիչ, 1958-էն՝ ՀԽՍՀ ԳԱ արուեստի հիմնարկի տնօրէն։ Զարեան տպագրութեան պատրաստած է Կապրիէլ Սունդուկեանի 1951-1961-ններուն ակադեմիական հրատարակութեան քառահատոր երկերու առաջին երեք հատորները։ Զարեանի ուսումնասիրութիւնները կը վերաբերին հայ թատրոնի պատմութեանն ու դերասանական արուեստին։ Յուշագրութիւններ գրած է՝ հայ արուեստի եւ գրականութեան անուանի գործիչներու մասին։ Աբովեանի, Նար-Դոսի, Վրթանէս Փափազեանի, Յ․ Յովհաննիսեանի նուիրուած ուսումնասիրութիւններու հեղինակ է։ Զարեանի նախաձեռնութեամբ ԳԱ արուեստի հիմնարկին մէջ ստեղծուած է Շեքսպիրագիտական գրադարան (1964) եւ հայկակաեւ Շեքսպիրագիտութեան կեդրոն (19661970-էն սկսեալ անդամ է Գերմանական Շեքսպիրեան ընկերութեան։ 1974-էն սկսեալ գրականութեան, արուեստի եւ ճարտարապետութեան ՀԽՍՀ պետական մրցանակներու յանձնաժողովի նախագահն է։ Անոր աշխատանքներէն շարք մը ռուսերէն եւ այլ լեզուներով լոյս տեսած է:

 
Ռուբէն Զարեանի յուշատախտակը Երեւանի մէջ

Երկեր Խմբագրել

  • Աբովեանի կեանքը (համառօտ ակնարկ), Երեւան, Հայպետհրատ, 1939, 100 էջ:
  • Աբովեանի կեանքը (համառօտ ակնարկ), Երեւան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։
  • Աբովեանի կեանքը (համառօտ ակնարկ), Երեւան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։
  • Պայքար ռուս դրամատուրգի համար հայ թատրոնին մէջ, Երեւան, 1954, 172 էջ:
  • Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երեւան, 1956, 376 էջ:
  • Սիրանոյշ, Երեւան, 1956, 348 էջ:
  • Սիրանոյշ (1857-1932), Երեւան, 1957, 344 էջ։
  • Ադամեան (արուեստը), Երեւան, 1960, 415 էջ։
  • Ադամեան (կեանքը), Երեւան, 1961, 535 էջ։
  • Ադամեանի Շեքսպիրը, Երեւան, 1965, 304 էջ։
  • Շեքսպիրը եւ հայերը, Երեւան, 1967, 104 էջ։
  • Հասմիկ, Երեւան, 1970, 143 էջ։
  • Վահրամ Փափազեան, Երեւան, 1972, 158 էջ։
  • Երբ վարագոյրը կը բացուի, Երեւան, 1973, 231 էջ։
  • Աւետիք Իսահակեան, Երեւան, 1974, 127 էջ։
  • Շեքսպիրի հետ, Երեւան, 1976, 248 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումէն, գիրք 1, Երեւան, 1979, 292 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումէն, գիրք 2, Երեւան, 1981, 326 էջ։
  • Հուշապատին մէջ, գիրք 1, Երեւան, 1975, 536 էջ։
  • Հուշապատին մէջ, գիրք 2, Երեւան, 1977, 548 էջ։
  • Հուշապատին մէջ, գիրք 3, Երեւան, 1981, 384 էջ։
  • Մայրամուտէն առաջ (ինքնապատում), հատոր 1, Երեւան, 1988:
  • Մայրամուտէն առաջ (ինքնապատում), հատոր 2, Երեւան, 1990:
  • Մայրամուտէն առաջ (ինքնապատում), հատոր 3, Երւեան, 2012, 528 էջ։

Արտաքին Յղումներ Խմբագրել

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։   
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.