Ռուբէն Մամուլեան

Ռուբէն Մամուլեան (անգլերէն՝ Roupen Mamoulian, 8 Հոկտեմբեր 1897(1897-10-08)[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] - 4 Դեկտեմբեր 1987(1987-12-04)[5][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկահայ բեմադրիչ, կը համարուի 20-րդ դարու աշխարհի մեծագոյն թատերական եւ սինեմայի բեմադրիչներէն մէկը։

Ռուբէն Մամուլեան
անգլերէն՝ Rouben Mamoulian
Ծնած է 8 Հոկտեմբեր 1897(1897-10-08)[1][2][3][…]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 4 Դեկտեմբեր 1987(1987-12-04)[5][1][2][…] (90 տարեկանին)
Մահուան վայր Վուդլենդ Հիլզ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Հայ[4]
Ուսումնավայր Մոնտենի լիցեյ?
Մոսկուայի կայսերական համալսարան[4]
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, թատերական ռեժիսոր, բեմադրիչ, հեղինակ
Աշխատավայր Իսթմանի երաժշտական դպրոց?

Կենսագրութիւն Խմբագրել

Ռուբեն Մամուլեան ծնած է Թիֆլիսի մէջ (Վրաստան), 1897-ին, հայ մեծահարուստ ընտանիքի մէջ։ Ուսանած է Մոսքուայի եւ Լոնտոնի համալսարաններու իրաւաբանական կաճառներուն մէջ։ Որոշ ժամանակ յաճախած է Եւկենի Վախթանկովի թատերական սթիւտիոն։ 1920 թուականէն սկսեալ Լոնտոնի եւ Փարիզի, 1923 թուականէն՝ Նիւ Եորքի թատրոններուն մէջ իրականացուցած է շուրջ 60 տրամաթիքական եւ երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցութիւն ձգած են ամերիկեան թատրոնի եւ սինեմայի ձեւաւորման եւ զարգացման վրայ։ 1929 թուականէն սկսեալ նկարահանած է շարժանկարներ, որոնց մէջ իրագործած է շարք մը նորարարութիւններ։ 1964 թուականին կը գրէ եւ կը հրատարակէ մանկական Ապիկայլ գիրքը։ Կեանքի վերջաւորութեան ժամանակակից անգլերէնի թարգմանած է Շէյքսփիրի «Համլետը»: 1968 թուականին այցելած է Հայաստան։ Մահացած է 1987 թուականի Դեկտեմբեր 4 -ին Լոս Անճելըսի մէջ (Միացեալ Նահանգներ

Նորարարութիւնները Խմբագրել

Առաջին անգամ օգտագործած է երկու խօսափողով ձայնագրումը եւ մոնթաժը մէկ ձայներիզի վրայ։ Առաջին անգամ է նկարահանած է սթիւտիոյէն դուրս, շարժական տեսագրիչով, օգտագործած է միաժամանակ քանի մը տեսագրիչ։ Քաղաքի փողոցները ֆիլմին մէջ է, որ առաջին անգամ հնչած է ձայնը քատրէն դուրս։ Բեքքի Շարփ շարժանկարը սինեմայի պատմութեան առաջին գունաւոր երկար շարժանկարն է։

Մրցանակներ Խմբագրել

«Ուրախ աւազակը»՝ 1936-ին Նիւ Եորքի սինեմայի քննադատներուն կողմէ համարուած է տարուայ լաւագոյն շարժանկարը։ «Արիւն եւ աւազ»՝ 1940-ին Վենետիկի ֆիլմի փառատօնին արժանացած է ժիւրիի յատուկ մրցանակի որպէս լաւագոյն գունաւոր շարժանկար։ 1980-ին Մամուլեանի անունը արձանագրուեցաւ է Պրոտւոէյի փառքի դահլիճին մէջ։ 1983-ին ստացած է ամերիկեան սինեմայի բեմադրիչներու բարձրագոյն՝ Կրիֆֆիթի մրցանակը սինեմայի ասպարէզին մէջ մեծագոյն աւանդի համար։ Մամուլեանի անունով աստղ տեղադրուած է Հոլիուտի փառքի ծառուղիին վրայ։

Թատերական Գործերը Խմբագրել

Ֆիլմագրութիւն Խմբագրել

Թուական Ֆիլմի Անուն Արտադրութեան ընկերութիւն Դերեր Նշումներ
1929 Ծափահարութիւններ Paramount Էլլէն Մորկան
1931 Քաղաքի փողոցները Paramount Կերի Քուփըր / Սիլվէա Սիտնի
1932 Տոքթոր Ճեքիլը եւ պարոն Հայտը Paramount Ֆրետրիք Մարչ / Միրիամ Հոփքինզ
1932 Սիրէ զիս այս գիշեր Paramount Մորիս Շէվալիէ / Ժանեթ Մաքտոնալտ
1933 Քրիսթինա թագուհին MGM Կրէթա Կարպօ / Ճոն Կիլպըրթ
1933 Երգ երգոց Paramount Մարլէն Դիթրիխ / Պրայըն Էյհըրն
1934 Մենք նորէն կ'ապրինք Samuel Goldwyn Co. Ֆրէտրիք Մարչ / Աննա Սթեն
1935 Պեքքի Շարփ Pioneer Pictures Միրիամ Հոփքինզ First three-strip Technicolor film
1936 Ուրախ աւազակը Pickford-Lasky Նինօ Մարթինի / Իտա Լուբինօ / Լէօ Քարիլլո
1937 Բարձր, Լայն եւ Գեղեցիկ Paramount Իրէն Տիւն / Ռանտոլֆ Սքոթ/ Չարլզ Բիքֆորտ
1939 Ուրախ աւազակը Columbia Պարպարա Սթէնուիք ] / Ուիլյըմ Հոլտըն
1940 Զօրոյի նշանը 20th Century Fox Թայրըն Բաուըր / Լինտա Տարնելլ Չարլզ Պիքֆորտ
1941 Արիւն եւ աւազ 20th Century Fox Թայրըն Բաուըր / Լինտա Տարնելլ / Ռիթա Հէյուորթ Technicolor film
1942 Մատանիներ իր մատներուն վրայ 20th Century Fox Ճին Թիերնի / Հէնրի Ֆօնտա
1948 Ամառնային Արձակուրդ MGM Միքի Ռունի / Կլորիա դը Հէվըն / Ոըալթր Հիւսթըն / Ակնէս Մուրհէտ / Ֆրէնք Մորկան / Մարիլին Մէքսուելլ Technicolor film
1957 Մետաքսէ գուլպաներ MGM Ֆրետ Ասդեր / Սիտ Չարիս Metrocolor film
 
ՀՀ փոստային նամականիշ Մամուլեանի նկարով (1997)‎

Աղբիւրներ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.