Սարոնիքոս ծոց (յուն․՝ Σαρωνικός κόλπος), Յունաստանի Էգէական ծովուն ծոց․ կը տարածուի Ատիկէի եւ Արղոլիտայի թերակղզիներուն միջեւ։ Կը կոչուի նաեւ Սալամինայի ծոց եւ կամ Էղինայի ծոց։ Անոր հիւսիս-արեւելեան մասին, Սալամինայի արեւելքը, տեղի ունեցաւ Սալամինայի նաւամարտը։

Սարոնիքոս ծոց
Σαρωνικός κόλπος

Սարոնիքոս ծոց
դասաւորում
Երկիր Յունաստան
Ջրատարածութիւն Էգէական ծով

Անուանում Խմբագրել

Ըստ հին յոյն աշխարհագէտ եւ շրջապտտող Փաֆսանիասի[1]ծոցը անունը առած է Թրիզինայի հնադարի թագաւորէն՝ Սարոնաս։ Սարոնաս հմուտ որսորդ էր եւ երբ օր մը էգ եղնիկ մը կը հետապնդէր, վերջինը ծովուն ջուրերը կ՛ իյնայ որպէսզի փրկուի։ Սարոնաս ջուրը կ՛ իյնայ եւ լողալով անոր կը հետապնդէ։ Սակայն ափերէն կը հեռանայ, կը հոգնի ու կը խեղդուի։ Այդ օրէն ծոցը Սարոնիքոս կը կոչուի։

Աշխարհագրութիւն Խմբագրել

 
Էգէական ծովուն հրաբխային գօտին

Բակ ծոց է եւ կը սահմանուի Փորոս -Սունիօ երեւակայական գիծով։ Ամենախորունկ մասը 416 մեթր է եւ կը գտնուի Մեթանա թերակղզի-հրաբուխին արեւմուտքը։ Սարոնիքոս ծոցը կը ճեղքէ Էգէական ծովուն հրաբխային գօտին, որ կ՛ երկարի մինչեւ Կորնթոսի ծոցը։ Հրաբխային կեդրոններ կը գտնուին՝ Սուսաքի, Էղինա, Մեթանա, Փորոս։

Կորնթոսի ջրանցքը զայն կը բաժնէ Կորնթոսի ծոցէն։

Կը բաժնուի երկու աւազաններու․ արեւմտեան՝ Մեթանա - Էղինա, Էղինա - Սալամինա եւ արեւելեան՝ Էղինա - Ֆլեվես արտաքին եւ ներքին մասերով։

Ծոցին մէջ կը գտնուին բազմաթիւ կղզիներ եւ կղզիակներ․ ամենամեծ կղզիներն են Սալամինա, Էղինա եւ Փորոս։ Փիրէայի նաւահանգիստը կը գտնուի ծոցին հիւսիս-արեւելեան ափերուն։

Սարոնիքոս ծոցին ծովեզրերուն կը ստեղծուին բազմաթիւ ծոցիկներ։ Գլխաւորներն են՝ հարաւ-արեւմտուքէն դէպի հիւսիս եւ հարաւ-արեւելք կարգով․ Մեթանայի, Էփիտավրոսի, Սոֆիքոյի, Ֆրակոլիմանոյի, Ալմիրի, Քեհրիեսի, Քալամաքի, Սալամինայի, Էլֆսինայի, Ֆալիրոյի, Վուլիաղմենիի, Վարիի, Անավիսոյի։

Գեղեցիկ ծովափներ կը տարածուին անոր ափերուն։ Հիւսիս-արեւելքէն մինչեւ հարաւ-արեւելք տարածուող ափերը ընդհանրապէս հարթ են։ Իսկ հիւսիս-արեւմուտքէն մինչեւ հարաւ-արեւմուտք տարածուող ափերը դարվար են։

Գլխաւոր հրուանդաններն են՝ Փիրէայի (Աքթի[2]) եւ Մեթանայի հրուանդանները։

 
Սարոնիքոսը տիեզերքէն

Վարչական Խմբագրել

Արղոլիքոս ծոցին հետ կը կազմեն Արղոսարոնիքոս Շրջանը, որոնց կղզիները վարչականօրէն կը պատկանին Ատիկէի Շրջանի Կղզիներու Շրջանային Միաւորին․-

Կղզիներու Շրջանային Միաւոր Խմբագրել

Սարոնիքոս ծոցի կղզիներ Խմբագրել

Սալամինա, Էղինա, Ակիսդրի, Փորոս։ Իտրա, Տոքոս եւ Սփեցես կղզիները, հակառակ անոր թէ կը գտնուին Սարոնիքոս եւ Արղոլիքոս ծոցերուն միջեւ՝ Պելոպոնեսի հիւսիս-արեւմտեան ծայրամաս, քանի մը անգամ կ՛ անուանուին Սարոնիքոսի կղզիներ։

Սարոնիքոս ծոցի կղզիակներ եւ ժայռակղզիակներ Խմբագրել

Իտրայի Այիոս Եորղոս, Սալամինայի Այիոս Եորղոս, Լաղուսես կղզեխումբ, Տիափորիա կղզեխումբ, Լերոս (Սալամինա), Մաքրոնիսիս (Փիրէա), Մոնի, Ռեվիթուսա, Փսիթալիա, Ֆլեվես, Փահի, Փահաքի, Փլաթիա, Օվրիոս, Իտրուսա, Ֆլեվոփուլա, Քավուրոնիսի, Լաթոնիա, Արտեմիս, Ափոլոն, Քուլուրա, Արսիտա, Փաթրոքլոս, Արհի, Քիրա, Սփաթոնիսի, Մեթոփի, Ափոնիսոս, Տորուսա, Մոտի, Քիվոթոս, Քանաքի կամ Ղայտուրոնիսի, Փերիսթերիա, Փերա, Աթալանտի, Քումունտուրու։

Պատկերասրահ Խմբագրել

[3] [4] [5] [6] [7] [8] [9]

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. μετὰ δὲ Ἄλθηπον Σάρων ἐβασίλευσεν. ἔλεγον δὲ ὅτι οὗτος τῇ Σαρωνίδι τὸ ἱερὸν Ἀρτέμιδι ᾠκοδόμησεν ἐπὶ θαλάσσῃ τελματώδει καὶ ἐπιπολῆς μᾶλλον, ὥστε καὶ Φοιβαία λίμνη διὰ τοῦτο ἐκαλεῖτο. Σάρωνα δὲ--θηρεύειν γὰρ δὴ μάλιστα ᾕρητο--κατέλαβεν ἔλαφον διώκοντα ἐς θάλασσαν συνεσπεσεῖν φευγούσῃ: καὶ ἥ τε ἔλαφος ἐνήχετο ἀπωτέρω τῆς γῆς καὶ ὁ Σάρων εἴχετο τῆς ἄγρας, ἐς ὃ ὑπὸ προθυμίας ἀφίκετο ἐς τὸ πέλαγος: ἤδη δὲ κάμνοντα αὐτὸν καὶ ὑπὸ τῶν κυμάτων κατακλυζόμενον ἐπέλαβε τὸ χρεών. ἐκπεσόντα δὲ τὸν νεκρὸν κατὰ τὴν: Φοιβαίαν λίμνην ἐς τὸ ἄλσος τῆς Ἀρτέμιδος ἐντὸς τοῦ ἱεροῦ περιβόλου θάπτουσι, καὶ λίμνην ἀπὸ τούτου Σαρωνίδα τὴν ταύτῃ θάλασσαν καλοῦσιν ἀντὶ Φοιβαίας. - Փոլիթիա - Փաֆսանիաս, Կորնթոսեան շրջապտոյտներ 30․7
  2. Աքթի․ Փիրէա#Թեմիսթոքլիս, Փիրէայի տնտեսութեան հիմնադիրը
  3. Հրաբխային գօտի եւ երկրաշարժային աշխուժութիւն, J. Makris; J. Papoulia; G. Drakatos, 1-6-2004 (յունարէն)
  4. Մեթանա հրաբուխ եւ կապը երկրաշարժային գօտիին հետ, հատոր 404, 15-10-2020(անգլերէն)
  5. Սարոնիքոս ծոց(յունարէն)
  6. cnn - Սարոնիքոս ծոց(յունարէն)
  7. yachts.holiday - Սարոնիքոս ծոց(յունարէն)
  8. «seanovels - Սարոնիքոս ծոց(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-21-ին։ արտագրուած է՝ 2022-02-21 
  9. greektrip - Սարոնիքոս ծոց(յունարէն)