Սերժ Աւետիքեան (1 Դեկտեմբեր 1955(1955-12-01)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն) Ֆրանսահայ ֆիլմի բեմադրիչ, դերասան, շարժանկարներ ուրուագծող եւ արտադրող։

Սերժ Աւետիքեան
Ծնած է 1 Դեկտեմբեր 1955(1955-12-01)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մասնագիտութիւն դերասան, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, ժապաւէն արտադրող
Երեխաներ Հովնաթան Ավետիքյան?

Կենսագրութիւն Խմբագրել

Սերժ Աւետիքեանի ծնողները ծնած են Ֆրանսայի մէջ, որոնց ծնողներն ալ Հայոց Ցեղասպանութեան արդիւնքով թուրքիայէն գաղթած են Ֆրանսա։ 1947-ին՝ ԽՍՀՄ քարոզչութեան հետեւանքով, ընտանիքով հայրենադարձած է Հայաստան։ Ապրելով Երեւանի մէջ, յաճախած է Ֆրանսական դպրոց։ 1970-ին ընտանիքը վերադարձած է Ֆրանսա։

Ստեղծագործական Աշխատանք Խմբագրել

Դերասանական աշխատանք երկարետեւ ֆիլմերու մէջ Խմբագրել

  • 1978- Մենք միակ մարդիկն էինք
  • 1979- Կարմիր Բուլովըր
  • 1982- Խալտերոֆլիկ
  • 1984- Փիղին Ուղղահայեացը
  • 1985- Լուսաբաց
  • 1989- Կարմիր Նուագախումբ
  • 1989- Շուներու Կղզիներու Թանգարանը
  • 1991- Մայրիկ
  • 1991- Գողցուած Տետրակ
  • 1995- Լաբիւրինդոս
  • 1997- Ուռա Հարսնցուն եւ Քիւրտիստանի Ազատագրումը
  • 1997- Անհետ Կորսուածները
  • 1998- Յիշողութիւն
  • 1999- Փարիզ, իմ փոքրիկ մարմինը այս բարձր հասարակութենէն
  • 2001- Արամ
  • 2003- Կեցցէ Լալջերէնը
  • 2003- Գաղտնի Գործակալներ
  • 2006- Ճանապարհորդութիւն դէպի Հայաստան
  • 2009- Խճճուած Զուգահեռներ
  • 2009- Յանցագործներու Բանակ
  • 2009- Գեղեցիկ Կեանք
  • 2013- Փարաջանով
  • 2015- Խելագարի մը Պատմութիւնը

Դերասանական աշխատանք կարճատեւ ֆիլմերու մէջ Խմբագրել

  • 1981- Մուսա
  • 1981- Անցորդ Հրեշտակ
  • 1982- Հանգստութիւն
  • 1987- Վատ Կողմ
  • 1988- Պլանշ եւ Գլեր
  • 1988- Աննա Լունա։ Առաջին Ճամբորդութիւն
  • 1989- Արեւուն Մօտ
  • 1990- Ֆրանսուա Տէ Ասսիզ
  • 1995- Ժանտախտի սերմնացան
  • 1997- Հացահատիկ եւ Որոմ
  • 1997- Այդ Ժամանակէն
  • 1998- Ըլլալ Թէ Չըլլալ
  • 2002- Լիճ Եւ Գետ

Բեմադրիչ, շարժանկարի ուրուագիծ գծող Խմբագրել

  • 1989- Իմ քովս շատ յայտնի է արեւը-Անտրէ Տէ Րիշո
  • 1991- Բարի Օր Պարոն
  • 1992- Առաքելութեան աւարտ
  • 1994- Հինգերորդ Երազանք
  • 1996- Ցտեսութիւն Մատամ
  • 1997- Ինձ Պարոնայք Տիկնայք
  • 1999- Տեռռա Էմոտա
  • 1999- Լիւսք Ատերնա
  • 2003- Կեանքի Ուղի
  • 2005- Հիասքանչ առաւօտ մը
  • 2006- Մենք խմած ենք նոյն ջուրը
  • 2006- Վերադառնալով
  • 2010- Շնային Պատմութիւններ

Արտադրողական Աշխատանք

  • 1994- Լաբիւրինդոս
  • 2001- Լռութեան Սիմֆոնիա

Պարգեւներ եւ մրցանակներ Խմբագրել

  • Յուլիս 2005-ին Երեւանեան «Ոսկէ Ծիրան» ֆիլմի փառատօնին «Հայկական Համայնապատկեր» անուանակարգին բեմադրիչի «Հիասքանչ Առաւօտ մը» ֆիլմը արժանացած է դատակազմին յատուկ վկայականին։
  • Յուլիս 2006-ին Երեւանեան «Ոսկէ Ծիրան» ֆիլմի փառատօնին «Հայկական Համայնապատկեր» անուանակարգին բեմադրիչին «Վերադառնալու ատեն» ֆիլմը արժանացած է ֆիլմի քննադատներու եւ լրագրողներու հայկական կազմակերպութեան մրցանակին։
  • 24 Մայիս 2010-ին ֆիլմի փառատօնին լաւագոյն կարճատեւ ֆիլմ անուանակարգին Սերժ Աւետիքեանի «Շնային Պատմութիւններ» ֆիլմը արժանացած է Ոսկի արմաւենիի ճիւղին։ Մրցանակը յանձնած են Ատոմ Էկոյեանն ու Միշէլ Ռոտրիկեսը։
  • ՀՀ Պետական մրցանակ, 2013։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.

Արտաքին յղումներ Խմբագրել