Սքոթ Քէլըրման Ֆոլի (անգլերէն՝ Scott Kellerman Foley, ծնած՝ 15 Յուլիս, 1972)[1] Ամերիկացի դերասան, բեմադրիչ եւ թատերագիր մըն է։ Ֆոլի ճանչցուած է իր հեռուստաշարներու մէջ տարբեր դերերուն շնորհիւ, ինչպէս հեռուստաշարներ The Unit, Felicity եւ Scandal, եւ ֆիլմեր ինչպէս՝ Scream 3: Ան նաեւ ունեցած է հիւր դերասանական կերպարներ հետեւեալ հեռուստաշարներուն մէջ՝ Dawson's Creek, House, Scrubs, Grey's Anatomy եւ Cougar Town:

Սքոթ Ֆոլի
Ֆոլին 2015Ապրիլին
Ծննդեան անուն անգլերէն՝ Scott Kellerman Foley
Ծնած է 15 Յուլիս, 1972
Ծննդավայր Քանսաս Սիթի, Քանսաս, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Clayton High School?
Մասնագիտութիւն Դերասան
Ամուսին Ճէնիֆըր Կարնըր (2000-2004)
Մարիքա Տոմինսզիք (2007-ներկայ)
Ծնողներ հայր՝ Hugh Foley?

Վաղ Կեանք Խմբագրել

Ֆոլի ծնած է Քանսաս Սիթի, Քանսաս Ամերիկեան նահանգին մէջ, ծնողք Քոնի եւ Հիու Ֆոլիներու, ըլլալով առաջին զաւակը հետեւող երկուքին։ Մանկութեան մեծամասնութիւնը անցուցած է Աւստրալիոյ եւ Ճափոնի մէջ, տրուած ըլլալով որ իր հայրը անընդհատ պէտք էր ճամբորդել որովհետեւ ան համաշխարհային դրամատանեան պաշտօնեայ էր։[1] Ընտանիքը կը հաստատուի Սբ. Լուի, Միսուրի երբ Սքոթը 10 տարեկան էր։ Անոր մայրը կը մահանայ արքանդի քաղցկեղէ երբ ան տակաւին պատանի էր։ Ֆոլի յաճախած է Լատու Երկրորդական Վարժարան, նախքան աւարտելը Քլէյթըն Երկրորդական Վարժարանէն։[2] Իր արմատները անգլիական, գերմանական, իրլանտական եւ սքոթլանտական են։

Դերեր Խմբագրել

Ֆիլմ Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2000 Scream 3 Ռոմըն Պէտճըր
2000 Self Storage Զէք Կրիֆֆի Կարճ ֆիլմ
2001 Stealing Time Քէյսի Շէփըրտ
2002 Below Քուրզ
2014 Let's Kill Ward's Wife Թոմ Նաեւ թատերագիր, բեմադրիչ եւ արտադրիչ
2014 Mr Maple Leaf Մաքս Ուէքսլր Կարճ ֆիլմ

Հեռուստաշարներ Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
1995 Sweet Valley High Zack Դրուագ՝ "Blunder Alley"
1997 Crowned and Dangerous Մէթ TV film
1997 Step by Step Ճըրմի Պէք Դրուագ՝ "A Star Is Born"
1998 Dawson's Creek Քլիֆ Էլիըդ 5 դրուագներ
1998 Someone to Love Me Այըն Հոլ TV film
1998 Forever Love Տէյվիտ TV film
1998-2002 Felicity Նոէլ Քրէյն Գլխաւոր (84 դրուագներ)
1999 Zoe, Duncan, Jack and Jane Մոնթանա Քէնըտի Դրուագներ։ "Pilot", "Everything You Wanted to Know About Zoe"
2002 Girls Club Ուէն Հենրի Դրուագ՝ "Pilot"
2002-2009 Scrubs Շան Քէլլի 12 դրուագներ
2003 A.U.S.A. Ատամ Սալիվըն Գլխաւոր (8 դրուագներ)
2004 Jack & Bobby Լարս Քրիսթոֆըր Դրուագ՝ "Election Night"
2005 House Հէնք Ուիկըն Դրուագ՝ "Sports Medicine"
2006 Firestorm: Last Stand at Yellowstone Քլէյ Հարտինկ TV film
2006-2009 The Unit Պոպ Պրաուն Գլխաւոր (69 դրուագներ)
2009 The Last Templar Շան Տէյլի TV miniseries
2009 Law & Order: Special Victims Unit Տալթըն Ռինտէլ Դրուագ՝ "Hammered"
2009-2010 Cougar Town Ճէֆ 4 դրուագներ
2010 True Blue Փիթըր Քալահան TV film
2010 Open Books Տիլըն TV film
2010-2012 Grey's Anatomy Հենրի Պըրթըն 15 դրուագներ
2011 The Doctor Տէյվիտ TV film
2011-2012 True Blood Փաթրիք Տէվինզ 10 դրուագներ
2013 The Goodwin Games Հենրի Կուտուին Գլխաւոր (8 դրուագներ)
2013-present Scandal Ճէյք Պալըրտ Գլխաւոր (70 դրուագներ)
2015 Repeat After Me Ինք 1 դրուագ
2015-2016 Undateable Ինք 3 դրուագներ
2016 Goldie & Bear Գեղեցիկ Իշխան 2 դրուագներ

Տե՛ս նաեւ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 «Scott Foley»։ TVGuide.com։ արտագրուած է՝ July 16, 2014 
  2. «Acting Up»։ alivemag.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 4, 2016-ին։ արտագրուած է՝ October 4, 2015