Վալերիան Կունիա

Վալերիան (Վալիկո) Լեւանի Կունիա (վրաց.՝ ვალერიან [ვალიკო] გუნია, 21 Յունուար, 1862, Էկի գիւղ - 31 Յուլիս, 1938, Թիֆլիս), վրացի դերասան, թատերագիր, բեմադրիչ, թատերական գործիչ, քննադատ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արուեստագէտ (1933):

Վալերիան Կունիա
վրաց.՝ ვალერიან გუნია
Ծնած է 21 Յունուար, 1862
Ծննդավայր Էկի գիւղ
Մահացած է 31 Յուլիս, 1938 (76 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Մոսկուայի Պետրովսկի Գիւղատնտեսական Ակադեմիա
Մասնագիտութիւն լեզուաբան, դերասան եւ Ազատական

Կենսագրութիւն Խմբագրել

Վալերիան Կունիա, ծնած է 1862 թուականին Էկի գիւղին, ազնուական ընտանիքի մը մէջ։ Սորված է Մոսկուայի Պոտրովս-Ռազումովսկի գիւղատնտեսական ակադեմիոյ մէջ։

Վերադառնալով Վրաստան՝ ելոյթներ ունեցած է սիրողական ու մասնագիտական ներկայացումներուն մէջ, կազմակերպած է ներկայացումներ, աշխատած որպէս լրագրող ու հրատարակիչ։ Վալերիան Կունիան թարգմանած է ռուս ու արեւմտաեւրոպացի հեղինակներու (Նիքոլայ Գոգոլ,Ալեքսանտր Օստրովսկի, Ուիլիամ Շեքսպիր, Մոլիեր, Վիքթոր Հիւգո, Հենրիկ Իբսէն, Գերհարդ Հաուպտման) պիեսներ եւ գրած Վրաստանի թատրոնի պատմութիւնը[1]: 1913 թուականէն Կունիան նաեւ նկարահանուած է շարք մը վրացական ֆիլմերու մէջ[2]:

Վրաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք մասնակցած է թատերական գործերու կազմակերպմանը։

Ստեղծագործութիւն Խմբագրել

Երկեր Խմբագրել

  • «Ապօրինածինը» (պիես, 1882)
  • «Քույր ու եղբայր» (թատերախաղ)
  • «Երկու հերոս» (թատերախաղ)
  • «Զորաշարժեր» (կատակերգութիւն)
  • Գոգնիաշվիլիի «Քրիստոնեաներ» օբերայի լիբրետոն
  • Զաքարիա Փալիաշվիլիի «Դաիսի» օբերայի լիբրետոն, 1923
  • Դիմիդրի Առաքիշվիլիի «Դինարա» օբերայի լիբրետոն, 1924

Օպերաներու լիբրետոներու վրացերէն թարգմանութիւններ Խմբագրել

Դերերը թատրոնի մէջ Խմբագրել

Ֆիլմագրութիւն Խմբագրել

  • 1913 — Կովկասի նուաճումը
  • 1921 — Արսէն Ջորջիաշվիլի — գեներալ
  • 1922 — Սուրամի բերդ — գեներալ
  • 1926 — Խանումա — Վարախիձէ
  • 1927 — Ամոկ
  • 1927 — Լեռներու օրէնքը

Գրականութիւն Խմբագրել

  • Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. М.: Советская энциклопедия.

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Gutsche George J. (1989)։ The Modern encyclopedia of Russian and Soviet literatures, Volume 9։ Academic International Press։ էջեր 164–165։ ISBN 0875690386 
  2. «Valerian Gunia»։ Georgian National Filmography։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 September 2015-ին։ արտագրուած է՝ 10 February 2013