Վիգէն (երգիչ)

երգիչ

Վիգէն Տէրտէրեան (արեւելահայերէն՝ Վիգեն Դէրդէրյան եւ լատինատառ՝ Vigen եւ Viguen Derderian, պարսկերէն՝ ویگن دردریان‎; 23 Նոյեմբեր 1929(1929-11-23)[1], Համադան, Իրան - 26 Հոկտեմբեր 2003(2003-10-26)[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), պարսկահայ նշանաւոր փոփ երգիչ եւ դերասան։[2] Նշանաւոր էր որպէս Իրանեան Երգի Թագաւոր եւ Ճազի Սուլթան։ Ծնած էր Իրանի Համատան քաղաքը եւ լայնատարած յաջողութիւն գտած Պարսկաստանի մէջ եւ միջազգային բեմերու վրայ։ Իրանեան Յեղափոխութենէն ետք գաղթած է ԱՄՆ։ Մահացած է Քալիֆորնիոյ մէջ։[3] Նշանաւոր երգերէն են`

  • "Baroon Barooneh"
  • "Asb-e Ablagh"
  • "Mahtab"
  • "Lala'ee"
  • "Gol-e Sorkh"
  • "Ragheeb"
  • "Simin-bari"
  • "Awazekhan"
  • "Del-e Divaneh"
Վիգէն (երգիչ)

Արձանագրած է 600-է աւելի երգեր մեծաւ մասամբ պարսկերէն։ Նաեւ երգած է հայերէն լեզուով։

Ծանօթագրութիւններ Խմբագրել