Տիրան Միսաք Երկանեան (17 Նոյեմբեր 1891, Կարին - 25 Մարտ 1963, Երեւան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1962

Պատկեր:Տիրան Երկանյան.jpg
Ծնած է 17 Նոյեմբեր 1891(1891-11-17)[1]
Ծննդավայր Կարին
Մահացած է 25 Մարտ 1963 (71 տարեկան հասակին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Ազգութիւն Հայ
Կրթութիւն Ներսիսեան դպրոց[1]
Վխուտեին?[1]
Ուշագրաւ աշխատանքներ Մոսկվա կինոթատրոն[1]

Կենսագրութիւն Խմբագրել

  • Սորված է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ, 1912-ին աւարտած է նկարչական դպրոցը, 1928-ին՝ Մոսկուայի Վխուտեին-ը
  • Հայաստանի մէջ Պրոլետարական ճարտարապետներու կազմակերպութեան հիմնադիր-անդամներէն է (1929)
  • 1944-1952-ններուն Հայպետնախագիծ հիմնարկի քաղաքական կառոյցներու նախագծման բաժինի վարիչ
  • 1931-1941-ներուն՝ ԵՊՀ եւ շինարարական դպրոցի դասախօս[2][3]

Ստեղծագործական Ուղի Խմբագրել

Երկանեանի Նախագիծերով կառուցուած են`

  • Երեւանի քիմիական գործարանի բնակելի թաղամասը Հանրապետութեան եւ Վարդանանց փողոցներու անկիւնին մէջ, 1934
  • Մոսկուա կինոթատրոնը, 1935-1937
  • Բժշկական ուսումնարանը Կորիւնի փողոցին մէջ, 1938
  • Երեւանի թիւ 6 հիւանդանոցը, 1959
  • Սպիտակի շաքարի գործարանը, 1940
  • Գյումրիի տրիկոտաժի ֆաբրիկան, 1946
  • Գիւմրիի անկախութեան հրապարակի վարչական շէնքերու համակառոյցը, 1952-1954
  • Փարաքարի գինիի գործարանը, 1947
  • Ջերմուկի լոգանքի եւ թիւ 1 առողջարանի շէնքերը, 1950
  • Կինոթատրոններ՝ Դիլիջանի մէջ, 1939, Ալավերդիի մէջ՝ 1941

Արտաքին Յղումներ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել