Քէշա Ռոզ Սիպըրթ (անգլերէն՝ Kesha Rose Sebert, 1 Մարտ 1987(1987-03-01)[2][3], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), ամերիկացի երգչուհի, երգերու հեղինակ եւ ռեփըր։ 2005-ին կը ստորագրէ պայմանագիր՝ արտադրող Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման պիտակի հետ եւ կը դառնայ անոր անդամ[5]։ Ան մեծ ճանաչում ձեռք կը բերէ 2009-ին, երբ իր մասնակցութիւնը կը բերէ ռեփըր Ֆլօ Ռայտայի «Right Round» երգին մէջ, որ Միացեալ Նահանգներու Billboard Hot 100 յաջողութիւն-շքերթին մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը[6]։ 2010-ի Յունուարին կը հրապարակուի երգչուհիին առաջին՝ «Animal» կոչուող աշխատանոցական ալպոմը, որ կը գլխաւորէ Billboard 200 յաջողութեան շքերթը եւ կը վաճառուի միլիոնաւոր օրինակներով[7]։ Այդ ալպոմին «Tik Tok» երգը կը գլխաւորէ միջազգային յաջողութեան շքերթներ, որոնցմէ է Billboard Hot 100-ը[8]։ 2010-ին կը հրապարակուի նաեւ «We R Who We R» երգը, որ նոյնպէս կը գլխաւորէ Billboard Hot 100-ը՝ դառնալով անոր երրորդ երգը, որ այդ շքերթին մէջ գրաւած է առաջին հորիզոնականը[9]։

Քէշա
Ծննդեան անուն անգլերէն՝ Kesha Rose Sebert
Նաեւ յայտնի է իբրեւ Ke$ha[1]
Ծնած է 1 Մարտ 1987(1987-03-01)[2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Franklin High School?
Brentwood High School?
Բերնարդ քոլեջ?
Տեսակ էլեկտրոփոփ?, Պարային փոփ, սինթիփոփ?, Փոփ ռոք եւ փոփ-ռեփ?
Մասնագիտութիւն երգչուհի, Երգահան, ռեփեր, դերասանուհի, ստուդիական երաժիշտ, երգահան, animal rights advocate
Ծնողներ մայր՝ Pebe Sebert?
Կայքէջ keshaofficial.com(անգլերէն)
Ստորագրութիւն

2012-ի Նոյեմբերին վաճառքի դուրս կու գայկը հրապարակուի Քէշայի երկրորդ աշխատանոցական ալպոմը, որ կը կրէ «Warrior» անուանումը[10]։ 2013-ին երգչուհին իր մասնակցութիւնը կ'ունենայ ռեփըր Փիթպուլի «Timber»երգին մէջ, որ Billboard Hot 100-ին մէջ եւ միջազգային շարք մը շքերթներու մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը[11]։

Անձնական կեանք Խմբագրել

Քէշան երկսեռ է[12]։ Ան երաժշտական կատարումներով հանդէս կու գայ թէ՛ հակասեռական եւ թէ՛ համասեռական զոյգերու հարսանեկան արարողութիւններու ժամանակ[13]։

Սկաւառակագրութիւն Խմբագրել

Աշխատանոցական ալպոմներ
  • «Animal» (2010)
  • «Warrior» (2012)
  • «Rainbow» (2017)
Փոքր ալպոմներ
  • «Cannibal» (2010)
  • «Deconstructed» (2013)
Հաւաքածու ալպոմներ
  • «I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album» (2011)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. https://www.eonline.com/news/518732/ke-ha-is-no-more-singer-drops-the-dollar-sign-and-changes-twitter-handle-after-leaving-rehab
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #137732562 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. «Kesha: The Billboard Cover Story»։ Billboard։ Փետրուարի 19, 2010։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  6. «Ask Billboard: Swift's Lucky 13 Top 40 Hits»։ Billboard։ Նոյեմբերի 20, 2009։ արտագրուած է՝ Դեկտեմբերի 19, 2009 
  7. «Ke$ha Ends Boyle's 'Dream' With No. 1 Debut On Billboard 200»։ Billboard։ Հունվարի 13, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-05-13-ին։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  8. «Kesha Clocks Her First Hot 100 No. 1»։ Billboard։ Դեկտեմբերի 23, 2009։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  9. «Ke$ha To Crash Hot 100 At No. 1»։ Billboard։ Նոյեմբերի 3, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Փետրուարի 28, 2012-ին։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  10. «Kesha's new single could feature Rihanna»։ BigPond։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 [permanent dead link]
  11. «Pitbull - Chart history»։ Billboard։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  12. «Kesha comes to Marquee Theatre; Talks Roadkill, Glitter and 'SNL'»։ Phoenix New Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-12-02-ին։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  13. «Ke$ha Performs Commitment Ceremony for Lesbian Friends»։ The Advocate։ Հունիսի 11, 2012։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 

Արտաքին յղումներ Խմբագրել