Քիմ Քաշքաշեան (31 Օգոստոս 1952(1952-08-31)[1][2][3], Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), հայազգի ամերիկեան ալթահար։

Քիմ Քաշքաշեան
անգլերէն՝ Kim Kashkashian
Ծնած է 31 Օգոստոս 1952(1952-08-31)[1][2][3] (71 տարեկան)
Ծննդավայր Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Պիբոդիի համալսարան?
Interlochen արվեստի կենտրոն?
Մասնագիտութիւն երաժշտութեան ուսուցիչ, համալսարանի դասախօս, ջութակահար, chamber musician
Աշխատավայր Նոր Անգլիայի կոնսերվատորիա?
Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց?
Ֆրայպուրկի Բարձրագոյն Երաժշտանոց
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ
Կայքէջ ecmrecords.com/artists/1…

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է Տիթրոյիթ, ալթ սորված է Քարեն Թաթլի եւ աշխարհահռչակ ալթահար Ուոլթեր Թրամփլերի մօտ՝ Պալթիմօրի Փիպոտի երաժշտանոցը։ Քաշքաշեանը իր գործիքի համար նոր երկերու ստեղծման երդուեալ կողմնակիցն է։ Քիմ Քաշքաշեանե յաճախակի կը մասնակցի ԱՄՆ-ի եւ Եւրոպայի խոշոր փառատօներուն, ինչպէս՝ Մարլպօրոյի, Զալցպուրկի, Լոքենհաուսի եւ Սթաւանկերի փառատօներուն։ Ան համագործակցեր է Ֆելիքս Կալիմիրի, Ռոպերթ Լեւինալի, Քիթ Ճարեթի, Կիտոն Քրեմերի, Տանիէլ Ֆիլիփսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշեանը ձայնագրուեր է ՙՍոնիի՚ համար եւ երեք տասնամեակ տեւող համագործակցութիւն ունի Գերմանիայի ECM ապրանքանիշ հաստատութեան հետ։ Պրամսի սոնաթներու անոր ձայնագրութիւնը Ռոպերթ Լեւինի հետ 1999-ին արժանացեր է Էտիսոն մրցանակին։

2000-ի Յունիսին թողարկուեր են Պարթոքի, Էութվեոշի եւ Քուրթակի անոր վարժական աշխատանքները կ'ընդգրկեն դասաւանդումը Պլումինկթոնի Ինտիանա համալսարանը եւ Ֆրայպուրկի ու Պեռլինի երաժշտանոցներուն մէջ (Գերմանիա)։ 2000-ի Սեպտեմբերին ան սկսեր է ալթ եւ Սենեկային երաժշտութիւն ուսուցանել Նոր Անգլիայի երաժշտանոցին մէջ (Պոսթըն)։

Որպէս մենակատար հանդէս է կու գայ Նիւ Եորքի, Պեռլինի, Վիեննայի, Լոնտոնի, Միլանի Միւնեխի եւ Թոքիիոյի ճանաչուած նուագախումբերու հետ՝ Ռիքարտո Շայիի, Քրիսթոֆ Էշենպախի, Ռիքարտո Մութիի եւ այլ յայտնի խմբավարներու ղեկավարութեամբ։ Մենահամերգներ ունեցեր է Նիւ Եորքի(Metropolitan Museum եւ 92nd Street "Y") մէջ, Պոսթըն, Վաշինկթոն, Ֆիլատելֆիա, Փիթսպուրկ, Սան Ֆրանցիսքո, Քլիվլենտ եւ Լոս Անճելըս:

Համագործակցեր է երգահաններ Կուպայտուլինայի, Բենտերեցկու, Կիա Կանչելիի, Քուրտակի, Տիգրան Մանսուրեանի, Փիարտի, Պերիոյի եւ Էթվոշի հետ։

Անոր սենեկային համերգներու գործընկերներն են դաշնակահար Ռոպերթ Լեւինը եւ հարուածային գործիքներու յայտնի կատարող Ռոպին Շուլքովսկին։ Հանդէս եկեր է the Tokyo, Guarneri եւ Galimir Quartet-ներու հետ, ինչպէս նաեւ եզակի կազմ ունեցող՝ Կիտոն Քրեմեր, Տանիէլ Փիլիբս, Քիմ Քաշքաշեան եւ Եօ-Եօ Մա քառեակով։

2013 թուականին արժանացեր է Կրեմմի մրցանակի՝ «Լաւագոյն դասական գործիքային Solo մենակատարութեան » դասակարգին մէջ։[5][6][7]

Ընտրեալ ձայնասկաւառակներ Խմբագրել

  • 1975 Asturiana
  • 1986 Elegies
  • 1995 Ulysses' Gaze Soundtrack
  • 2000 Hommage à Robert Schumann
  • 2000 Lachrymae
  • 2000 Bartok / Eötvös / Kurtág
  • 2001 Mozart - Kremer / Kashkashian / Yo-Yo Ma
  • 2002 Voci, Naturale
  • 2003 Hayren
  • 2004 Monodia
  • 2009 Neharot

Քաշքաշեանը շարժապատկերի մէջ Խմբագրել

Մրցանակներ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել