Օլիվր Ճիրուտ (ֆրանսերէն՝ Olivier Giroud, 30 Սեպտեմբեր, 1986, Շամպերի, Ֆրանսա), ֆրանսացի ֆութպոլիստ, յարձակող։

Օլիվր Ճիրուտ
Անձնական տեղեկութիւն
Սեռ` արական
Ամբողջական անուն` ֆրանսերէն՝ Olivier Jonathan Giroud
Բնօրինակ անուն` ֆրանսերէն՝ Olivier Giroud
Մասնագիտացում` ֆութպոլիստ
Երկիր`  Ֆրանսա
Ծննդեան ամսաթիւ` 30 Սեպտեմբեր 1986(1986-09-30)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր` Շամբերի

Ասպարէզի մեծ մասը անցուցած է ֆրանսական «Գրենոբլ» ակումբին մէջ։ 2012 թուականին կը խաղայ Լոնտոնեան Արսենալ ֆութպոլի ակումբէն։ Մինչեւ Արսենալէն հանդէս գալը ան նաեւ խաղցած է ֆրանսական «Գրենոբլ», «Իստր», «Տուր», «Մոնպելե» ակումբներէն։ Ֆրանսիայի հաւաքականի խաղցող, որու կազմին մէջ մասնակցած է 2012 թ. Եւրոպայի առաջնութեանը։

Լիգա 2-ի լաւագոյն ռմբարկու 2010 թուականին, 2011 թ.-ի Ֆրանսայի լիգայի գավաթի եզրափակիչ մասնակից, Ֆրանսաի չէմբիոն եւ Լիգա 1-ի լաւագոյն ռմբարկու 2012 թուականին։

Ֆութպոլի Ասպարէզ Խմբագրել

Օլիվր Ճիրուտի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղած է "Գրենոբլ"-ը։ Երկու տարուան ընթացքին այդ խումբը կը կազմէ Ժիրուն ընդհանուր առմամբ Ֆրանսայի առաջնութեան մէջ մասնակցած է 23 հանդիպման, սակայն ընդամէնը երկու անգամ դուրս եկած է խաղադաշտ մեկնարկային կազմէն։ Մէկ տարի վարձատրուելով "Իստր"-ի կազմէն հանդէս գալէն ետք, անոր դրանսֆերը "Գրենոբլ"-էն գնաց "Տուր"-ը։ "Տուր"-ի կազմին մէջ երկու յաջող խաղաշրջան անցնելուն շնորհիւ, 2010 թուականին Օլիվր Ճիրուտ հրաւէր կը ստանայ "Մոնբելյէ"-էն։ Պահպանելով լաւ մարզավիճակը՝ ան նախ 2011 հրաւէր ստացաւ Ֆրանսիայի ֆութպոլի հաւաքական, ապա՝ մէկ տարի յետոյ, ան յայտնուեցաւ Եւրոպական ֆութպոլի առաջնակարգ ակումբներէն մէկում մէջ՝ "Արսենալ"-ին մէջ՝ ստորագրելով երկարատեւ պայմանագիր։[4]

Ձեռքբերումներ Խմբագրել

Թիմային նվաճումներ Խմբագրել

Անհատական նուաճումներ Խմբագրել

  • Լիգա 2-ի լաւագոյն ռմբարկու։ 2009/2010 (21 գոլ)
  • Լիգա 2-ի լաւագույն ֆութպոլիստ։ 2009/2010
  • Լիգա 1-ի լաւագույն ռմբարկու։ 2011/2012 (21 գոլ)

Անձնական կեանք Խմբագրել

2011 թուականէն սկսած Օլիվր Ճիրուտ ամուսնացած է Ջենիֆերի հետ[5]։ Անոնց դուստրը՝ Ջէյդը, ծնած է 2013 թուականի Յունիս 18–ին։ 2014 թուականի փետրւարին կը հաղորդէ, որ ան դաւաճանած է իր կնոջը մոտել Սելիա Քէյի հետ[6]։ Դաւաճանութեան մասին այդ խօսակցութիւնները սկսած են այն բանէն յետո, երբ Սելիա Քէյը իր Ինստագրամի էջին մէջ տեղադրած է նկար մը, որուն մէջ Օլիվր Ճիրուտ կիսամերկ կը գտնուի հիւրանոցի մը մէջ։ Միջադէպէն ետք, ան իր Թուիթթերի էջին մէջ ներողութիւն կը խնդրէ իր կնոջմէ, սակայն աւելի ուշ պնդած է, որ իր եւ մոտելի միջև որևէ բան տեղի չէ ունեցած[7]։ Արսենալի մարզիչ Արսէն Վենգերը չէ փափաքած մեկնաբանել այս ամէնը՝ ըսելով, որ կը փափաքիյ «յարգել անոր անձնական կեանքի գաղտնիքները»[8]։

Օլիվր Ճիրուտ կաթոլիկ է։ Հարցազրոյցներէն մէկում մէջ ան նշած է․ «Ես չեմ խաչակնքեր իմ խաղերէն առաջ, սակայն շատ փոքր աղօթք մը կ'ընեմ»։ Ան ինքզինք կը նկատէ որպէս «շատ հաւատարիմ մարդ»[9]։

  1. Transfermarkt.com — 2000.
  2. GeneaStar
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  4. «Olivier Giroud agrees deal to join Arsenal»։ Sporting News։ 26 June 2012։ արտագրուած է՝ 2012 թ․ հունիսի 26 
  5. «Olivier Giroud and Wife Jennifer»։ February 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ Փետրուարի 15 
  6. http://www.dailymail.co.uk/sport/football/article-2560650/Olivier-Giroud-issues-grovelling-apology-wife-Arsene-Wenger-pictures-emerge-hotel-meeting-model-just-hours-game.html
  7. «I made a mistake... but I have not committed adultery! Giroud clears up Twitter apology to family after meeting model in hotel room»։ Daily Mail։ 19 February 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ օգոստոսի 24 
  8. http://www.dailymail.co.uk/embed/video/1083781.html
  9. «Why Olivier Giroud wants to spend it like Beckham»։ London Evening Standard։ 20 November 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ նոյեմբերի 22 

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Կաղապար:Wikiquote