Ոսմիոն՝ քիմիական տարր է, որուն նշանն է Os (լատ.՝ Osmium-էն), կարգահամարը՝ 76, ատոմական զանգուածը՝ 190,2։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։

Պատմութիւն Խմբագրել

Ոսմիոնը յայտնաբերած են իրիտիւմին հետ միաժամանակ Լոնտոն տեղ 1803 թուականին անգլիացի քիմիագէտներ Սմիթսըն Թենանթը (անգլերէն՝ Smithson Tennant) եւ Ուիլիըմ Ուոլասթընը (անգլերէն՝ William Hyde Wollaston)[1]՝ արքայաջուրին մէջ բնածին սպիտակ ոսկին լուծելէն հետո մնացած սեւ փոշիին մէջ։

Յայտնաբերուած նոր տարրը փաստագրուած եղած է Թենանթի Լոնտոնի թագաւորական հասարակութեան նամակին մէջ, Յունիս 21-ին, 1804 թուական[2]:

Անուանում Խմբագրել

Անուանումն ստացած է քառօքսիտի՝ OsO4 սուր հոտի պատճառաւ՝ հին յուն․՝ ὀσμή՝ «հոտ» բառէն։ Պատճառը ոսմիոնի ցնդող OsO4 օքսիտի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։

Բնութեան մեջ Խմբագրել

Երկրակեղեւին քիչ տարածուած տարր է (5•10−6 զանգուած %)։ Կը հանդիպէ ոսմիոնիրիտիւմային հանքանիւթերու ձեով։

Բնագիտական Յատկութիւններ Խմբագրել

 
Ոսմիոնի գնդիկ

Բոլոր նիւթերու մէջ ունի ամէնամեծ խտութիւնը՝ 22.59 կ/սմ3։ Այդ ցուցանիշով անոր հետ կրնայ համեմատուիլ միայն իրիտիւմը[3]։

Քիմիական Յատկութիւններ Խմբագրել

Տարրերի պարբերական համակարգի VI պարբերութեան, VIII խումբի քիմիական տարր է, d-տարր է, կը պատկանի պղատինային մետաղներու շարքին։ Աթոմի արտաքին ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 5s2 5p6 5d6 6s2։ К, L, M եւ N թաղանթները լրացուած են։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Venetskii S. I. (1974)։ «Osmium»։ Metallurgist 18 (2): 155–157։ doi:10.1007/BF01132596 
  2. Tennant S. (1804)։ «On Two Metals, Found in the Black Powder Remaining after the Solution of Platina»։ Philosophical Transactions of the Royal Society of London 94: 411–418։ JSTOR 107152։ doi:10.1098/rstl.1804.0018 
  3. The lattice parameters, densities and atomic volumes of the platinum metals. Crabtree, Robert H. Sterling Chem. Lab., Yale Univ., New Haven, CT, USA. Journal of the Less-Common Metals (1979), 64(1), 7-9 էջեր: