Ստրասպուրկ
Ստրասպուրկ (գերմաներէն՝ Straßburg), Էլզաս՝ նահանգ Ֆրանսայի Արեւելքը, մայրաքաղաք եւ գլխաւոր քաղաք, ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդարանին պաշտօնական նստավայրը։ Գերմանիոյ սահմանին գտնուելով՝ անիկա նաեւ Ստորին-Ռեյն մասին մայրաքաղաքն է։ Էլզասի բնակչութիւնը պատմականօրէն գերմանախօս է, որմով կը բացատրուի քաղաքին գերմանական անուանում ունենալը[7]։ 2008-ի տուեալներով՝ արուարձանները ներառեալ, Ստրասպուրկ ունի 884,988 բնակիչ[8]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստրասպուրկ | |||||
ֆրանսերէն՝ Strasbourg | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր |
![]() | ||||
Քաղաքապետ | Ժաննա Բարսեղեան[2] | ||||
Հիմնադրուած է՝ | ՔԱ12 | ||||
Տարածութիւն | 78,26 քմ² | ||||
ԲԾՄ | 143 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | Ֆրանսերէն | ||||
Բնակչութիւն | 287 228 մարդ (1 Յունուար 2019)[3] | ||||
Կը գտնուի ափին | Ռայն գետ[4], Ֆօ Ռեմփար ջրանցք, Իլ գետ,[5], Մարն Ռայն ջրանցք, «Առ» Ջրային տարածք՝ Ստրասպուրկի մէջ եւ Պրիւշ ջրանցք | ||||
Ժամային գօտի | Կեդրոնական Եւրոպայի Ամառնային Ժամանակացոյց, UTC+1 եւ UTC+2 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 388, 390 եւ 368 | ||||
Փոստային ցուցանիշ | 67000[6], 67100[6] եւ 67200[6] | ||||
Պարգեւներ | Բարեփոխումներու եւրոպական քաղաք | ||||
Սուրբ բարեխօս | Saint Arbogast? | ||||
Պաշտօնական կայքէջ | strasbourg.eu(ֆր.)(գերմ.)(անգլերէն) | ||||
Ստրասպուրկի մէջ կը գտնուին շարք մը Եւրոպական կառոյցներ, ինչպէս՝ Եւրոպայի Խորհուրդը (կից Մարդու իրաւունքներու Եւրոպական դատարանը, Դեղերու որակի Եւրոպական վարչութիւնը, Եւրոպական լսողատեսական դիտարանը) եւ Եւրոպական մասնաշէնքը, ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդարանը եւ Եւրոմիութեան Մարդու իրաւունքներու Եւրոպական պաշտպանը։ Ստրասպուրկի մէջ կը գտնուի նաեւ Ռեյնի նաւարկութեան կեդրոնական յանձնաժողովը եւ Մարդու իրաւունքներու միջազգային հիմնարկը[9]։
Ստրասպուրկի պատմական կենդրոնը 1988-ին ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմէ դասակարգուած է իբրեւ Համաշխարհային Ժառանգութիւն։ Ստրասպուրկ ներծծուած է Ֆրանքօ-Գերմանական մշակոյթով եւ հակառակ անոր, որ պատմութեան ընթացքին թէժ հարցեր ծագած են, անիկա դարեր շարունակ Ֆրանս-Գերմանական միասնութեան կամուրջ հանդիսացած է։ Յատկապէս Ստրասպուրկի համալսարանը՝ ներկայիս երկրորդ մեծագոյնն է Ֆրանսայի մէջ, որ Կաթոլիկ եւ Բողոքական մշակոյթներու համակեցութեան վառ օրինակ մըն է։ Իսլամական պաշտամունքին համար նախատեսուած ամենամեծ վայրը՝ Ստրասպուրկի մզկիթը 27 Սեպտեմբեր 2012-ին պաշտօնապէս բացած է Ֆրանսայի ներքին գործերու նախարար Մանուէլ Վալսը։[10]
Տնտեսապէս Ստրասպուրկ արդիւնաբերութեան եւ մեքենաշինութեան կարեւոր կեդրոն մըն է, ինչպէս նաեւ ճանապարհային, երկաթուղային եւ գետերու հանգոյց մը։ Ստրասպուրկի նաւահանգիստը, Ռէյն գետի ափին գտնուող երկրորդ մեծ նաւահանգիստն է։[11] Ստրասպուրկ նորարարութեան մակարդակով Ֆրանսայի մէջ երրորդն է, իսկ աշխարհի տարածքին 18-րդը։[12]
ԲնակչութիւնԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://www.strasbourg.eu/presentation-fonctionnement-ville-strasbourg
- ↑ 3,0 3,1 Populations légales 2019 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
- ↑ https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/A---0000
- ↑ https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/A---0030
- ↑ 6,0 6,1 6,2 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Adrian Room – Placenames of the world: origins and meanings of the names for 6,600 countries, cities, territories, natural features, and historic sites – McFarland, 2006, p 359.
- ↑ The official website of the Eurodistrict indicates a population of 868,014, but this does not take into account the official figures for 2008 of the Ortenaukreis, which had a population of 417,613 on 31 December 2008; 884,988 is the addition of the French 2006 census and the German 2008 census. The real actual number of inhabitants is in fact even higher, due to the steady growth of the Urban Community of Strasbourg.
- ↑ http://en.strasbourg-europe.eu/the-international-institute-of-human-rights,41321,en.html
- ↑ France Vows to Kick out Islamic Troublemakers.
- ↑ «Figures on the port's website»։ Web.archive.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 20 April 2008-ին։ արտագրուած է՝ 5 April 2011
- ↑ 2thinknow Innovation Cities Global 256 Index.
- ↑ 13,0 13,1 https://www.insee.fr/fr/statistiques/5001880?geo=COM-67482
- ↑ Populations légales 2017 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2019.
- ↑ Populations légales 2018 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2020.