Տիգրան Չիթունի
Տիգրան Յարութիւնի Չիթունի (Չիթչեան, Չթչեան) (22 Ապրիլ 1881, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 19 Հոկտեմբեր 1960, Փարիզ, Ֆրանսա), հայ բանահաւաք-բանասէր, գրող: Մամուլի մէջ ծանօթ է որպէս՝ Վրոյր, Ես, Հեռագէտ, Այգեցի, Շեմիր եւ այլ ծածկանուններով։
Տիգրան Չիթունի | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Տիգրան Չիթչեան |
Ծնած է | 22 Ապրիլ 1881 |
Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 19 Հոկտեմբեր 1960 (79 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ուսումնավայր | Երամեան վարժարան |
Մասնագիտութիւն | բանահաւաք, բանասէր, գրագէտ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՏիգրան Չիթունին ծնած է 22 Ապրիլ 1881-ին, Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքը: Նախնական կրթութիւնը ստացած է Վանի Ս. Անանեան եւ Հիսուսեան վարժարաններուն մէջ։ 1898 թուականին աւարտած է Վանի Երամեան վարժարանը: 3 տարի ուսանած է Կարինի Սանասարեան դպրոցը: 1910 թուականին Կոստանդնուպոլիսի մէջ հիմնած է «Հայագիտում» հրատարակչութիւնը: 1940-ական թուականներուն տեղափոխուած է Փարիզ: Աշխատակցած է Կոստանդնուպոլիսի եւ սփիւռքի պարբերականներուն մէջ։ Թարգմանած եւ հրատարակած է «Լէյլի եւ Մեջնուն» (1911) սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գիրքը: Ազգագրական-բանահիւսական աշխատութիւններէն աւելի ուշագրաւ է տոհմիկ խաղերու եւ ժամանցի «Արեւելեան խաղաշխարհ» (հ. 1-2, 1919, Հ. Իզմիրեան մրցանակ՝ 1907) ժողովածուն[1]: Գրի առած է «Սասնայ ծռերու» 4 տարբերակ, որոնք համադրած եւ հրատարակած է «Սասունական» (հ. 1, 1943) խորագրով: Չիթունիէն Վանի ժողովրդական երգեր գրի առած է Կոմիտասը[2][3]:
Մահացած է 1960 թուականին, Փարիզի մէջ[4]:
Երկեր
Խմբագրել- Սասմանց տուն, ԿՊ, 1910:
- Յուշիկք Հայաստանի, ԿՊ, 1919:
- Համբարձման «վիճակ», ԿՊ, 1919:
- Բիւր ակ... հազար ակ..., Փարիզ, 1941:
- Սասունական, Պէյրութ, 1960:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Չիթունի, Տիգրան»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ արտագրուած է՝ 2019-03-23
- ↑ ««Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երեւան, 2007, էջ 286:»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-03-23-ին։ արտագրուած է՝ 2019-08-31
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
- ↑ «AV Production - Տիգրան Չիթունի»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2019-03-23[permanent dead link]