Տոլչէաքուա
Տոլչէաքուա (իտալ․՝ Dolceacqua), Իմփերիա, Լիկուրիա, Իտալիա․ Իմփերիոյ գաւառի միջնադարեան քաղաք։ Կը գտնուի Ֆրանսայի եւ Իտալիոյ սահմանին վրայ։
Համայնք (քաղաք) | |
---|---|
Տոլչէաքուա | |
Dolceacqua | |
Տոլչէաքուա | |
Երկիր | Իտալիա |
Երկրամաս | Իմփերիա, Լիկուրիա, Իտալիա |
Տարածութիւն | 20,28 քմ² |
ԲԾՄ | 51 մեթր |
Բնակչութիւն | 2 078 մարդ |
Կը գտնուի ափին | Փէյթավինօ գետ |
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 |
Հեռախօսային ցուցանիշ | 0184 |
Փոստային ցուցանիշ | 18035 |
Շրջագայութեան պետ-համարագիր | IM |
Սուրբ բարեխօս | Մեծն Սուրբ Անթոնիօ |
Պաշտօնական կայքէջ | dolceacqua.it |
Տեղեկութիւններ Խմբագրել
Տոլչէաքուա Իմփերիա գաւառին համայնք (քաղաքապետութիւն) մըն է։ Տարածուած է Ռեպուֆաօ լերան լանջերուն։ Տորիա Բերդը* կ՛ իշխէ Տոլչէաքուային վրայ։ Անոր շուրջը զարգացած է քաղաքը, որ պահպանած է իր միջնադարեան տեսքը։ Տոլչէաքուա կը գտնուի «Ճովանի Մորշօ Պատկերասրահ»ը։
Տորիա Բերդ․ բերդին անունը առաջին անգամ կը յիշուի 1177-ի արձանագրութիւններու մէջ, «Տուլցանայի բերդ» անունով (Տուլցանա․ Տոլչէաքուայի ԺԲ․ դարու անունը) իբրեւ Ներվիա հովիտին Վենթիմիլիա կոմսութիւններու սեփականութիւն։
Կը գտնուի Ճենովայէն 120 քլ․ հարաւ-արեւմուտք, Իմփերիայէն (քաղաք) 35 քլ․ արեւմուտք, Ֆրանսայի սահմաններուն մօտ։ Տարածութիւնն է 20,2 քլ․², իսկ բնակչութեան թիւը 2 078 է։ Սահմանակից է Այրոլէ, Ափրիքալէ, Պռէյ սիւռ Ռոյիա (Ֆրանսա), Քամփոռոսօ, Իզոլապոնա, Փերինալտօ, Ռոքեթա Ներվինա, Սան Պիաճօ տելա Չիմա եւ Վենթիմիլիա քաղաքապետութիւններուն հետ։ Քաղաքը կը ճեղքէ Փէյթավինօ գետը, Ներվիա գետի հարկատուներէն։
Պատկերասրահ Խմբագրել
-
Տորիա բերդը
-
Միջնաքդարեան կամուրջը
-
Սան Անթոնիօ վանքն ու եկեղեցին
-
Սան Անթոնիօ վանք
-
Սան Անթոնիօ վանքին եկեղեցին
-
Միջնադարեան քաղաքին մէջ․․․․
-
Անտրէա Տորիայի նուիրուած որմանկար
-
Վիչենծօ Մելային նուիրուած յուշարձան