Քէա
Քէա կամ Ծիա (յուն․՝ Κέα), Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող կղզի, Յունաստան։ Մեծութեամբ Քիքլատեսի 6-րդ կղզին է, իսկ բնակչութեան թիւով՝ 10-րդը։
Կղզի | |
---|---|
Քէա | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 131,693 քմ² |
ԲԾՄ | 560 մեթր |
Բնակչութիւն | 2455 մարդ (2011)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 840 02 |
Պաշտօնական կայքէջ | kea.gr |
Տեղեկութիւններ Խմբագրել
Կղզիին տարածութիւնն է 131,693 քռ․քլ․ իսկ ծովեզրը՝ 88 քլ․։ Ամենաբարձր լեռն է Փրոֆիթիս Իլիաս 568 մ․։ Կղզին ունի Միջերկրական ծովուն ամենամեծ բնական նաւահանգիստներէն՝ խորշերէն, Այիու Նիքոլաու ծոցը։
Կղզիին տարածքին յայտնաբերուած են Նոր Քարի դարէն բնակավայրեր (Ք․Ա․ 4-րդ հազարամեակ), ինչպէս օրինակ՝ Քեֆալա բնակավայր, կղզիին հիւսիս-արեւմտեան մաս։ Քէա Մինոասեան քաղաքակրթութեան (Ք․Ա․ 1600 – 1400) կեդրոններէն մէկը եղած է։ Այդ կը փաստէ յայտնաբերուած հնագոյն բնակավայրը՝ Այիա Իրինի։
Հնագիտական պեղումներէն գտնուած են դրամներ (Ք․Ա․ 3-րդ դար), որոնք կը պատկերացնեն շուներ եւ ճառագայթող աստղեր․ կը փաստեն բնակիչներուն հաւատքը Սիրիոյին*։
Սիրիօ․ Քէայի բնակիչները կը հաւատային Տիաս եւ Սիրիօ աստուածներուն եւ մատաղ կը մատուցանէին, յոյսով թէ ամառուան եղանակներուն զեփիւռ պիտի փչէ։
Ժողովրդագրութիւն Խմբագրել
Ըստ 2011-ի մարդահամարին, բնակչութեան թիւն է 2 455։ Կղզիին մայրաքաղաքն է Իուլիտա կամ՝ Հորա։ Նաւահանգիստն է Քորիսիա կամ՝ Լիվատի։ Կը գործեն 3 մանկապարտէզ, նախակրթարան, միջնակարգ եւ երկրորդական դպրոցներ։
Մաքրոնիսոս Խմբագրել
Մաքրոնիսոս վարչականօրէն կը պատկանի Քէա կղզիին։ Բնակիչներ չունի, միայն քանի մը հովիւներ իրենց հօտերով եւ նախիրներով ըստ եղանակի հոն կը գտնուին։
Կղզիին վայրերը Խմբագրել
Հանդարտ կղզի, գեղեցիկ ծովափներով։ Աթենացիները զայն կը նախընտրեն, որովհետեւ Աթէնքին մօտ է։
Պատկերասրահ Խմբագրել
-
Քէային առիւծը, (Ք․Ա․6-րդ դար)
-
Աթինա աստուածուհիին նուիրուած տաճար
-
Իուլիտա
-
Քորիսիա
-
Ծովափներ
-
Քունտուրոս
-
Իալիսքարի
-
Իուլիտա
-
իուլիտա