Ֆլորա Զապէլ Մանկասարեան

Ֆլորա Զապէլ Հիչքոք (ծնունդով՝ Զապէլ Մանկասարեան, 1 Ապրիլ 1880(1880-04-01), Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 7 Հոկտեմբեր 1968(1968-10-07), Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ ), ամերիկահայ, 20րդ դարու Նիւ Եորք Պրոտվէյի հայ աստղ[1], անձայն շարժանկարի առաջին դերակատարներէն։

Ֆլորա Զապէլ Մանկասարեան
Ծննդեան անուն Զաբէլ Մանկասարեան
Ծնած է 1 Ապրիլ 1880(1880-04-01)
Ծննդավայր Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 7 Հոկտեմբեր 1968(1968-10-07) (88 տարեկանին)
Մահուան վայր Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մասնագիտութիւն թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի
Ամուսին Ռայմոնդ Հիչքոք?
Ծնողներ հայր՝ Մանկասար Մանկասարեան

Կենսագրութիւն Խմբագրել

Ֆլորա Զապէլ Մանկասարեան-Հիչքոքը ծնած է 1880 թուականին Պոլսոյ մէջ, գրող, աստուածաբան և փիլիսոփայ Մանկասար Մանկասարեանի ընտանիքէն։ Հայերու դէմ սկսած հետապնդումներու պատճառաւ Մանկասարեանները 1881 թուականին Պոլիսէն կւը տեղափոխուին ԱՄՆ և կը հաստատուին Շիգակօ։

Զապէլի երազանքն էր դառնալ դերասանուհի և 20 տարեկանին ան կը մեկնի է Նիւ Եորք։ Պրոտվէյի առաջին ներկայացումը եղած է 1900 թուականին «San Toy» ներկայացման Փոփիի (անգլերէն՝ Poppy) դերով[2]։

1905 թուականին Ֆլորա Զապէլ, բեմական անունով կատակերգական ժանրի արդէն ծանօթ Պրոտվէյի դերասանուհին ամուսնացած է հանրայայտ ամերիկեան դերասան, կրկին Պրոտվէյի թատրոններու աստղ Ռայմոնտ Հիչքոքի հետ։ Ամուսնական զոյգը ոչ միայն յաջողութեամբ կը խաղային միասին թատրոններ, այլև համատեղ բեմադրութիւններ կ՚իրականացնէին։ Ֆլորա Զապէլ Մանկասարեան-Հիչքոքը նաև առաջին կին աստղերէն մէկը դարձաւ ամերիկեան անձայն շարժանկարներուն՝ խաղալով մի քանի կատակերգական ֆիլմերուն։

1929 թուականին՝ ամուսինի մահէն յետոյ[3], ան սկսած է հազուադէպ երեւալ բեմերուն և նկարահանուիլ շարժանկարներուն։ Սկսած է զբաղիլ հագուստի ձեւաւորումներով, դարձած է Jacques Bodart Inc. ընկերութեան համագործակիցն ու տիզայնրը[2]։

Ֆլորա Զապէլը մահացած է 1968 թուականին՝ 88 տարեկանին[4]։

Ֆիլմագրութիւն Խմբագրել

Ֆլորա Զապէլի յայտնի շարժանկարներն են՝

  • Օղակապոչ ռնգեղջիւրը (The Ringtailed Rhinoceros, 1915),
  • Կարմիր տեսակը (The Red Widow, 1916)
  • Գիւղի Գայթակղութիւն (A Village Scandal, 1915)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «Flora Zabelle, Active on Broadway in the following productions: (1900- 1931).»։ Imdb.com։ արտագրուած է՝ 10 Սեպտեմբեր 2016 
  2. 2,0 2,1 «Flora Zabelle, Biography»։ imdb.com։ արտագրուած է՝ 10 Սեպտեմբեր 2016 
  3. «Raymond Hitchcock Dies In California. Musical Comedy Star, Long III, Collapses at His Wife's Side in Automobile. On Stage Nearly 40 Years. 'The Yankee Consul' and "Hitchy Koo" Outstanding Successes in Long List of Plays»։ New York Times։ November 26, 1929։ արտագրուած է՝ 2010-11-24։ «Raymond Hitchcock, musical comedy star, died suddenly last night of heart disease at his wife's side as they were entering the driveway of their Beverly Hills home after a short automobile ride. His age was 64.» 
  4. «Flora Zabelle Hitchcock, Ex-Actress and Designer»։ New York Times։ October 8, 1968։ արտագրուած է՝ 2010-11-24։ «Flora Zabelle Hitchcock, actress and widow of Raymond Hitchcock, the actor, died yesterday in Presbyterian Hospital. She was 88 years old and lived at 303 ...»