Ֆրենք Քափրա (անգլերէն՝ Frank Capra , Ֆրանչեսքօ Ռոզարիօ Քափրա, ծագումով իտալացի ամերիկացի բեմադրիչ եւ արտադրիչ, Օսքարի եռակի դափնեկիր (1935, 1937, 1939)։

Ֆրենք Քափրա
իտալ.՝ Frank Capra
Ծննդեան անուն իտալ.՝ Francesco Rosario Capra
Ծնած է 18 Մայիս 1897(1897-05-18)[1][2][3][…]
Ծննդավայր Բիզակվինո, Պալերմո, Սիչիլիա, Իտալիոյ Թագաւորութիւն
Մահացած է 3 Սեպտեմբեր 1991(1991-09-03)[1][2][3][…] (94 տարեկանին)
Մահուան վայր Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Իտալիոյ Թագաւորութիւն
 Իտալիա
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Ուսումնավայր Քալիֆորնիոյ Արհեստագիտութեան Հիմնարկ
Manual Arts High School?
Տեսակ պրոպագանդիստական ֆիլմ? եւ էքսցենտրիկ կատակերգություն?
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, ժապաւէն արտադրող, բանջոյիստ, արհմիութենական գործիչ, պրոդյուսեր, բեմադրիչ
Կուսակցութիւն Ամերիկայի Հանրապետական Կուսակցութիւն
Ամուսին Helen Howell?
Երեխաներ Frank Capra, Jr.?

Կենսագրութիւն Խմբագրել

Ֆրանչեսքօ Ռոզարիօ Քափրա ծնած է Սիկիլիա։ Իր բազմանդամ ընտանիքը ԱՄՆ տեղափոխուած է 1903-ին եւ հաստատուած՝ Լոս Անճելըս։ 1918-ին աւարտած է Քալիֆորնիոյ արուեստագիտական հիմնարկը՝ ճարտարագէտ-մեքենագէտի մասնագիտութեամբ: Նոյն տարին զօրակոչուած է, սակայն ծանրօրէն հիւանդանալուն պատճառով, բանակէն ազատ կացուցուած է։ 1920-ին դարձած է ԱՄՆ-ի քաղաքացի՝ Ֆրենք Ռասսըլ Քափրա անունով։

  • Բ. համաշխարհային պատերազմի տարիներուն, յօգուտ ԱՄՆ-ի, հանդէս եկած է 8 փաստագրական շարժապատկերերով։
  • 1944-ին վերադարձած է իր սիրած կատակերգութեան ժանրին, նկարահանելով «Մկնդեղ եւ հին ժանեակ» շարժապատկերը։
  • 1946 -ին նկարահանած է իր նշանաւոր «Այս հրաշալի կեանքը» շարժապատկերը, որ մինչեւ օրս ամերիկացիներուն ամէնէն սիրուած շարժապատկերներէն մէկը կը համարուի եւ կը ցուցադրուի Ս. Ծննդեան տօներուն ընթացքին:
  • Աշխատած է մինչեւ 1961։
  • Ամուսնացած է երկու անգամ, ունի 4 զաւակ։

Ֆիլմագրութիւն Խմբագրել

Շուրջ 37 ֆիլմերու բեմադրիչ է։

 
Ֆրենք Քափրան՝ նկարահանումներու ընթացքին

Նշանաւոր ֆիլմերէն են՝

  • 1926-«Ուժեղը» (The Strong Man)
  • 1927-«Երկար տափատ» (Long Pants)
  • 1927-«Մայքին սիրոյն» (For the Love of Mike)
  • 1928-«Այս որոշակի իրը» (That Certain Thing)
  • 1928-«Միննի թատրոնը» (Il teatro di Minnie (The Matinée Idol))
  • 1928-«Ուժեղներու ուղին» (The Way of the Strong)
  • 1928-«Մամուլին ուժը» (The Power of the Press)
  • 1928-«Ուրեմն ասիկա սէ՞ր է» (So This Is Love?)
  • 1929-«Նոր սերունդը» (La nuova generazione (The Younger Generation))
  • 1929-«Տոնովանի գործը» (L'affare Donovan (The Donovan Affair))
  • 1931-«Հրաշալի կինը» (The Miracle Woman)
  • 1931-«Բլատինէ շիկահերը» (Platinum Blonde)
  • 1931-«Ղեկավարելի» (Dirigible)
  • 1932-«Արգիլուած» (Forbidden)
  • 1932-«Ամերիկեան խենթութիւն» (American Madness)
  • 1933-«Զօրավար Ենի դառն թէյը» (The Bitter Tea of General Yen)
  • 1933-«Տիկին՝ մէկ օրուան համար» (Lady for a Day)
  • 1934-«Անիկա պատահեցաւ գիշեր մը» (It Happened One Night)
  • 1934-«Պրոտուէյ Պիլլ» (Broadway Bill)
  • 1936-«Պրն. Տիտս քաղաք կը տեղափոխուի» (Mr. Deeds Goes to Town)
  • 1937-«Կորսուած հորիզոնը» (Lost Horizon)
  • 1938-«Չես կրնար քեզի հետ տանիլ» (You Can't Take It with You)
  • 1939-«Պրն. Սմիթ Ուաշինկթըն կ'երթայ» (Mr. Smith Goes to Washington)
  • 1941-«Ծանօթացէք Ճոն Տոյի» (Meet John Doe)
  • 1943-«Պատերազմի նախերգանք» (վաւերագրական) (Prelude to War)
  • 1943-«Ռուսաստանի ճակատամարտը» (The Battle of Russia)
  • 1944-«Մկնդեղը եւ հին ժանեակը» (Arsenic and Old Lace)
  • 1946-«Այս հրաշալի կեանքը» (It's a Wonderful Life)
  • 1951-«Փեսացուն կը վերադառնայ» (Here Comes the Groom)
  • 1959-«Ծակ՝ գլխուն մէջ» (A Hole in the Head)
  • 1961 -«Բուռ մը հրաշք» (Pocketful of Miracles)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու