Ալիաքմոնաս
Ալիաքմոնաս (յուն․՝ Αλιάκμονας), Յունաստանի ամենէն երկայն գետը։ Կը բխի Ղրամոս լեռէն եւ կը թափի Թերմայիքոս ծոցին մէջ։
Ալիաքմոնաս | |
---|---|
Αλιάκμονας | |
Ալիաքմոնաս գետ | |
Բնութագիր | |
Երկայնք | 322 քմ |
Ջրահոսք | |
Ակունք | Ղրամոս |
Գետաբերան | Թերմայիքոս ծոց |
Տեղակայում | |
Ալիաքմոնաս գետին հոսքը քարտէսին վրայ | |
Երկիր | Յունաստան |
Տեղեկութիւններ
ԽմբագրելԱլիաքմոնաս անունը յունարէն լեզուին մէջ բարդ բառ է եւ յառաջացած է «άλς» (άλας, ծով) եւ «άκμων» (սալ) արմատ բառերէն։
Յունական դիցաբանութեան մէջ, Ալիաքմոնաս գետային աստուածներէն էր, Ովկիանոսին եւ Թիթիային զաւակը։ Գետին երկայնքը 322քլ․ է։
Ջրակենցաղ բնավայր
ԽմբագրելԱլիաքմոնաս գետը հարուստ է ձուկերով։ Իր ջուրերուն մէջ կ՛ապրին ձուկի 33 տեսակ։ Գետի հոսքին երկայնքին կը հանդիպինք թռչուններու բազմաթիւ տեսակներու։ Մանաւանդ անոր Տելթան ձմեռը կը հիւրասիրէ գաղթող թռչուններ։ Նշմարուած են թռչունի 215 տեսակ (27-ն հազուագիւտ է եւ արձանագրուած է որպէս վտանգուած տեսակ)։ Թռչուններուն 1/3 հոն բոյնը կը շինէ։
Ալիաքմոնասին Տելթան կը գրաւէ 40․000 լծվար տարածութիւնը մը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ալիաքմոնաս․ Մակեդոնիոյ գանձը(յունարէն)
- ↑ Յունական դիցաբանութեան դէմքեր եւ նիւթեր․ Ալիաքմոնաս(յունարէն)
- ↑ Բրիտանական բառարան, Ալիաքմոնաս(յունարէն)
- ↑ - Յունաստանի Պետական Ռատիօ-հեռասփռման կայան․ տեսերիզ - Ալիաքմոնաս, Այքան ատեն որ առագիլները կը թռին(յունարէն)[permanent dead link]
- ↑ - Յունաստանի Պետական Ռատիօ-հեռասփռման կայան․ տեսերիզ - Ալիաքմոնաս․ Տելթան(յունարէն)