Մկրտիչ Սարգսեան
Մկրտիչ Սարգսեան (2 Մայիս 1924[1], Ախալքալաք, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 23 Յունիս 2002, Երեւան, Հայաստան), հայ բանաստեղծ եւ արձակագիր։
Մկրտիչ Սարգսեան | |
---|---|
Ծնած է | 2 Մայիս 1924[1] |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 23 Յունիս 2002 (78 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | արձակագիր, բանաստեղծ |
Աշխատավայր |
Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն[1] Գրական թերթ[1] «Հայաստան» Հրատարակչութիւն[1] Հայաստանի Գրողներու Միութիւն[1] |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն եւ ԽՍՀՄ ժուռնալիստների միություն? |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Երեխաներ | Դավիթ Սարգսյան? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Ջաւախքի Ախալքալաք քաղաքը։ 1931-1941ին սովորած է Ախալքալաքի միջնակարգ հայկական դպրոցին մէջ։
1942-1945-ին մասնակցած է Երկրորդ Աշխարհամարտի այսպէս կոչուած «Հայրենական մեծ պատերազմ»ին։
1945-1947-ին աշխատած է Ախալքալաքի միջնակարգ դպրոցին մէջ՝ հայոց լեզու եւ գրականութիւն դասաւանդելով։
Երեւան տեղափոխուելով՝ 1947-1951-ին ուսանած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական հիմնարկի լեզուագրական բաժանմունքին մէջ։
1952-1959-ին աշխատած է Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտկոմի նախ «պրոպագանդայի եւ ագիտացիայի», այնուհետեւ՝ «կուլտուրայի բաժնի հրահանգիչ»։
1958-ին ընդունուած է Հայաստանի Գրողների Միութեան շարքերը՝ քայլ առ քայլ պաշտօնի բարձրացում ստանալով։
1959-1962-ին նշանակուած է Հ.Գ.Մ. պաշտօնաթերթ «Գրական Թերթի» գլխաւոր խմբագիր։ 1960-ին ընդունուած է Հայաստանի Ժուռնալիստների Միութեան շարքերը։ 1962-1970-ին վարած է Հայպետհրատի գլխաւոր խմբագիրի պատասխանատուութիւնը։
Կենսագիրները յատուկ կարեւորութեամբ կ՚ընդգծեն, որ 1961ին Մկրտիչ Սարգսեան Հ.Կ.Կ. Կենտկոմի Բիւրոյին կողմէ նկատողութիւն ստացած է՝ «Գրական Թերթ»ին մէջ Հրանտ Մաթեւոսեանի «Ահնիձոր» ակնարկին մասին փառաբանող յօդուած տպագրելու համար։
Կամ՝ 1965ին Հ.Կ.Կ. Կենտկոմի Բիւրոյին կողմէ ստացած է խիստ նկատողութիւն՝ Քրիստափոր Թափալցեանի «Պատերազմ» վէպի IV հատորին տպագրութեան համար։
Կենսագրական նոյնպէս հետաքրքրական նշում է, որ 1966ին, Սուրիա եւ Լիբանան իր կատարած այցելութեան ընթացքին, Մկրտիչ Սարգսեան յատուկ ընդունելութեան արժանացած է Սիմոն Վրացեանի կողմէ Համազգայինի «Փալանճեան» Ճեմարանին մէջ։
Իսկ 1969ին Մ. Սարգսեան խմբագրած է Պարոյր Սեւակի «Եղիցի լոյս» ժողովածուն, որ լոյս տեսնելէ անմիջապէս ետք հաւաքուած եւ արգելափակուած է պետական ու կուսակցական վերադաս մարմիններու կողմէ։
1975-ին, Հ.Խ.Ս.Հ. Գերագոյն Խորհրդի նախագահութեան հրամանագիրով՝ Մ. Սարգսեանին շնորհուած է «հանրապետութեան կուլտուրայի վաստակաւոր գործիչ»ի կոչում։ Նոյն տարին ընտրուած է Հ.Գ.Մ. քարտուղար եւ համատեղութեամբ՝ Հ.Կ.Կ. Բիւրոյի քարտուղար։ Աշխատած է մինչեւ 1986։
1983-ին, իր «Խաղաղութիւն՝ պատերազմից առաջ» ժողովածուին համար, Մկրտիչ Սարգսեանին շնորհուած է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրի կոչում։
1984-ին, իր «Ձօն Երեւանին» բանաստեղծութիւնը Հ.Գ.Մ. վարչութեան որոշումով արժանացած է «Երեւանը եւ երեւանցիները» մրցանակաբաշխութեան առաջին մրցանակին։
1986-1991-ին աշխատած է Հայաստանի Գրողներու Միութեան աշխատակազմին մէջ իբրեւ գրական խորհրդատուhttps://lousavor-avedis.org/?p=27435[2]։
Աշխատութիւններ
ԽմբագրելՄկրտիչ Սարգսեան բեղմնաւոր գրիչ էր եւ թողուց հարուստ ժառանգութիւն։ Յիշատակելի իր գործերու շարքին են՝
- «Կեանքը կրակի տակ», Երեւան, 1963, 412 էջ,
- «Ճակատագրով դատապարտուածներ», Երեւան, 1967, 532 էջ,
- «Բարեւ, բարի արեւ», Երեւան, 1973, 536 էջ,
- «Խաղաղութիւն՝ պատերազմից առաջ», Երեւան, 1981, 520 էջ,
- «Գարուն էր, ձիւն էր արել», Երեւան, 1984, 520 էջ,
- «Չմակարդուող արիւն», Երեւան, 1985, 472 էջ,
- «Գրիգոր Նարեկացի», Երեւան, 1989, 384 էջ,
- «Շահմարի առեղծուածը», Երեւան, 1992, 152 էջ,
- «Խաչուած քաղաքը», Երեւան, 1996, 188 էջ,
- «Դարավերջի հայը», Երեւան, 1999, 416 էջ,
- «Դէպի լեռն Աբուլ (Ջաւախքեան նիւթերով ստեղծագործութիւններու ժողովածու), Երեւան, 2013, 664 էջ,
- «Սերժանտ Կարոն» (պատմուածքներ, վիպակ, վէպ), Երեւան, 2015, 528 էջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 223.
- ↑ Avedis Lousavor։ «ՅՈՒՇԱՏԵՏՐ – Մկրտիչ Սարգսեան (1924-2002) Ես հաւատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արիւն թափելուց – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ» (en-US)։ արտագրուած է՝ 2023-08-04