Ապխազիոյ Արքաներու Ցանկ
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Ապխազիոյ արքաներու ցանկ (վրաց.՝ ափխազթա մեփեթա տեւանի) 10-11-րդ դարերուն կազմուած Ապխազական թագաւորներու ցանկն է: Մեզի հասած է 15րդ դարէն մնացած դիւանը, որ մշակուած է Էւկտիմէ Տաքայիշուիլիի կողմէ: Թարգմանուած է ռուսերէնի եւ անգլերէնի:
Ցանկը կազմուած է որպէս առաջին համայն վրաց թագաւորի՝ Բագրատ Գ.ի նախորդներու շղթայ: Ան Ապխազիոյ մէջ գահ բարձրացած էր 978 թուականին: Բագրատը կը սերէր հայ Բագրատունիներուն ճիւղէն՝ Բագրատունիներու տոհմէն:
Ստորեւ կը ներկայացուին 22 թագաւորները: Մինչեւ 780-ական թուականները անոնք Բիւզանդական կայսրութեան կողմնակից էին: Անկախ թագաւորութեան հիմքը դրած է Լեւոն Բ.ը, որ վերջ տուած է այս վիճակին եւ ինքզինք արքայ հռչակած էր: Իրեն յաջորդող թագաւորները Անոսիտներու տոհմէն էին, բացի Յովհաննէս եւ Ատրներսեհ Շահլիանիներու:
- Անոս (510-530)
- Ղոզար (530-550)
- Իստուինէ (550-580)
- Փինիքտիոս (580-610)
- Պառնուկ (610-640)
- Տեմեդրէ Ա. (640-660)
- Թէօտօսիուս Ա. (660-680)
- Կոստանդին Ա. (680-710)
- Թէօտօր (710-730)
- Կոստանդին Բ. (730-745)
- Լեւոն Ա. (745-767)
- Լեւոն Բ. (767-811)
- Թէօտօսիուս Բ. (811-837)
- Տեմեդրէ Բ. (837-872)
- Կէորկի Ա. Սղծեփելի (872-878)
- Բագրատ Ա. (887-898)
- Կոստանդին Գ. (898-916)
- Կէորկի Բ. (916-960)
- Լեւոն Գ. (960-969)
- Տեմեդրէ Գ. (969-976)
- Թէօտոսիուս Գ. (976-978)
- Բագրատ Գ. (978-1014)