Աստղիկ (անձնանուն)
Աստղիկ, հայկական իգական անուն։ Առաջացած է հայերէն աստղ բառէն։ Հայկ նահապետի աղջկայ անունը եւս Աստղիկ էր։ Թարգմանաբար հրեայ Պարքոփա ապստամբի անունն ալ գրուած է Աստղ։ Հին ժամանակներուն շրջանին չէ գործածուած որպէս իգական անուն, միայն եղած էր չաստուածուհիի անունը։ Որպէս սովորական իգական անուն առաջին անգամ գործածուած է 15-րդ դարուն։ Փաղաքշական ձեւերն են Ասղիկ, Աստղ, Աստօ։[1]
Աստղիկ | |
---|---|
Տեսակ | Իգական անուն եւ անձնանուն |
Սեռ | Իգական |
Նշանակութիւն | Աստղ |
Ծագում | |
Ծագման լեզու | Հայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Անուան այլ ձեւեր | |
Փաղաքշական ձեւեր | Ասղիկ, Աստղ, Աստօ |
Կապուած յօդուածներ | «Աստղիկ» սկսող էջեր |