Արմիանսք
Արմիանսք (անցեալին՝ Արմիանսքի Պազար, ուքրաներէն՝ Армянськ), քաղաք է Խրիմի հիւսիսային մասին մէջ[2]։ Քաղաքը հիմնադրուած է հայերու կողմէ, 1730-ականներուն, ըստ որոշ աղբիւրներու՝ 1736 թուականին: 2012 թուականի տուեալներով, Արմիանսք քաղաքին մէջ բնակած է 22.468 մարդ: Խրիմի հիւսիսային շրջանին մէջ գտնուող, կարեւոր մարտավարական վայրին մէջ, որ կը կապէ Խրիմը ցամաքին հետ, կը գտնուի քիմիական արդիւնաբերութեան կեդրոն նկատուող քաղաքը` Արմիանսքը:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արմիանսք | |||||
| |||||
Երկիր | Ռուսիա | ||||
Օրէնսդրական մարմին | Արմիանսքի քաղաքային խորհուրդ | ||||
Հիմնադրուած է՝ | 1736 | ||||
Առաջին յիշատակում | 1793 | ||||
Տարածութիւն | 16,2 քմ² | ||||
ԲԾՄ | 5±1 մեթր | ||||
Բնակչութիւն | 19 917 մարդ (2024)[1] | ||||
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | +380 6567 | ||||
Փոստային ցուցանիշ | 96012–96016 | ||||
Պաշտօնական կայքէջ |
armyansk-rada.gov.ua armgov.ru | ||||
Խրիմի մէջ առաջին հայերը յայտնուած են Ը. դարուն: Խրիմը այդ ժամանակ Բիւզանդական կայսրութեան կազմին մէջ եղած է, եւ հայերը՝ ըլլալով հպատակներ, կայսրութեան տարբեր քաղաքներէ տեղափոխուած են Խրիմ:
Հայերու գաղթի առաջին հոսքը տեղի ունեցած է ԺԱ. դարու կէսին: Խրիմի հայերը մեծ գաղութ հիմնած են եւ պահպանած՝ աւանդութիւններն ու սովորութիւնները:
Անցեալին Արմիանսքի Պազար անունը կրող այս քաղաքը կատարած է նաեւ մաքսային գործառոյթներ: Ի տարբերութիւն միւս քաղաքներուն` Արմիանսք ամէնէն երիտասարդ քաղաքն է թերակղզիին մէջ, որ եղած է նաեւ նշանաւոր հայ ծովանկարիչ Էմանուէլ Մահտեսեանի ծննդավայրը[3]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/Сhisl_MO_01-01-2024.xlsx — Росстат, 2024.
- ↑ «GeoNames.org»։ www.geonames.org։ արտագրուած է՝ 2020-06-15
- ↑ horizonweekly.ca https://horizonweekly.ca/en/82315-2/։ արտագրուած է՝ 2020-06-15